Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

02.12.2020
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


«Չի կարելի մնալ պատմության պատանդը եւ չի կարելի ջնջել պատմական հիշողությունը»

Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասը՝ ԵՊՀ—ի պատվավոր դոկտոր

Եռօրյա այցով Հայաստանում գտնվող Հունաստանի Հանրապետության նախագահ Կարոլոս Պապուլիասին եւ նրա գլխավորած պատվիրակությանը երեկ հյուրընկալել էին մայր բուհում՝ Երեւանի պետական համալսարանում։
Ներկայացնելով տարածված այն կարծիքը, որ Կովկասը կամուրջ է Ասիայի եւ Եվրոպայի միջեւ, խաչմերուկ՝ Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ, նա հանդես եկավ սեփական դիրքորոշմամբ. Կովկասը Եվրոպայի անբաժանելի մասն է։ «Ժամանակն է, որ այս իրողությունը հստակ քաղաքական բովանդակություն ստանա։ Հայաստան—Եվրամիություն հարաբերություններն ակնկալիք չեն, առկա իրողություն են»,–վստահ է նա՝ նկատելով, որ Եվրոպայում գտնվող հայկական համայնքները գրավում են առաջավոր դիրք, իսկ այնպիսի սփյուռքահայեր, ինչպիսիք են Շառլ Ազնավուրն ու Արշիլ Գորկին, իրենց «նոր հայրենիքներում» պատիվ են բերում Հայաստանին ու ամբողջ աշխարհին։
Մեր երկրի եւ Եվրոպայի մերձեցման հիմքում, ըստ Հունաստանի նախագահի, կարող են դրվել տնտեսական համագործակցությունը, տեխնիկական աջակցությունը, կառուցվածքային բարեփոխումները եւ ակտիվ քաղաքական երկխոսությունը։ Այս ամենը կհանգեցնի հակամարտությունների կարգավորման եւ կայունության պահպանման գործընթացներում մեր երկրի ակտիվ մասնակցությանը։ Բանախոսի կանխատեսմամբ, տարածաշրջանի կարեւորությունը էներգետիկ առումով հետզհետե կմեծանա։ «Եվրոպական քաղաքականությունն անհրաժեշտ է առավել ակտիվացնել։ ԵՄ—ն պետք է ուժեղացնի իր ներկայությունը եւ քաղաքական շահագրգռվածությունը տարածաշրջանում։ Անկասկած, նոր հարեւանության ծրագիրը ճիշտ մոտեցում է, բայց միաժամանակ անհրաժեշտ են ավելի էական քաղաքական եւ ինստիտուցիոնալ բովանդակություն ունեցող միջամտություններ, որոնք ցույց կտան, որ Եվրոպան հասկանում է տարածաշրջանի կարեւորությունը»,–կարծում է Հունաստանի նախագահը։ Բարձրաստիճան պաշտոնյան հարկ համարեց ասել, որ իր երկիրը Հայաստանի նման կողմ է Ռուսաստան—ԵՄ մերձեցմանը, քանի որ այդ երկուսն էլ կարող են կարեւոր դերակատարություն ունենալ միջազգային կայունության պահպանման գործում։ Նրա ներկայացմամբ, մեր լայն տարածաշրջանում վերջերս տեղի են ունեցել կարեւոր աշխարհաքաղաքական վերաձեւումներ՝ անմիջական լուրջ հետեւանքներով։ Դրանց թվում Կ. Պապուլիասն առանձնացրեց հետխորհրդային պետությունների ստեղծումը, Թուրքիայի եվրոպական ապագայի անորոշությունը, Կիպրոսի հիմնահարցը, Իրանի միջուկային ճգնաժամը, Միջին Արեւելքի քաղաքական ծանր վիճակը։
78—ամյա նախագահի՝ ուսանողների եւ պրոֆեսորադասախոսական կազմի համար նախատեսված ելույթի անկյունաքարերից մեկն էլ հումանիզմն էր։ Նա նշեց, որ պետությունների նպատակն է հակամարտություններից անցնել համագործակցության եւ զարգացման։ «Գլոբալիզացվող աշխարհում տնտեսապես անարդյունավետ է մրցակցությունը։ Հակամարտությունների ունայնությունը ցույց է տվել պատմությունը»,–խորապես համոզված էր բանախոսը՝ որպես ապացույց բերելով եվրոպական երկու հարեւան պետությունների՝ Ֆրանսիայի եւ Գերմանիայի ներկա կայուն բարեկամության օրինակը։ «Ստրասբուրգ քաղաքը՝ միացյալ Եվրոպայի խորհրդարանական մայրաքաղաքը, այժմ միացնում է երկու պետություններին»,–ընդգծեց նա՝ հիշելով դեռեւս ֆրանս–պրուսական դարավոր, իսկ հիմա արդեն հեռավոր անցյալում մնացած թշնամանքը։ «Համաշխարհային գլոբալիզացիայի, նոր տեխնոլոգիաների եւ նոր ի հայտ եկող ուժերի աշխարհում խաղաղ գործակցության բազմապատկիչ շահն ավելի է կարեւոր է, քան լարվածության վնասը»,–վստահ է նա։
Կ. Պապուլիասի խոսքերով՝ պատմությունը մղձավանջային օրերից բացի ունի նաեւ լուսավոր օրինակներ։ «Պատմությունն իր հատուկ կշիռն ունի այս տարածաշրջանում։ Չի կարելի մնալ պատմության պատանդը եւ չի կարելի ջնջել պատմական հիշողությունը։ Հարկ է, որ տուժողները ներողամտություն ցուցաբերեն, եթե, անշուշտ, հալածողը տրամադրված լինի չմոռանալ եւ ընդունել իր մեղքը»,–պատմական անցքերն այս տեսակետից դիտարկեց նախագահը՝ կարծիք հայտնելով, որ տարածաշրջանային համագործակցությունը, համատեղ շահերը, տնտեսական կապերն ու կրթական ծրագրերը նպաստում են այդ գործընթացին։ Նրա խոսքերով, Թուրքիայի համար քաջություն պահանջող քայլի համար «ներշնչման աղբյուր» կարող է հանդիսանալ Գերմանիայի օրինակը։ «Իրեն դիտելով պատմության հայելու մեջ»՝ այս երկիրը կարողացավ ոչ միայն ընդունել անցյալը, այլ դառնալ զարգացած ու առաջատար։
Կարեւորելով Աթենքի եւ Երեւանի համալսարանների փոխգործակցությունը՝ նա հույս հայտնեց, որ կրթության եւ մշակույթի բնագավառներում կընդլայնվեն կապերը, կիրականացվեն նոր ծրագրեր։ Հունաստանի նախագահը հավատացրեց, որ հույն ժողովուրդը շատ պատճառներ ունի հայ ժողովրդի նկատմամբ մշակութային ու պատմական հարազատություն զգալու՝ հիշելով, որ դեռեւս բյուզանդական կայսրության մեջ երկու ժողովուրդները համատեղ ճանապարհ են անցել։
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն իր ելույթն սկսեց հելլենիզմի դարաշրջանից ու հասավ մինչեւ մեր օրերը՝ հույն մտածողներից որոշ մեջբերումներ անելով հենց հունարենով։ Նա հիշատակեց Հունաստանի աջակցությունը Հայաստանի առաջին, ինչպես նաեւ երրորդ հանրապետություններին՝ վկայակոչելով ՀՀ—ում Հունաստանի առաջին դեսպանի խոսքերը, թե Հունաստանը պետք է Հայաստանին կապի աշխարհի հետ։
Բարեկամ երկրի նախագահը ԵՊՀ գիտխորհրդի որոշմամբ արժանացավ ԵՊՀ—ի պատվավոր դոկտորի կոչմանը։ Ի հիշատակ ուսանողների հետ հանդիպման՝ մայր բուհի կողմից նրան հանձնվեց նաեւ հուշանվեր՝ հայկական հուշարձանների ալբոմ։ Կ. Պապուլիասը խոստացավ, որ անկախ իր կարգավիճակից մյուս անգամ Հայաստան գալուց անպայման կայցելի ԵՊՀ եւ դասախոսություն կկարդա ուսանողների համար։
Օֆելյա ԿԱՄԱՎՈՍՅԱՆ

28-06-2007





01-12-2020
Սահմանային հարցերը նույնիսկ տասնամյակներով են քննարկվում
Իսկ GPS-ով սահմանազատումները խնդրահարույց են

Բոլոր այն լրագրողները, ...


01-12-2020
Հերթական ահաբեկչությունը
Այն, վերլուծաբանների կարծիքով, վտանգում է ԱՄՆ-Իրան փոխհարաբերությունների բարելավումը



01-12-2020
ՌԴ-ն չի ընկրկում թուրքական ճնշումների առաջ
Թուրքիան չի հրաժարվում Ադրբեջանում կանոնավոր զորքեր ունենալու մտքից



01-12-2020
Շտկենք ազգի կորացած մեջքը՝ ամրապնդելով պետականության հիմքերը
Դեղատոմսը կարող ենք գտնել անցյալում

Ամենահաճախ տրվող հարցն ...


01-12-2020
Դիվանագիտական ճակատ
Արցախի բնակեցման խնդիրը

Թվում է, թե պատերազմն ավարտված ...


28-11-2020
Պատմական հետաքրքիր դրվագ
Ինչպես հայ հետախույզը Դը Գոլին բերեց Մոսկվա
ԽՍՀՄ արտաքին ...


01-12-2020
Շիրվանի թագն ու զարդը
Շան բերանում մնացած եւս մի շեն

«Յուրաքանչյուր անհատ, ...



01-12-2020
Հերոսական դրվագներ
Սերժանտը հակառակորդի կրակի տակից փրկել է 10 ...

01-12-2020
Արմեն Սարգսյանը նամակ է հղել Վլադիմիր Պուտինին
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ...

01-12-2020
Արցախ է վերադարձել ավելի քան 55 հազար փախստական
Ժիրայր Միրզոյանը պարզաբանել է ՌԴ ՊՆ-ի եւ իրենց ...

01-12-2020
Նախապատրաստվում են աշխարհի գավաթի խաղարկությանը
Ազատ եւ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +4... +7

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO