Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

27.09.2020
ԼՂՀ


Չի բացառվում, որ Հայաստանը ճանաչի ԼՂՀ անկախությունը

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այցելել է Ստեփանակերտ

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրավերով երեկ ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտ էր ժամանել ՀՀ նախագահ  Ռոբերտ Քոչարյանը։ ԼՂՀ կառավարությունում ՀՀ ղեկավարի հետ տեղի ունեցած հանդիպմանը, որին ներկա էին օրենսդիր եւ գործադիր իշխանությունների ղեկավարները, ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահները, կառավարության անդամներ, քաղաքական, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ՀՀ նախագահը Արցախին մատուցած ծառայությունների համար ԼՂՀ նախագահի հրամանագրով պարգեւատրվեց «Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով։
Պետական պարգեւի առթիվ շնորհավորելով Հայաստանի ղեկավարին, Բ. Սահակյանը բարձր գնահատեց Ռ. Քոչարյանի ներդրումը ԼՂՀ անկախության կայացման, երկրի անվտանգության ապահովման ու տնտեսության զարգացման գործում։ Նա համոզմունք հայտնեց, որ անկախ այն բանից, թե պաշտոնաթողությունից հետո ինչով կզբաղվի պարոն Քոչարյանը, նա կշարունակի՞ քաղաքական, կազմակերպչական իր հարուստ փորձը փոխանակել երկրի իշխանություններին, նպաստել Արցախի զարգացմանն ու բարգավաճմանը։ ՀՀ գործող նախագահին շնորհավորեցին եւ ելույթներ ունեցան ԼՂՀ խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, Արցախի գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանը։ Վերջինս մասնավորապես նշեց, որ պատմական դահլիճում հավաքվելը, ուր տարիներ առաջ ընդունվել է ԼՂՀ անկախության մասին հռչակագիրը, իր մեջ մեծ խորհուրդ ունի։
Շնորհակալություն հայտնելով բարձր պարգեւի եւ շնորհավորանքների համար, Ռ. Քոչարյանը նշեց, որ «Գրիգոր Լուսավորիչ» շքանշանին արժանանալն իր համար անակնկալ էր։ «Ես մի պահ մոռացել էի, որ այս դահլիճում ենք ընդունել ԼՂՀ անկախության վերաբերյալ հռչակագիրը, որն հետագայում ամրագրվեց համաժողովրդական հանրաքվեով, պատերազմով, տնտեսական նվաճումներով»,–ասաց Ռ. Քոչարյանը։ Նա նշեց, որ չնայած ներկա հանդիպումը նախագահի կարգավիճակով վերջինն է, սակայն ինքը չի կասկածում, որ շփվելու, ավելի մոտիկից հաղորդակցվելու առիթներ քիչ չեն լինելու։ «Երբեք չեմ կարող անտարբեր մնալ Արցախում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ, մանավանդ որ ղարաբաղյան հիմնախնդիրն իր արդարացի լուծումը դեռ չի գտել, մեր ժողովրդի առջեւ նորանոր մարտահրավերներ կան ծառացած, եւ բոլորս պարտավոր ենք լծվել ԼՂՀ ճանաչման գործին»,–ընդգծեց ՀՀ ղեկավարը։
Անդրադառնալով Արցախի տնտեսությանը, Ռ. Քոչարյանը կարծիք հայտնեց, որ ենթակառուցվածքների (ճանապարհներ, կապ, էներգետիկա, խմելու եւ ոռոգման ջրի ապահովում եւ այլն) մասով, եթե հաջողվի ծրագրավորված տարբերակով լուծում գտնել, ապա բոլոր ոլորտներում էական առաջընթաց կգրանցվի։ «Անվիճելի իրողություն է, որ առաջ շարժվելու համար պիտի կազմել երկրի տնտեսության կարճաժամկետ եւ երկարաժամկետ ծրագրեր, դրանք ներառել պետական բյուջեում եւ հետեւողականորեն իրագործել»,–նշեց ՀՀ ղեկավարը եւ ավելացրեց, որ այդ ծրագրերը պիտի իրատեսական լինեն այնքանով, որպեսզի բնակչությունը դրանց իրագործման անմիջական մասնակիցը դառնա։
Ռ. Քոչարյանն անդրադարձ կատարեց նաեւ ՀՀ ներքին ու արտաքին քաղաքականությանը՝ վերջին զարգացումների շուրջ արտահայտելով իր նկատառումները։ «Բոլորիս քաջ հայտնի է Կոսովոյի նախադեպը։ Մեր ուշադրությունից չեն կարող դուրս մնալ նաեւ ԵԱՀԿ շրջանակներից բանակցային գործընթացը ՄԱԿ տեղափոխելու՝ Ադրբեջանի ջանքերը։ Բաքվի իշխանությունների ռազմատենչ հայտարարությունները մեզ ուղղակի պարտադրում են համարժեք քայլեր ձեռնարկել եւ որոշակի շտկումներ մտցնել մեր մոտեցումներում՝ կապված Ղարաբաղի անվտանգության եւ հանրապետության վերջնական կարգավիճակի հետ։ Մեր միասնական որոշմամբ միայն կարող ենք գտնել մեր ժողովրդի համար առավել ընդունելի ու անվտանգ լուծումը»,–ընդգծեց Ռ. Քոչարյանը։ Այնուհետեւ նա պատասխանեց ներկաների տարբեր հարցերին։
Լրագրողների հետ զրույցում պատասխանելով այն հարցին, թե Հայաստանի Հանրապետության ղեկավարի պաշտոնը թողնելուց հետո ինչո՞վ է զբաղվելու Ռ. Քոչարյանը, նա նշեց. «Դեռ հստակ որոշում չեմ կայացրել։ Մի փոքր ընդմիջում կտամ, հետո ժամանակը ցույց կտա»։ Լրագրողներին հետաքրքրում էր, թե Հայաստանում հետընտրական իրադարձություններն ազդե՞լ են, արդյոք, հակամարտության կարգավորման ընթացքի վրա։ Ռ. Քոչարյանը համոզմունք հայտնեց, որ ինքը նման տպավորություն չունի, բայց Ադրբեջանը, հավանաբար, փորձելու է Հայաստանի դիրքերը թուլացնելու նպատակով այդ դեպքերն ինչ–որ ձեւով օգտագործել եւ աղմուկ հանել դրսում...
Իսկ հնարավո՞ր է, որ, իբրեւ  հակառակորդի ռազմատենչ հայտարարություններին համարժեք քայլ, Հայաստանը ճանաչի ԼՂՀ անկախությունը։ Որպես «իրավիճակից դուրս գալու ելք», ՀՀ նախագահը չբացառեց նման որոշում ընդունելու հնարավորությունը։ Նա միաժամանակ հավելեց, որ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի թշնամական կեցվածքը հայկական կողմին ստիպում է մինչեւ հակամարտության վերջնական կարգավորումը, ագրեսիայի դեպքում, պաշտպանության մասով ՀՀ–ի եւ ԼՂՀ–ի միջեւ պայմանագիր ստորագրել, ինչը Արցախի բնակչության անվտանգության հուսալի երաշխիք կարող է լինել։
«ՀՀ»—ի այն հարցին, թե երկրի ղեկավարն այսօր ինչպե՞ս է գնահատում Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, Ռ. Քոչարյանը պատասխանեց. «Կայուն։ Ապրիլի 9—ից հետո նորընտիր նախագահը պաշտոնը ստանձնելուց հետո ձեռնամուխ կլինի նոր կառավարության ձեւավորմանը։ Կոալիցիայի շրջանակները լայն են։ Որ խորհրդարանում ներկայացվող քիչ թե շատ ազդեցություն ունեցող քաղաքական ուժերը կոալիցիայի մասնակից են, դա փաստ է, ինչը, իմ համոզմամբ, միասնության բավական մեծ պաշար կարող է հանդիսանալ նոր ձեւավորվող կառավարության համար»...
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Լուսանկարը՝ Ռուսլան ՍԱՐԳՍՅԱՆԻ

01-04-2008





26-09-2020
Կտրուկ քայլ՝ տեղական արտադրությունը պաշտպանելու համար
Արգելվում է Հայաստանի համար ռազմավարական նշանակության սեւ եւ գունավոր ...


26-09-2020
Ճնշում է գործադրվում Կիպրոսի վրա
ԱՄՆ-ը պնդում է այլեւս չարգելափակել Բելառուսի նկատմամբ ԵՄ-ի պատժամիջոցների ...


26-09-2020
Իդլիբը՝ Մոսկվայի ու Անկարայի միջեւ
Ստատուս-քվոն պահպանվում է

Մոսկվան ու Անկարան որոշում են ...


26-09-2020
Էներգախնայողությունը` էներգիայի նոր աղբյուր
Ինչ ներուժ ունի Հայաստանը եւ ինչ քայլեր է ձեռնարկում ...


26-09-2020
Նա՝ մեր անլռելի զանգակատունը
Սերմ էր, որ ընկնելու էր հողի մեջ, որպեսզի հողը ...


26-09-2020
Հումանիտար ականազերծման կենտրոն՝ Արցախում
Հիմնադիրներն արցախյան պատերազմի մարտական սպաներն են

Երկրորդ ամիսն ...


26-09-2020
Ինչպես ենք մենք վայելում Աստծուն
Որպեսզի ընդունենք Աստծուն, մենք պարտավոր ենք դեմքով շրջվել դեպի ...



26-09-2020
«Հայաստանի հետ պետք չէ խոսել ուժի եւ սպառնալիքի լեզվով»
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում ...

26-09-2020
Դավիթ Տոնոյանը ՌԴ-ում ներկա է «Կովկաս-2020» զորավարժության հիմնական փուլին
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ...

26-09-2020
ՀՀ նախագահը շնորհավորել է «Ավրորա» մրցանակաբաշխության 5-ամյակը
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ...

26-09-2020
Արոնյանը ձգտում է եզրափակիչ
Լեւոն Արոնյանը երկրորդ հաղթանակը տանելով ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO