Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.09.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


«Պողիկտոս»—ի երկրորդ կյանքը

1993 թվականի ամռանը օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնում կայացավ «Պողիկտոս» օպերայի պրեմիերան՝ Տիգրան Լեւոնյանի բեմադրությամբ։ Օպերայի ստեղծման պատմությունը խիստ հետաքրքիր է. պարտիտուրան Հայաստան է բերվել 70—ականներին, Վատիկանի գրադարանից, Վազգեն Առաջին Ամենայն հայոց կաթողիկոսի եւ Հռոմի պապի բանակցությունների շնորհիվ։ Դեկտեմբերի 15—ին օպերայի կատարումը նվիրված էր Տիգրան Լեւոնյանի եւ Գոհար Գասպարյանի հիշատակին։
Պողիկտոսը ապրել է 250 թվականին, հայ էր… Նա պատռեց կայսեր հրամանը, փշրեց կուռքերի արձանները… Չանսալով իր կնոջ պաղատանքներին, աներոջ խնդրանքներին՝ վերադառնալ հնոց հավատին, Պողիկտոսը քրիստոնեություն ընդունեց, ենթարկվեց հետապնդումների եւ հենց աներոջ կողմից էլ տանջամահ արվեց։ Այսպես է գրել ֆրանսիացի Կոռնելը, եւ իտալացի Գաետանո Դոնիցետին այս ստեղծագործության հիման վրա ստեղծել է օպերան։ Հայաստան բերվելուց հետո Գոհար Գասպարյանը թարգմանել է պարտիտուրան հայերեն, թեւեւ օպերան կատարվում է իտալերենով։ Մինչ 2004 թվականը օպերան եղել է թատրոնի մշտական խաղացանկում, այնուհետեւ, շենքի վերանորոգումից հետո, մյուս բոլոր ներկայացումների հետ վերականգնվել է։ Այժմ ներկայացման ռեժիսորն է Ալիսա Հեքիմբաշյանը, նա ասում է, որ ներկայացումը չի փլվում, չնայած դերասանական խնդիրները շատ են. «Բեմում Տիգրան Լեւոնյանը ստատիկ վիճակ չէր ընդունում, եւ այդտեղ էր նրա մեծությունը։ Նրա զինվորներն անգամ պարապ չէին բեմի վրա, եւ հանդիսատեսը չէր ձանձրանում»։ Այժմ էլ «Պողիկտոսը» խաղացանկում է, խաղացվում է տարին 2 անգամ։ Թատրոնի գլխավոր խմբավար Կարեն Սարգսյանի խոսքերով՝ բեմադրության մեջ հանդես է գալիս գրեթե նույն կազմը, չնայած երգչախումբը երիտասարդացել է։ Պողիկտոսի դերակատարն է Ռուբեն Նուրիջանյանը, Պաոլինայի դերում է Հասմիկ Հացագործյանը, Սեւորոյի դերում՝ Կոնստանտին Սիմոնյանը։

Կարին ԳՐԻԳՈՐՅԱՆ

18-12-2007





21-09-2019
Ինքնիշխան պետության ձեռքբերումներն ու մարտահրավերները
Ինչ է սովորեցնում մեզ անկախության արդեն 28 տարվա ...


21-09-2019
Անկախության բանաձեւը
Ո՞րն է պետություն կառուցելու մեր տեսլականը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


1988-90 ...


 
21-09-2019
IPSE DIXIT
Ամբոխի հոգեբանության ուսումնասիրությունը ցանկալի է դիտվում գործնական առումով, բայց ...


21-09-2019
Տղամարդկանց հագուստ
Սմոքինգ
Բարձրաշխարհիկ պաշտոնական միջոցառումների ժամանակ (օրինակ՝ երեկոյան ընդունելությունների) նախընտրությունը ...


21-09-2019
Պատմության նոր էջ
Ժամանակին Մոսկվայում մի հայ ուսանողի քննությանը հարցրել էին. «Ի՞նչն ...


21-09-2019
Անկախության խորհուրդը պետության համար
Եվ անկախության՝ քաղաքացու ընկալումը

Յուրաքանչյուր դպրոցական գիտի, թե ...


21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե միաձայն քվեով

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


«Անկախության ...



21-09-2019
Տնտեսական հեղափոխության ընկալումներն ու իրագործումը
Որքանով է այն պահանջված, եւ որոնք են դրա ...

21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե ...

21-09-2019
Իմ թանձրացական անկախությունը
Այն ինձ համար եթերային երազանք ...

21-09-2019
Անկախության սպորտը. անմոռանալի ապրումների պահեր
Հայաստանի անկախության 28 տարիներին ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO