Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.01.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


Վաստակի արժանի գնահատում

«Մեր մշակույթի մեծերը» մատենաշարի հիմնադիր–հեղինակ Սերգեյ Առաքելյանը շարքի 8–րդ գիրքը նվիրել է հայ կինոյի եւ թատրոնի նշանավոր դերասանուհի, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստուհի, միջազգային փառատոների մրցանակակիր, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Գալյա Նովենցի կեսդարյա բեղուն ստեղծագործական աշխատանքին։
Կեսդարյա ստեղծագործական գործունեության ընթացքում դերասանուհին կերտել է ութ տասնյակից ավելի դերեր, որոնց գնահատականն այս ալբոմ–ժողովածուն է, որտեղ դերասանուհին գնահատվել է նշանավոր արվեստագետների տված գրավոր գնահատականներում։ Գիրք–ալբոմը դերասանուհու տաղանդի, արտիստական գործունեության լիարժեք գնահատումն է։
Գրքում հանդիպում ենք թատրոնի, կինոյի, գրական աշխարհի մեր մեծերի հիացական խոսքերը, թատերագիտական լուրջ վերլուծությունները, օտար արվեստագետների հայտնած կարծիքները, տեղական եւ արտերկրյա մամուլի բազմաթիվ արժեքավոր կարծիքները դերասանուհու մասին։
Գալյա Նովենցն իր ազատ, անբռնազբոս, բնական խաղի շնորհիվ կերտել է հոգեբանական զանազան կերպարներ, որոնք ուշագրավ որոնումների արդյունք են։ Այսպես. նրա Մարգարիտը, Լյուսին, Կատրինը, միսիս Սեւիջը, Սանամը, Անթառամը, քրդուհի Նազին, Սիրանույշը կատարողական արվեստի ու տաղանդի բարձր դրսեւորման արդյունք են։
Գալյա Նովենցն իր տաղանդով դուրս եկավ ազգային շրջանակներից եւ դարձավ համաշխարհային անուններին հավասար դերասանուհի։ Դերասանուհու դիմանկարը ձեւավորվել է Կապանի պետական դրամատիկական, Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական, Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական, Սոս Սարգսյանի ղեկավարած համազգային, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոններում։ Տարբեր թատրոններում դերասանուհին կերտել է տարաբնույթ դերեր, բայց հանդիսատեսի համար միշտ մնացել է խիստ ազգային դերասանուհի։ Գալյան ունի մեծ առավելություն, նա երբեք չի կեղծում, նրա խաղը բնական է, հայեցի։ Այդ մասին դեռեւս ժամանակին ասել են նրա ուսուցիչները՝ Արմեն Գուլակյանն ու Վարդան Աճեմյանը։
Թատրոնում եւ կինոյում նա հանդես է եկել մեծ դերասանների եւ ռեժիսորների աստղաբույլի հետ՝ Մհեր Մկրտչյան, Սոս Սարգսյան, Խորեն Աբրահամյան, Արմեն Ջիգարխանյան, Ֆրունզե Դովլաթյան եւ ուրիշներ։ Նրանց շնորհիվ է նա կերտել ազգային բնավորությամբ, ավանդապահ, հայ ընտանիքի սրբությունները պահպանող կերպարներ։ Նրա բոլոր դերակատարումները խորապես ազգային են ու համամարդկային։ Կինոռեժիսոր Հենրիկ Մալյանի «Նահապետ» ֆիլմում Գալյա Նովենցը (Անթառամ) ակնհայտորեն ցուցաբերեց խաղի բացառիկ նրբերանգներ, դերասանական տաղանդի չբացահայտված կողմեր։ Ինչպես վկայում է Լեւոն Հախվերդյանը, Գալյան այդ ֆիլմում դրսեւորեց դերասանական արվեստի բոլոր նրբությունները եւ հասավ կատարելության բարձրակետին։
1984–ին նկարահանվեց «Մեր մանկության տանգոն» ֆիլմը։ Ֆիլմի ռեժիսորն էր Ալբերտ Մկրտչյանը։ Գալյան նկարահանվեց Սիրանույշի դերում։
«Ուզում եմ երախտագիտությունս հայտնել կինոմատոգրաֆիական իմ երկրորդ կնքահորը՝ Ալբերտ Մկրտչյանին, առանց որի հավանաբար ես երբեք նման հաջողության չէի հասնի»,–գրում է Գալյա Նովենցը։ Դերասանուհին արդարացրեց ռեժիսորի բոլոր սպասելիքները։ Ինչպես վկայում է Ա. Մկրտչյանը, դերասանուհու հետ աշխատելը մեծ բավականություն է եղել իր համար։
«Մեր մանկության տանգոն» ֆիլմը հանդիսատեսին գերում է իր անմիջականությամբ, ջերմությամբ, հուզականությամբ։ Առինքնող է գլխավոր դերակատար Գալյա Նովենցի տաղանդավոր աշխատանքը»,–գրում է արվեստագիտության դոկտոր Անրի Վարդանովը։
Ազգային վառ նկարագրի տեր դերասանուհու հաջողությունը գնահատվեց միջազգային չափանիշներով։ Սիրանուշի դերով նա նվաճեց վենետիկյան փառատոնի ժյուրիի հատուկ մրցանակը եւ Մինսկի 18–րդ համամիութենական փառատոնի «Կանացի լավագույն դերի համար» սահմանված մրցանակը։
«Շատ ուրախ եմ, որ Գալյա Նովենցի աշխատանքն այդպես բարձր գնահատվեց։ Ինձ հիացնում է արվեստագետի եւ մարդու նրա նկարագիրը։
Հրաշալի է, որ հայ դերասանուհին արժանանում է նման գնահատանքի։ Ինչ լավ է, որ տարիներ շարունակ իր կարողությունների լիակատար դրսեւորմանն սպասող Գ. Նովենցը հոգում այսքան բարձր է պահել դերասանուհու իր կոչումը, արվեստագետի իր անաղարտ ներշնչվածությունը»,–գրում է ֆիլմի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը։
Գրքի հեղինակ Սերգեյ Առաքելյանը, օգտագործելով հիմնականում իր անձնական, եւ Գալյա Նովենցի արխիվային նյութերը, մամուլում հրապարակված հոդվածներն ու հարցազրույցները, դերասանուհու արվեստը գնահատող գործիչների կարծիքները, ստեղծել է հանրագիտարանի բնույթ ունեցող մի կոթողային աշխատանք, որը նյութերի հարստությամբ եւ հրատարակչական որակով բացառիկ տեղ է զբաղեցնում գրքարվեստի պատմության մեջ։
Գիրքը հարուստ է պատմական հետաքրքիր նշանակություն ունեցող լուսանկարներով, որոնք առնչվում են Հայաստանի տարբեր թատրոններում եւ առանձնապես հայկական կինոյում Գալյա Նովենցի անձնավորած հարյուրավոր կերպարներին։
Գիրքը կազմելու նպատակով հեղինակը բազմաթիվ հանդիպումներ ու զրույցներ է ունեցել մշակույթի տարբեր ոլորտների գործիչների հետ, լսել եւ գրի առել նրանց խոսքերը։ Գրքի հեղինակը չի մոռացել սփյուռքի մամուլի ու մշակույթի գործիչների կարծիքները։
Սերգեյ Առաքելյանը կազմել է նաեւ դերասանուհու կերտած դերերի ամբողջական տարեգրությունը, որը շատ անհրաժեշտ է թատերական գործիչների համար։

Ռոբերտ ԴԱՎԹՅԱՆ

20-10-2007





19-01-2019
Բնական մեղր, սխտոր, ճարպ եւ լավաշ
Ձմեռային ժամանակահատվածում զինծառայողներին կհատկացվի լրացուցիչ սնունդ

Զինված ուժերի ...


19-01-2019
Բաքվի ջարդերը ցեղասպանություն էին
Դրանք պետք է արժանանան միջազգային հանրության հստակ գնահատականին



19-01-2019
Առջեւում բարեփոխումների երկրորդ փուլն է
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը երեկ ԱԺ—ում պատասխանել է լրագրողների ...


19-01-2019
Փոփոխությունների անհրաժեշտությունը կարեւոր է
Միջազգային չափանիշների համաձայն՝ պետական կառավարման համակարգում պետք է լինի ...


19-01-2019
ԱՀՀ-ն ուզում է տեր կանգնել իր իրավունքներին
Մեկնարկել է ԱՀՀ-ի խորհրդարանի երկրորդ գումարման առաջին նստաշրջանը



19-01-2019
«Մենք Աստծո ընտրյալ ժողովուրդ ենք եւ հաղթելուց բացի այլ ճանապարհ չունենք»
Նախագահ Արմեն Սարգսյանն Աբու Դաբիում հանդիպել է հայ ...


19-01-2019
ՀՀ Ազգային ժողովի յոթերորդ գումարման խորհրդի անդրանիկ նիստը
Երեկ տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի յոթերորդ գումարման ...



19-01-2019
Երրորդ անգամ Դավոսում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ...

19-01-2019
Հեռացա, որ մնամ
Ա՜խ, ափսո՛ս, որ հիմա այսպես
Լուռ ու ...

19-01-2019
Տրամադրությունների փոփոխություն արաբական աշխարհում
Երբ 2018թ. սկզբներին ԱՄՆ-ը իրականացրեց իր ...

19-01-2019
Սկսվում է ձյուդոյիստների վարկանիշային մրցաշարը
Հայ ձյուդոյիստները մարզումային հագեցած ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը 0... -2
ցերեկը +2... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO