Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

05.08.2020
ՆԱԽԱԳԱՀ


2007–ին Հայաստան է այցելել 1,5 միլիոն ուղեւոր

Աշխատանքային հանդիպում ՀՀ նախագահի մոտ

«Զվարթնոց» օդանավակայանում կառուցվելիք նոր համալիրին, Գյումրու օդանավակայանին եւ ավիացիոն ոլորտին առնչվող այլ հարցեր են քննարկվել նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանի երեկվա աշխատանքային հանդիպմանը։
Արտյոմ Մովսեսյանը նախագահին տեղեկացրել է, որ «Զվարթնոց» օդանավակայանի կոնցեսիոներն արդեն ներկայացրել է ուղեւորների հաշվառման, ավիացիոն անվտանգության եւ սահմանային հսկողությունների համար նոր համալիր կառուցելու հայտը, որը առաջիկայում կներկայացվի կառավարության հաստատմանը։ Ավիացիայի գլխավոր վարչության պետը նաեւ ներկայացրել է ուղեւորափոխադրումների մասին տվյալները, համաձայն որոնց՝ ուղեւորների թիվը 2007թ. կազմել է մոտ 1.5 մլն, ինչը կես միլիոնով ավելի է 2003—2004 թվականների համեմատ։
Արտյոմ Մովսեսյանը ներկայացրել է նաեւ ավիացիոն անվտանգության միջազգային ԻԿԱՕ կազմակերպության կողմից «Զվարթնոց» օդանավակայանում թռիչքային անվտանգության ուղղությամբ ստուգումների արդյունքները։ Ըստ դրանց, թերությունները կազմել են 7 տոկոս, ինչը, ավիացիայի գլխավոր վարչության պետի պարզաբանմամբ, նվազագույն ցուցանիշ է՝ համեմատած այլ երկրներում արձանագրված միջին 40 տոկոս ցուցանիշի հետ։
Խոսվել է նաեւ Գյումրիի վերանորոգված օդանավակայանը եվրոպական ավիաընկերությունների չվերթերի թռիչք—վայրէջքային սխեմաներում եւ կազմակերպական փաստաթղթերում ներառելու ուղղությամբ տարվող աշխատանքների մասին։
Անդրադարձ է կատարվել անցնող տարում ավիացիոն օրենսդրությունում կատարված բարեփոխումներին, ինչի արդյունքում այն համապատասխանեցվել է միջազգային չափանիշներին։
Ռոբերտ Քոչարյանը քննարկված հարցերի շուրջ տվել է հանձնարարականներ։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ

19-12-2007





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO