Հայերեն / English / Русский

Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

03.09.2010
ՄՇԱԿՈՒՅԹ


Մշակութային հաղթաթուղթ

Այն մշտապես պետք է մեր ձեռքին լինի

Մեր ժողովրդի ստեղծած պատմամշակութային արժեքները եղել ու շարունակում են մեզ համար այցեքարտ մնալ այլոց ներկայանալու համար։ Դրանք մեզ պարզերես են անում արդեն որքան ժամանակ եւ դեռ շարունակելու են մեր վարկանիշի խթանիչի դեր խաղալ։ Բայց այդ ամենը նաեւ փոխադարձ վերաբերմունք է ենթադրում, եւ դա պետք է արտահայտվի ոչ միայն այդ արժեքների պահպանությամբ ու վերականգնմամբ, թող զարմանալի չթվա, քարոզելով։
Եթե մենք տեղում այս կամ այն կերպ ծանոթ ենք կամ կարողանում ենք ծանոթանալ այն ամենին, ինչ կոչվում է հայկական արվեստի նմուշ, ապա օտարի համար դրանք ճանաչելու ճանապարհը չպետք է լինի միայն Հայաստան այցելելը։ Յուրաքանչյուր միջոց, որ կարող է այս կամ այն կերպ ճանաչելի դարձնել մեր արժեքները, դրվատելի է՝ սկսած ցուցահանդեսից, վերջացրած գիրք–ալբոմներով։ Այդպիսի մի մշակութային հաղթաթուղթ է «Նաիրի» հրատարակչության հրատարակած «Հայկական մանրանկարչություն. Մատենադարանի հավաքածուն» գիրք–ալբոմը ֆրանսերեն լեզվով։

***
«Նաիրի» հրատարակչության հրատարակած «Հայկական մանրանկարչություն. Մատենադարանի հավաքածուն» ֆրանսերեն լեզվով գիրք–ալբոմը, որ փայլուն քննություն բռնեց Ֆրանսիայում անցկացվող Հայաստանի տարվան նվիրված մշակութային միջոցառումների ընթացքում, 2007թ. սեպտեմբեր ամսին Մոսկվայում անցկացված ԱՊՀ երկրների «Գրքարվեստ» միջազգային մրցույթում I–ին մրցանակի արժանացավ «Արվեստ» անվանակարգում։
Ալբոմն ընդգրկում է հայ մանրանկարչության բոլոր շրջանների ու դպրոցների Մատենադարանում պահպանվող նմուշների ընտրանին։ Այն ընդգրկում է մոտ երեք հարյուր մեծադիր մանրանկարներ։ Գրքի հրատարակությունն իրականացվել է «Գալուստ Կյուլպենկյան» հիմնարկության հայկական բաժանմունքի եւ նրա տնօրեն, դոկտոր Զավեն Եկավյանի օժանդակությամբ։
Այս տարվա պետական պատվերի շրջանակներում լույս կտեսնի ալբոմի ռուսերեն տարբերակը։ Հրատարակության են պատրաստվում նաեւ գիրք–ալբոմի անգլերեն եւ գերմաներեն տարբերակները։

31-10-2007





02-09-2010
Քարե «Նարեկ» ու կանաչապատ այգի
Բարեկարգ Ավանն օրինակ է մյուսների համար



02-09-2010
Մի օր էլ անկախ Արցախը կհայտնվի աշխարհի քարտեզին
19 տարի առաջ հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը

Սեպտեմբերի ...


 
02-09-2010
Չայլու. Ադրբեջանի «պարծանքն» ու խայտառակությունը
Ադրբեջանցիներն իրենց զոհերին  կանխամտածված թաքցնում են



02-09-2010
Ռուսական հացահատիկի էմբարգոն մասամբ վերացվել է
Ցորենը չի թանկացել. ավելացել է դրա տեղափոխման ...


 
02-09-2010
Ադրբեջանի քայլերը առաջացնում են ԵԱՀԿ ՄԽ–ի հիասթափությունը
Ադրբեջանի ձգտումները՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը դուրս բերել ԵԱՀԿ ...


02-09-2010
Գրող Լեւոն Միրիջանյանի կիսանդրին՝ նրա անունը կրող դպրոցի բակում
Սեպտեմբերի 1–ը կրկնակի ուրախություն բերեց Երեւանի Լեւոն Միրիջանյանի անվան ...


 
02-09-2010
Հայաստանում Նեղոսի տենդ չկա
2010—ի հուլիսից Ռուսաստանում լաբորատոր կերպով հաստատվել է Արեւմտյան Նեղոսի ...



02-09-2010
Այսօրվա դպրոցը պետք է որակ ապահովի
Տիգրան Սարգսյանն այցելել է ...

 
02-09-2010
Գիտելիքներով օժտված մարդիկ անպարտելի են
Սեյրան Օհանյանն այցելեց Երեւանի ...

02-09-2010
Մի օր էլ անկախ Արցախը կհայտնվի աշխարհի քարտեզին
19 տարի առաջ հռչակվեց Լեռնային ...

02-09-2010
Լեւոն Արոնյանը ՖԻԴԵ—ի ռեյտինգում առաջադիմել է
Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +35... +36

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by Flash.am CG