Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

03.08.2020
ԵՐԵՎԱՆ


Բարեկամության հրապարակի էստակադան ամբողջացել է

Եղանակը որքան սառում է, այնքան «տաքանում է» Բարեկամության հրապարակի աշխատանքային մթնոլորտը։ Այլ կերպ չէր կարող լինել. շինարարության ժամկետը մոտենում է ավարտին, մինչդեռ անելիքը դեռ զգալի է։ «Կամուրջշին» ընկերությունն արդեն ամբողջական տեսքի է բերել բազմամակարդակ տրանսպորտային հանգույցի էստակադան։ «Խոշոր» աշխատանքներն ավարտվել են, եւ, թվում է՝ մնացած գործերը անհանգստանալու տեղիք չպետք է տան, սակայն յուրաքանչյուր արհեստավորի եւ բանվորի գործողություններում նկատելի է ներքին անհանգստությունը։ Դեկտեմբերն այն ամիսը չէ, երբ կարելի է հույս դնել ամեն բացվող օրվա վրա։ Յուրաքանչյուր պահի կարող է ձյուն տեղալ, եւ սառնամանիք սկսվել։ Իսկ դրանք շինարարի թշնամին են։ Հետեւաբար, առավել արժեւորվել են ամեն օրն ու ժամը։ Մարդիկ ձգտում են հնարավորինս արդյունավետ գործել՝ չկորցնելով ոչ մի րոպե։ Այստեղից էլ՝ աշխատանքային «տաք» մթնոլորտը։
Ընդհանուր առմամբ մինչեւ սահմանված ժամկետը՝ դեկտեմբերի վերջը, բավարար օրեր կան, բայց կախյալ է մնում եղանակային բարենպաստությունը։ Աշխատանքները շարունակվում են օր ու գիշեր։
Դեկտեմբերի 6—ի դրությամբ կամրջի ծածքի հիդրոֆոբ բետոնապատման կեսից ավելին արդեն կատարված էր (ծածքի հեծանների վրա հատուկ տեխնոլոգիայով բետոնի հաստ, ջրակայուն շերտ է տեղադրվում)։ Միաժամանակ վերջնական տեսքի էին բերվում կամրջի բազրիքների արտաքին կողերը։ Լայնացվում է Բաղրամյան պողոտայից Քոչարի փողոց մտնող տրանսպորտային միջոցների ճանապարհը, որով պայմանավորված՝ տեղափոխվում էին Երեւանի մետրոպոլիտենի վարչության շենքի դիմացի հատվածի ստորգետնյա կոմունիկացիաները։ Միաժամանակյա աշխատանքներ էին կատարվում կառույցի բոլոր հատվածներում։ Դա նշանակում է, որ ժամանակի սղությունը պարտադրել է շինարարին՝ մոբիլիզացնել բոլոր ուժերը։ Այս օրերին շինհրապարակից չի հեռանում «Կամուջշին» ընկերության նախագահ Վլադ Ասատրյանը։ Աշխղեկի նման մեկ այստեղ է, մեկ՝ այնտեղ։ Խորհուդներ է տալիս, հուշում՝ ինչ անել, ինչպես անել։ Նախորդ հանդիպմանը նա ասել էր, որ ժամանակը կարճ է, սակայն գործը կավարտեն ժամանակին, քանի որ խոստացել են։ Ցանկացա իմանալ՝ եղանակը խմբագրե՞լ է ինչ—որ բան։ Ժպտաց. «Խոշոր գործերը ավարտել ենք, բայց մանրերն ավելի քմահաճ են թե՛ ժամանակի, թե՛ եղանակի առումով։ Այդուհանդերձ, պետք է ավարտենք ժամանակին»։

Պետրոս ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ
Լուսանկարը՝ հեղինակի

08-12-2007





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO