Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.04.2019
ԶԱՆԱԶԱՆ


Իրականություն դարձած երազանք

Տղամարդը իր կյանքի ընթացքում պետք է տուն կառուցի, որդի ունենա եւ ծառ տնկի։ Ու երջանիկ է այն մարդը, ով կարող է ասել, որ իր կյանքի այդ շատ կարեւոր առաքելությունը իրեն հաջողվել է կատարել։ Սակայն այսօր էլ բազմաթիվ են ընտանիքները, հատկապես բազմազավակ, որոնք զուրկ են սեփական օջախից եւ որոնց միակ երազանքը սեփական տանիք ունենալն է։ Ու երբ Երեխաների միջազգային օրվա կապակցությամբ Մարտունու եւ Վարդենիսի երեք բազմազավակ ընտանիքի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը բնակարան նվիրեց՝ ուրախությունն անափ էր։ Եւ ինչպես հետո ներկաներին պատմում էր մարտունեցի բազմազավակ ընտանիքի ավագ որդին՝ «Ինքը դեռ երազում էր տեսել, որ մի օր ապրելու են մաքուր ու գեղեցիկ բնակարանում, բայց Աստված իրեն չէր ասել, թե այդ օրը երբ է գալու»։
Եվ ահա ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը մարտունեցի այդ երեխայի ու բազմազավակ մի քանի ընտանիքի ամենանվիրական երազանքն իրականություն դարձրեց եւ նրանց նվիրեց կյանքում ամենացանկալի ու թանկ բանը՝ սեփական օջախը։
Շաբաթ առավոտյան ԲՀԿ կանանց խորհրդի պատվավոր նախագահ Ռոզա Ծառուկյանի գլխավորությամբ կուսակցության պատվիրակությունը շարժվեց Գեղարքունիքի մարզ. այնտեղ նրանց արդեն անհամբեր սպասում էին բազմազավակ երեք ընտանիք, որոնց կյանքի ամենակարեւոր երազանքը իրականություն էր դարձել։ Բառը անզոր է դառնում փոխանցելու այն հուզմունքն ու ուրախությունը, որ Մարտունիում եւ Վարդենիսում ապրեցին սոցիալական ծանր վիճակում գտնվող բազմազավակ այն ընտանիքները, ում Ռոզա Ծառուկյանը հանձնում էր իր որդու նվերը՝ բնակարանի բանալիները։ Որովհետեւ, ինչպես թե՛ Մարտունիում, թե՛ Վարդենիսում ասաց ԲՀԿ կանանց խորհրդի պատվավոր նախագահը՝ «Իմ որդու՝ Գագիկ Ծառուկյանի ցանկացած խոսք անմիջապես վերածվում է արժանապատիվ գործի, եւ եթե Աստված ընտրել է իմ որդուն, ապա բարեգործություն անելը Աստծո տվածի մի մասը օգնության կարիք ունեցողներին վերադարձնելն է»։
Մարտունի քաղաքում 9 զավակ՝ յոթ տղա ու երկու աղջիկ ունեցող Հասոյանների ուրախությունը կիսելու էին եկել քաղաքապետը, տեղի ԲՀԿ կառույցի պատասխանատուներն ու բազմաթիվ մարտունեցիներ, որոնք տանտերերի չափ հուզված եւ ուրախ էին։ Իսկ Հասոյանների ընտանիքի համար տեղի ունեցածը նման էր հրաշքի. «Ինձ թվում է, որ դեռ երազում եմ, որտեղ մենք ապրում էինք մաքուր ու սպիտակ տան մեջ, ու մտածում եմ, որ հիմա աչքերս բացեմ՝ երազը կանհետանա»,–բոլորին պատմում էր Հասոյանների յոթ որդիներից ավագը։
Նա ու իր եղբայրները Գագիկ եւ Ռոզա Ծառուկյաններին նաեւ բանաստեղծություններ էին նվիրել, իսկ ամենափոքր Հասոյանը հպարտությամբ հայտարարեց, որ մեծանա կա՛մ տիեզերագնաց է դառնալու, կա՛մ Գագիկ Ծառուկյան. «Բայց, ավելի շատ ուզում եմ Գագիկ Ծառուկյան դառնալ»,–իր ապագան նոր ու լուսավոր բնակարանում վերջնականապես որոշեց փոքրիկ տղան։ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հաջորդ կանգառը մարզի Վարդենիս քաղաքն էր. 10 զավակ ունեցող Նունեյանների ու 6 զավակ ունեցող Մանուկյանների ընտանիքները եւս ստացան Գագիկ Ծառուկյանի նվերը՝ բնակարան։ Վարդենիսի քաղաքապետն իր շնորհակալական խոսքում ասաց, որ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը արժանի եւ ճիշտ ընտրություն է կատարել։
Այս ընտանիքներում եւս հուզմունքը մեծ էր. Մանուկյանների ընտանիքում շուտով ծնվելու է 7—րդ երեխան, եւ արդեն որոշել են՝ աղջնակը կոչվելու է Ռոզա՝ ի պատիվ Ռոզա Ծառուկյանի։ Ու հետո անպայման էլի որդի են ունենալու եւ կոչելու են Գագիկ։ «Հիմա արդեն ես հանգիստ եմ իմ ընտանիքի համար, իմ զավակները հայրական տուն ունեն, ու նրանք իրենց ողջ կյանքում հիշելու են, որ այս օջախը իրենց նվիրել է մեծ բարերար Գագիկ Ծառուկյանը»,–ասաց ընտանիքի հայր Անդրանիկ Մանուկյանը։
Օրը ավարտվեց. բազմազավակ ու կարիքավոր երեք ընտանիք եւս սեփական օջախ ունեցան։ Ու հիմա արդեն այդ ընտանիքների փոքրիկների երազները շատ ավելի անխռով են լինելու, որովհետեւ Գագիկ Ծառուկյանը իրականություն է դարձրել նրանց ամենացանկալի երազանքը։ Եւ դա լավագույն նվերն է Երեխաների միջազգային օրվա կապակցությամբ, որ ստացան մեր երկրին ապագա զինվորներ պարգեւած բազմազավակ ընտանիքները։

03-06-2008





23-04-2019
«Արցախն իր թիկունքում միշտ ունենալու է ամուր Հայաստան»
Օրակարգում անվտանգության, քաղաքացիական համակարգի պատրաստության խնդիրներն են



23-04-2019
Թուրքական ապացույցներով՝ Թուրքիայի հանցանքի մասին
Թաներ Աքչամի աշխատությունը ծանր հարված է թուրքական ժխտողականությանը



23-04-2019
Վեպը միշտ ինձ է սպասում
Գրիգը բացել է փակագծերը

Արձակագիր Գրիգը, որն ընթերցասերների ...


23-04-2019
Կրթության որակը՝ առաջնահերթություն
Ուսուցչի դերը կրթական բարեփոխումներում դեռ լավ չի գիտակցվում



23-04-2019
Վարչապետը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին ...


23-04-2019
«Քրիստոս յարեաւ ի մեռելոց»
Սուրբ եւ անմահ պատարագ՝ ի նշանավորումն Հիսուս Քրիստոսի ...


23-04-2019
Նոր ավիաընկերությունների սպասելիս
Հարցազրույց քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանի հետ

ՀՀ ...



23-04-2019
Անձրեւացման եղանակի «հայկական հետքը»
Ինչ է պատմում խորհրդային տարիներին ...

23-04-2019
ԱՄՆ-ը Իրանից նավթի ներմուծման արտոնությունը չեղարկում է
2018թ. նոյեմբերի 4-ին, երբ ԱՄՆ-ն Իրանի դեմ տնտեսական ...

23-04-2019
Հոգեւոր կյանքի վերանորոգման առիթ
Արցախում նշել են Հիսուս Քրիստոսի ...

23-04-2019
«Բանանցը» հրաժարվեց. ի՞նչ սպասել հաջորդիվ
Խորը հիասթափություն էր սպասում այն մի քանի տասնյակ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO