Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

26.01.2021
ՆԱԽԱԳԱՀ


Դատավորի կարգավիճակը խիստ պարտավորեցնող է

Դատարանների նախագահների հետ հանդիպմանն ասել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը

Նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ վճռաբեկ դատարանի շենքում հանդիպում է ունեցել դատարանների նախագահների հետ։
Հանրապետության նախագահի մայիսի 26—ի հրամանագրերով ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ռուզաննա Բարսեղյանը պարգեւատրվել էր Մխիթար Գոշի մեդալով, վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Սլավա Սարգսյանը եւ տնտեսական դատարանի դատավոր Լարիսա Սոսյանն արժանացել էին ՀՀ վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչման։
Ռոբերտ Քոչարյանը հանդիպման սկզբում նրանց հանձնել է պետական բարձր պարգեւները։
Նման հանդիպումները գնահատելով երկուստեք օգտակար, հանրապետության նախագահը խոսել է վերջին տարիներին իրականացված դատաիրավական բարեփոխումների մասին։ Ըստ Ռոբերտ Քոչարյանի, իրականացվող բարեփոխումներն ի սկզբանե նպատակ են հետապնդել ձեւավորել անկողմնակալության, անկախության եւ արդյունավետության սկզբունքների վրա հիմնված որակապես նոր դատաիրավական համակարգ։
Երկրի ղեկավարը հատկապես մեծ նշանակություն է տվել դատարանների անկախության ապահովման ուղղությամբ ձեռնարկված քայլերին։ Նշվել է, որ լիովին փոխվել է վճռաբեկ դատարանի բովանդակությունը. այն այսուհետ հանդես է գալիս որպես ՀՀ բարձրագույն դատական ատյան (բացի սահմանադրական արդարադատության հարցերից), որը կոչված է ապահովելու օրենքի միատեսակ կիրառությունը։ Այս պրակտիկան, ըստ նախագահի, հնարավորություն է տալիս ձեւավորել հստակ կանոններ, ինչն իր հերթին զգալիորեն կնպաստի կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը։ Նա ընդգծել է նաեւ դատական նոր օրենսգրքի կարեւորությունը, որով փոխվում է դատարանակազմության համակարգը։
Նշելով, որ կատարվել է հսկայական առաջընթաց քայլ, նախագահը միաժամանակ ասել է, որ բավարար աշխատանք չի տարվել բարեփոխումների հասարակական իրազեկման ուղղությամբ։
Ռոբերտ Քոչարյանը ցանկություն է հայտնել լսել դատավորների կարծիքը դատական համակարգի խնդիրների, իրականացված բարեփոխումների վերաբերյալ, թե նրանք աշխատանքում ինչ դժվարությունների են հանդիպում, ինչ առաջարկություններ ունեն։ Շահագրգիռ քննարկման ընթացքում հատկապես կարեւորվել է հասարակության իրավագիտակցության մակարդակի, նրանց տեղեկացվածության աստիճանի բարձրացումը։ Նշվել է, որ բարեփոխումները լինելով դինամիկ զարգացող երեւույթներ, շարունակական գործընթաց են եւ մշտական կատարելագործման կարիք ունեն։
Հանդիպման ավարտին հանրապետության նախագահը դատավորներին առաջարկել է մշտապես հիշել, որ դատավորի կարգավիճակը խիստ պարտավորեցնող է եւ ենթադրում է մեծ պատասխանատվություն։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ

21-07-2007





26-01-2021
Ռիսկեր եւ հնարավորություններ
Խոսքը ոչ թե միասնական սակագնի, այլ սակագների գոյացման միասնական ...


26-01-2021
Նոր արտոնություններ արցախյան պատերազմի հերոսների համար
Պետությունը կամբողջացնի պատերազմի հերոսների եւ նրանց հարազատների համար սահմանված ...


26-01-2021
Պատերազմի ուրվականը հավերժ կուղեկցի Ադրբեջանին
Հաղթանակ, որը միտումներ ունի մոտ ապագայում վերածվելու ծանր պարտության


26-01-2021
Պատվիրված է ձերբակալել
Ռուս դեսպան Կառլովի սպանության հետքերը տանում են դեպի Էրդողանի ...


26-01-2021
ԿԱՌԱՎԱՐՈՒՄ - Ինչո՞ւ ձախողվեց Մկների ժողովը
Ինչպես չանցկացնել գործնական խորհրդակցություն

Աթաբեկ Խնկոյանի՝ բոլորիս հայտնի ...


26-01-2021
Հայոց պատմությունը խեղաթյուրելու փորձեր արվել են
Սակայն ճշմարտությունը մինչեւ վերջ կեղծելու ջանքերն, ի վերջո, անօգուտ ...


26-01-2021
Առակաց խորհուրդը. առաքինություն
«Շատ աղջիկներ են առաքինութիւուն գործել, բայց դու նորանց ամենից ...



26-01-2021
Հայաստանում է ՌԴ ԶՈՒ պատվիրակությունը
Երեկ Հայաստանի Հանրապետություն է ժամանել ...

26-01-2021
ՄԻՊ-ը հրապարակել է տեղեկատվական ուղեցույց
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման ...

26-01-2021
Արցախի Շոշ գյուղի դպրոցը բացել է դռները
Արցախի Շոշ գյուղի դպրոցը որոշ վերանորոգման ...

26-01-2021
Վստահեցին յուրայինին
Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նոր ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO