Շատոբրիան. «Քրիստոնեության հանճարը» Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժինը լույս է ընծայել ֆրանսիացի հռչակավոր գրող Ֆրանսուա—Ռընե դը Շատոբրիանի «Քրիստոնեության հանճարը» գրքի հայերեն թարգմանությունը։
Ինչպես հայտնեցին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից, գիրքը ֆրանսերենից թարգմանել է Պարգեւ Շահբազյանը, տպագրվել է «Արմեն եւ Նունե Սարգսյաններ» հիմնադրամի մեկենասությամբ։
«Քրիստոնեության հանճարը» գրքի նպատակն է «…ապացուցել, որ այն բոլոր կրոններից, որոնք երբեւէ գոյություն են ունեցել, քրիստոնեական կրոնը ամենաբանաստեղծականն է, ամենամարդկայինը, ամենանպաստավորն ու օգտակարը ազատությանը, արվեստներին եւ գրականությանը…»։
Չնայած աշխատության ջատագովական ոգուն՝ այստեղ տիրապետող է զգացմունքը, քանի որ Շատոբրիանն ավելի շուտ բանաստեղծ է, արվեստագետ ու հռետոր, քան բարոյագետ ու փիլիսոփա։ Այն բովանդակում է քրիստոնեական վարդապետությունը եւ ընդգծում քրիստոնեական արժեքների մեծ կարեւորությունը հասարակության կյանքում։ 09-07-2008
|

փակել >>
|