Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.02.2021
ՄՇԱԿՈՒՅԹ


«Սուրբ Հայաստան»՝ վերադարձ տուն

Եզակի ցուցադրությամբ կամփոփվի Ֆրանսիայում Հայաստանի տարին

Ֆրանսիայում Հայաստանի տարին կամփոփվի այսօր Հայաստանի պատմության թանգարանում «Սուրբ Հայաստան՝ վերադարձ տուն» ցուցահանդեսով, որը Լուվրում ներկայացված «Armenia Sacra» ցուցադրության կրկնօրինակն է։ Սեպտեմբերի 11—ից մինչեւ նոյեմբերի 30—ը հայ հասարակությանն ու մեր երկիր ժամանած զբոսաշրջիկներին կներկայացվի Հայաստանի պատմության թանգարանի, Մատենադարանի եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բացառիկ մշակութային արժեքների ընտրանին, որն ընդգրկում է մեր ժողովրդի քրիստոնեական արվեստը՝ քրիստոնեության ընդունումից մինչեւ 19—րդ դարի սկիզբը։ Նոր ցուցադրության ժամանակ հնարավորինս պահպանվել է Լուվրի թանգարանի կողմից իրականացված սցենոգրաֆիայի սկզբունքն ու ոճը։ Ի դեպ, Ֆրանսիայում ցուցահանդեսի մեծ հաջողություն ունենալուց հետո մեր երկրի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը հանձնարարել է ուսումնասիրել այն մեր երկրում կրկնելու հնարավորությունը։
Ցուցահանդեսի բացման արարողությանը կհաջորդի ՀՀ նախագահի հրամանագրով ստեղծված, ՀՀ վարչապետի գլխավորած պետական հանձնաժողովի ամփոփիչ, բաց ու ընդլայնված նիստը։ «Սուրբ Հայաստան՝ վերադարձ տուն» ցուցադրության ժամանակ կներկայացվեն աստվածաշնչյան Հայաստանը, մեր երկրում առաքելական քարոզչությունը, քրիստոնեության ընդունումը, գրերի գյուտը, Կիլիկյան հայկական պետությունը, ինչպես նաեւ միջնադարյան մշակույթի նմուշները։
ՀՀ նախագահի օգնական, Ֆրանսիայում Հայաստանի տարվա գլխավոր հանձնակատար Վիգեն Սարգսյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ հանրապետության տասը մարզերի մոտ 10 հազար բարձր դասարանցիներ հնարավորություն կունենան այցելել ցուցահանդես։ Նրանց ու մյուս այցելուներին մեր ժողովրդի գանձերը երեք լեզուներով կներկայացնեն Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվագիտական համալսարանի ուսանող—էքսկուրսավարները, որոնք հատուկ ծրագրով վերապատրաստվել են։ Ցուցանմուշների մասին վավերագրական ֆիլմ է պատրաստվել։ Ի դեպ, մեր հայրենակիցները կարող են այցելել եզակի այս ցուցահանդեսը՝ տոմսերը ձեռք բերելով 350, 500 եւ 1000 դրամներով։
Բանախոսը փաստեց, որ ազգային տարվա ընթացքում Ֆրանսիայի 165 քաղաքներում անցկացվել է 850 միջոցառում։ Տարվա ծրագրերին ու միջոցառումներին մեր երկրից մասնակցել է 1600 հոգի, 17 հաստատություն, Հայաստանի գրեթե բոլոր հիմնական կոլեկտիվները, երկու ուղղությամբ տեղափոխվել է մոտ 250 տոննա բեռ։ Այն հանձնակատարը պատկերավոր անվանեց «պատասխանատվության 250 տոննա, քանի որ տեղափոխվող մշակութային արժեքներն անգին են»։ Նա տեղեկացրեց, որ «Սուրբ Հայաստան» ցուցահանդեսը ռեկորդ է սահմանել Լուվրի ժամանակավոր ցուցադրությունների հաճախելիության առումով. երեք ամսվա ընթացքում այն ունեցել է շուրջ 300 հազար այցելու։ Իսկ խաչքարերը, որոնք տեղադրված են եղել Լուվրի միջանցքում, հիացրել են այդ ամիսների ընթացքում Լուվրի բոլոր այցելուներին՝ ավելի քան 2,5 միլիոն մարդու։ Վկայակոչելով ֆրանսիական հեղինակավոր «Ֆիգարո»—ին՝ նա ասաց, որ մեր խաչքարերն անվանվել են «հայկական բուրգեր», իսկ Հայաստանը՝ «քրիստոնեության ավագ դուստր»։
Հարկ է նշել, որ Հայաստանի պատմության թանգարանում կբացվի նաեւ տեղեկատվական ցուցահանդես, որի ժամանակ կներկայացվեն ազգային տարվան առնչվող բրոշյուրները, հրավիրատոմսերը, բուկլետները, կատալոգները մամուլի հրապարակումները։ Ի դեպ, տարվա ընթացքում ֆրանսիական մամուլում տեղ է գտել դրական ուղղվածություն ունեցող մոտ 5000 հրապարակում։ Բացի այդ, հրատարակվել է «Սուրբ Հայաստան» պատկերազարդ կատալոգ՝ 500 էջանոց գիտական աշխատություն, որում, գանձերից բացի, պատմական անդրադարձ է կատարվել նաեւ քրիտոնեության ընդունման խնդիրներին։
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը Ֆրանսիայում Հայաստանի տարին բնորոշեց որպես «մշակութային ինտերվենցիա, գրոհ»՝ նկատելով, որ ազգային տարվա պատասխանատու բոլոր պետական մարմիններն ու կառույցները միջոցառումներն անցկացրել են կազմակերպչական բարձր մակարդակով։ Նախարարի տեղեկացմամբ, «Սուրբ Հայաստան՝ վերադարձ տուն» ցուցահանդեսը պատմության թանգարանում կուղեկցվի համանուն երաժշտական փառատոնով, որի ժամանակ 11 համերգների շարքի միջոցով կներկայացվի հոգեւոր եւ բարձրարժեք երաժշտություն։
Օֆելյա ԿԱՄԱՎՈՍՅԱՆ

11-09-2007





24-02-2021
Ռազմավարական գործընկերության առավել սերտացումը ժամանակի պահանջ է
ՌԴ 102-րդ ռազմաբազայի ընդլայնման անհրաժեշտությունը թելադրված է տարածաշրջանային զարգացումներով


24-02-2021
Սիրիան պահանջում է դադարեցնել ավիահարվածները
Ռուսաստանը, Իրանը եւ Թուրքիան համակարծիք են այդ հարցում



24-02-2021
Անկարան վախենում է, որ Սեւ ծովը կարող է դառնալ «ռուսական»
Թշնամական նավերի այնտեղ հայտնվելը պարզապես ինքնասպանություն է

Թուրքիայի ...


24-02-2021
Իրանում քաղաքական մթնոլորտն «ընտրականացվում» է
2021 թ. հունիսի 18-ին Իրանի Իսլամական Հանրապետությունում (ԻԻՀ) տեղի ...


24-02-2021
Վերադասավորումների եւ հստակեցումների ճանապարհով
Ինչ փոփոխություններ են եղել կառավարության նախորդ տարվա որոշման մեջ


24-02-2021
Մեր գործերով պետք է փորձենք բարություն քարոզել ու սփռել շուրջբոլորը
Նկարիչների գալիք սերնդին հարկ է քաջալերել, սրտապնդել, որպեսզի կարողանանք ...


24-02-2021
Ինչպե՞ս օգնել երեխաներին՝ ընթերցելու Աստվածաշունչ
«Եւ որ մանկութիւնիցդ սուրբ գրքերը գիտես...»

Գ . ...



24-02-2021
Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ծրագրերին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել է ՀՀ ...

24-02-2021
Արցախի նախագահի խոսնակը պարզաբանել է
Արցախի վերահսկողության ներքո գտնվող ...

24-02-2021
Մայրը միշտ պաշտպանում է իր զավակներին
Իտալիայի Կավրիլյայի (տարածաշրջան Տոսկանա, գավառ ...

24-02-2021
Միանձնյա առաջատարներով
Երեւանում շարունակվում են շախմատի Հայաստանի կանանց ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO