Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.04.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


Վերահրատարակվում է «Ազդարարը»

«213 տարի առաջ զարմանահրաշ Հնդկաստանի հարավի թամիլների շոգ ու խոնավ քաղաքում՝ Մադրասում, երկար դեգերումներից ու տվայտանքներից հետո հանգրվանած շիրազցի իմաստուն այրը՝ Հարություն քահանա Շմավոնյանը, երկնեց իր կյանքի հրաշամանուկին՝ «Ազդարար» ամսագիրը»։
2007—ին, այս անգամ Կալկաթայում, հրատարակությունը վերսկսած «Ազդարար» պատմամշակութային հանդեսը այսպես է դիմել ընթերցողներին՝ ավետելով իր վերադարձը։ Այն թվագրված է՝ 2007/1 /19/։ 1794—ից մինչեւ 1796—ի մարտ ամիս Մադրասում լույս է տեսել «Ազդարարի»՝ հայ առաջին պարբերականի, ընդամենը 18 համար՝ 965 էջ ընդհանուր ծավալով։ Թերեւս այս իրողությամբ է պայմանավորված փակագծում նշված 19 թիվը։ Հայաստանի Ազգային գրադարանում պահպանվում է «Ազդարարի» ամբողջ լրակազմը՝ 18 տետր։ Դրանց այլեւս եկել է միանալու «Ազդարարի» նոր համարը՝ որի էլեկտրոնային տարբերակը մեզ է առաքել հանդեսի խմբագիր Մարտիկ Սարգսյանը։
Իսկ հրատարակությունը նախաձեռնել են հայ եւ հնդիկ մի խումբ մտավորականներ։ Հանդեսը լույս է տեսել ամերիկահայ աստղագետ Նորա Անդրեասյանի մեկենասությամբ։ Հայերեն բաժինը կազմել է Կալկաթայի Մարդասիրական ճեմարանի ուսուցչուհի Գրետա Անդրեասյանը, անգլերենը՝ Վարդ Անուշ Սահակյանը Վաշինգտոնից։ Առաջին էջը հուշում է նաեւ, որ համագործակցել են ՀՀ ԳԱ ակադեմիան, Ազգային գրադարանը, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը՝ երջանկահիշատակ Գառնիկ Անանյանի կնքահայրությամբ։
Ողջերթի խոսք են ասել ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, Ազգային գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանը։
Հայ մամուլի վերածնված լեգենդի անդրանիկ համարը ձեւավորված է տաղանդավոր նկարչուհի Մինա Անանյանի գեղանկարներով։
«Հուսանք, որ նոր «Ազդարարը» կիրականացնի մեր նվիրական իղձերն ու ազնիվ մղումները, կարդարացնի մեր սպասելիքները եւ կծառայի իր համար նախանշված նպատակներին»,–խմբագիր Մ. Սարգսյանի խոսքը լավատեսություն է ներշնչում նորօրյա «Ազդարարի» ընթերցողներիս։

Նաղաշ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի
դեկանի պաշտոնակատար

26-12-2007





24-04-2019
Երկաթե «մետաքսի ճանապարհ»
Տնտեսակա՞ն, թե՞ աշխարհաքաղաքական ուղի

Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման հարցը ...


24-04-2019
Քարանձավի բնակիչները
Խնձորեսկում պատրաստվում են զբոսաշրջային սեզոնին

«Քարանձավային մարդ» արտահայտությունը, ...


24-04-2019
Դեղ գնել դեղատոմսո՞վ, թե՞ առանց դրա
Որն է սպառողի համար շահավետն ու նախընտրելին

Շուրջ ...


 
24-04-2019
Սարգսյանի երկրորդ մեդալը
Ջրացատկորդ Լեւ Սարգսյանը եւս մեկ մեդալ է նվաճել Կիեւում ...


 
24-04-2019
Մխիթարյանը հնարավոր է՝ հեռանա
Բրիտանական մամուլի հաղորդմամբ, Լոնդոնի «Արսենալն» այս ամառ կփորձի բաժանվել ...


24-04-2019
Ցեղասպանության անժամկետ խարանը
Թուրքիան վաղ թե ուշ ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը




24-04-2019
Վախճանվել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի գլխավոր խմբագիր Տիգրան Ֆարմանյանը
Երկարատեւ ծանր հիվանդությունից հետո ...

24-04-2019
Միջազգային ճնշումը մեծացնելու պատեհ պահն է
Թուրքիայի մերժողական վերաբերմունքի մեջ ...

 
24-04-2019
Միայն պարտություններ
Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը միայն ...

24-04-2019
Կրքեր սեւ-սպիտակ խաղատախտակին
Ապրիլյան այս օրերը հագեցած են մեր շախմատիստների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO