Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.01.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Կազմակերպված եւ զարգացող համայնք

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը Դոնի Ռոստով

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 30—ից հուլիսի 1–ը աշխատանքային այցով գտնվում էր Դոնի Ռոստովում՝ ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հավաքին մասնակցելու նպատակով։
ՀՀ պատվիրակության կազմում էին փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը, Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս Արարատ Գոմցյանը, պաշտոնատար այլ անձինք։
Հունիսի 30—ի կեսօրին Ռոբերտ Քոչարյանն ԱՊՀ երկրների ղեկավարների հետ միասին ներկա գտնվեց Ռուսաստանի Դաշնության նախագահի մրցանակի համար անցկացվող ձիարշավի մրցումներին։ Ի դեպ, ձիարշավին ներկա էին նաեւ ՌԴ—ում այցով գտնվող Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը, ինչպես նաեւ ՌԴ սուբյեկտների ղեկավարները, որոնք Հարավային դաշնային օկրուգի մայրաքաղաք էին ժամանել դեռ նախօրեին՝ մասնակցելու Ռուսաստանի Դաշնության պետխորհրդի նիստին։ Մրցումներին հետեւելիս երկրների ղեկավարները երկկողմ զրույցներ վարելու առիթը բաց չէին թողնում, փոխանակում էին տեսակետներ։ Նշենք, որ շքեղ հանդիսություններով հագեցած ձիարշավի մրցումների գլխավոր մրցանակը շահեց «Թերզ» մականունով նժույգը, որի խնամակալն է տեղի հայերից մեկը։
Նախագահների մասնակցությամբ անցկացված միջոցառումից հետո Ռոբերտ Քոչարյանի գլխավորած պատվիրակությունը մեկնեց Մյասնիկյանի շրջկենտրոնի Չալթր հայաբնակ գյուղ, որի շուրջ 16 հազար բնակչության 72 տոկոսը հայեր են։
Գյուղի Սբ. Համբարձում եկեղեցու մոտ ՀՀ նախագահին դիմավորեցին Ռոստովի մարզի փոխնահանգապետ Ջիվան Վարդանյանը, Մյասնիկյանի շրջանի ղեկավար Խաչատուր Անոսյանը, Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի թեմի առաջնորդ Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը, հայ համայնքի ներկայացուցիչներ։ Եկեղեցու բակում եւ գյուղի վարչական շենքի մոտ հայկական երգ ու պարով հյուրերին ողջունեցին տեղի մշակութային համույթները։
Չալթրի գյուղական համայնքի ղեկավար Կարապետ Խալթամաջյանի ներկայացմամբ՝ գյուղում զարգացած են տնտեսության գրեթե բոլոր ճյուղերը, եւ երկու կոլտնտեսություն ունեցող համայնքն իր ցուցանիշներով առաջատարների թվում է մարզում։ Վերջին հինգ տարիների ընթացքում գյուղն առաջին տեղն է գրավում հացահատիկային մշակաբույսերի, արեւածաղկի արտադրությամբ։ Միայն մեկ կոլտնտեսությունում ստանում են այնքան կաթ, որքան մարզի յոթ շրջաններում միասին վերցրած։ Համայնքում տարեկան կառուցվում է առնվազն երկու ճանապարհ, էլեկտրահաղորդման գծեր, երկրորդ տարին է՝ իրականացվում են կամուրջների նորոգման աշխատանքներ։ «Մեր գլխավոր հարստությունը մեր աշխատավոր մարդիկ են»,—ասում Է Կ. Խալթամաջյանը՝ հպարտությամբ հավելելով, որ մեծ եւ նպատակային ուշադրություն է դարձվում հայապահպանությանը, մայրենի լեզուն, պատմությունը, ավանդույթները, ոգին պահպանելու ուղղությամբ։ Գյուղում գործող չորս միջնակարգ դպրոցներում էլ ռուսերեն լեզվով դասավանդմանը զուգընթաց ուսուցանվում է նաեւ հայոց լեզու եւ գրականություն։ Շուտով կկառուցվի եւս մեկ դպրոց, գործող ինը մանկապարտեզների թիվը կհասնի տեսնմեկի։ Գյուղի մշակույթի տանը կից գործում են երեք ազգային մշակութային խմբեր՝ «Անին», «Ծիծեռնակը» եւ փողային նվագախումը։ Աշխույժ կապեր են պահպանվում մայր հայրենիքի հետ. ամեն տարի Հայաստանից ստացվում են դասագրքեր, միայն 2005—ին ներկրվել եւ դպրոցներին է բաժանվել 5000 անուն գիրք, այս տարի եւս ակնկալվում է ստանալ հայոց լեզվի լրացուցիչ դասագրքեր։ Տեղի համույթներն ակտիվ մասնակցություն են ունենում հայաստանյան միջոցառումներին, մասնավորապես՝ անցյալ տարի Մյասնիկյանի շրջանի «Հույսի աստղ» խմբին էր վերապահվել իր կատարումներով բացել ու փակել «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնը։ Հայաստանյան կատարողները նույնպես հաճախ են այցելում շրջանի բնակչությանը։ Յուրաքանչյուր տարի սեպտեմբերի երրորդ կիրակին նշվում է գյուղի տոնը։ «Մեր բոլոր միջոցառումներին մարդիկ հաճույքով են գալիս, շփվում միմյանց հետ։ Մեր մշակութային ինքնապահպանությունը չպետք է կորչի»,—ասում է Մյասնիկյանի շրջկենտրոնի համայնքի ղեկավարը։
Այցելելով գյուղի Սբ. Համբարձում եկեղեցի՝ ՀՀ նախագահը ծանոթացավ նրա պատմությանը, այստեղ կատարվող վերանորոգման աշխատանքներին, շրջանի եւ հայ համայնքի ղեկավարների հետ լուսանկարվեց բակում կանգնեցված Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ։ Վերջինս, տեղադրված լինելով 1990 թվականին, առաջիններից մեկն է նմանատիպ հուշարձանների մեջ Ռուսաստանում։ Եկեղեցու հովիվ տեր Թադեւոս Հայբարյանի ներկայացմամբ, եկեղեցին հիմնվել է այս շրջանում հայերի հաստատման առաջին իսկ օրերից. սկզբից եղել է փոքր եկեղեցի, որը գործել է շուրջ յոթանասուն տարի։ 1860—69 թվականներին հին տեղում կառուցվել է նորը, որի զանգակատունն ութ մետրով բարձր է Էջմիածի Մայր տաճարինից։ Ժամանակին՝ շինարարության նախագիծը հաստատելիս, Հայ առաքելական եկեղեցու առաջնորդները հարցրել են, թե արդյո՞ք միջոցները կհերիքեն նման մեծ շինության համար։ Ներկայումս էլ եկեղեցին վերանորոգվում է համայնքի անդամների նվիրատվությունների հաշվին եւ ամբողջությամբ նորոգված կլինի գալիք տարի։ Եկեղեցիներ են գործում նաեւ մարզի մյուս հայաշատ բնակավայրերում։
Ռ. Քոչարյանն ու նրա գլխավորած պատվիրակության անդամներն այցելեցին նաեւ Մյասնիկյանի շրջանի պատմաազգագրական թանգարան, որի պաշտոնական բացման օրը նշվում է 1992թ. ապրիլի 24—ը։ Տնօրեն Անահիտ Ղալղլդյանը Հայաստանից ժամանած բարձրաստիճան հյուրերին ներկայացրեց տեղի հայ համայնքի մի քանի հարյուրամյակների պատմությունը, ավանդույթները, պահպանված մշակութային ժառանգությունը։ Թանգարանում ներկայացված են այդ պատմության բոլոր փուլերը՝ սկսած տասնութերորդ դարում Եկատերինա Երկրորդի՝ Ղրիմից հայերին Դոն տեղափոխելու հրամանից, մինչեւ իրենց նախնիների կողմից Անիից բերված ավանդույթները, Նոր Նախիջեւանից հայ անվանի գործիչները՝ Մ. Սարյան, Ռ. Պատկանյան, Մ. Նալբանդյան, Ա. Մյասնիկյան, Ս. Վրացյան, Գ. Չուբարյան, այլ երեւելի գործիչներ։ Առանձին ցուցադրանքով ներկայացված է այստեղ գործած սեմինարիան, որտեղ դասավանդել են նաեւ Հրաչյա Աճառյանն ու Սմբատ Շահազիզը։ Թանգարանի ցուցադրանքում հանգամանալի ներկայացված են «Դմիտրի Դոնսկոյի ամրոցի» մերձակայքում հաստատված հայ գաղթօջախի պատմության Էջերը, որոնք այստեղ հիմնեցին Նոր Նախիջեւան քաղաքը եւ հինգ գյուղ՝ Չալթրը, Թոփթին, Մեծ Սալան, Սուլթան Սալան եւ Նեսվիտայը։ Բոլոր այս բնակավայրերը պահպանել են իրենց հայկական դիմագիծը, շունչն ու ոգին։ Նախագահ Ռ. Քոչարյանը գրառում կատարեց թանգարանի պատվավոր հյուրերի մատյանում։
Այնուհետեւ ՀՀ նախագահն այցելեց եւ ծաղիկներ դրեց Հայրենական մեծ պատերազմին մասնակցած Մյասնիկյանի շրջանի հայ զինվորների հուշարձանին։ Շրջանից պատերազմին մասնակցել է 4500 մարդ, որոնցից 1500—ը չի վերադարձել։
Երեկոյան Չալթրի վարչական շենքում Ռոբերտ Քոչարյանը հանդիպեց Դոնի Ռոստովի եւ Մյասնիկյանի շրջանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ ՀՀ նախագահը ծանոթացավ համայնքի խնդիրներին, ներկայացրեց Հայաստանի արտաքին եւ ներքին քաղաքականության, տնտեսական զարգացման ուղղությունները, պատասխանեց ներկաներին հետաքրքրող բազմաթիվ հարցերի։
Ըստ Նոր Նախիջեւանի հայ համայնքի նախագահ Հարություն Սուրմալյանի՝ համայնքը՝ որպես կառույց, վերաստեղծվել է 1988 թվականին եւ գալիք տարի պատրաստվում է նշել իր քսանամյակը։ Նրա ներկայացմամբ, մարզում հայերի թիվը պաշտոնական տվյալներով 116 հազար է, ոչ պաշտոնական վիճակագրությամբ հասնում է շուրջ 250 հազարի։ Մարզի 16 դպրոցներում գործում են հայերեն արտադասարանական դասընթացներ, երկու կիրակնօրյա դպրոց, քսանից ավելի մշակութային խմբեր։ Վերջիններս պարբերաբար հյուրախաղերով հանդես են գալիս ինչպես Հայաստանում ու Ռուսաստանի տարբեր շրջաններում, այնպես էլ արտասահմանում։ Հ. Սուրմալյանն առանձնակի հիշատակեց անցյալ տարի Երեւանում կազակներին նվիրված հուշարձանի բացման իրենց նախաձեռնության մասին՝ որակելով այն հայ—ռուսական դարավոր բարեկամությունը հավերժացնող եւս մեկ խորհրդանիշ։ Մտադրություն կա սեփական ուժերով վերականգնել Եկատերինա Երկրորդի ոչնչացված արձանը, բարեկարգել Մարտիրոս Սարյանի տուն—թանգարանը։ «Մեր բոլոր նախաձեռնությունները միտված են համայնքի հայկականության, լեզվի, մշակույթի պահպանմանը, նրանց համար ստեղծագործ աշխատանքի պայմանների ապահովմանը»,—ասաց Հարություն Սուրմալյանը։ Նա հավաստիացրեց, որ տեղում որեւէ ազգային խնդիր գոյություն չունի։ Եթե երբեմն լինում են բախումներ, ապա տեղական իշխանությունների, կազակների հետ համատեղ ճշտվում են բոլոր հանգամանքները, եւ, որպես կանոն, դրանք կապված են լինում քրեական դրսեւորումների հետ։ «Մեր մարզում ազգային ոչ մի ընկճվածություն, խոչընդոտ գոյություն չունի»,—նշեց հայ համայնքի ղեկավարը։
Հուլիսի 1—ին Ռոբերտ Քոչարյանն այցելեց Ստորոչերկասկ։ Օրվա երկրորդ կեսին ՀՀ նախագահն ու նրա գլխավորած պատվիրակությունը վերադարձան Երեւան։

03-07-2007





18-01-2020
Պահանջը չի փոխվելու
«Միսը չի թանկանա, հակառակը, նույնիսկ իջեցում կարող է ...


18-01-2020
Տեւական երաշտը փորձությունների առաջ է կանգնեցրել հողագործներին
Ինչպես հաղթահարել բնական արգելքները

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


«Աշնան ամիսների եւ ...


18-01-2020
Մեջքով... դեպի հանդիսատեսը
Դիրիժորը, թերեւս, միակն է, որ հանդիսատեսին կանգնում է մեջքով, ...


18-01-2020
Կաշեգործի մասնագիտությունը մերժած, նավապետի երազանքով մեծն նվագավարը
Մի ողջ դիվանագիտություն՝ թաքնված մաեստրո Չեքիջյանի կենսագրության թվերի ու ...


18-01-2020
Ինչո՞ւ Չեքիջյանի երազանքը մնաց անկատար…
Մաեստրոյի խոսքով՝ ամբողջ կյանքում ջանացել է, որ իրեն ...


18-01-2020
Աշխարհի առաջնակարգ նվագախմբեր ղեկավարած երաժշտություն մատուցողը
Որ հաշվի է առնում անգամ դահլիճի աթոռների գույնը

Արմենուհի ...


18-01-2020
Ամեն դիրիժոր իր ակնոցով է նայում նոտաներին
Դժվար է ասել, թե 91 տարի առաջ ի՞նչ եղանակ ...



18-01-2020
Անմահների ուղին փշոտ է, բայց հաղթական
Ադրբեջանական նենգության հերթական ...

18-01-2020
Հայաստանի մարզիկները ռուսական սպորտում լեգեոներներ չեն համարվի
Նոր հեռանկարներ հավաքական եւ ակումբային ...

18-01-2020
«Վարպետ Հակոբից բարեւներ եմ բերել ձեզ...»
Դուդուկահար Էրթան Թեկինը «ՀՀ»-ի հետ ...

18-01-2020
Ազգային երաժշտարվեստի զուլալ ակունքներից
Սասուն Պասկեւիչյանի երգերը շարունակում ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO