Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

29.05.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


«Թող մեր ձեռաց գործերը ըլլան ուղիղ, որպեսզի Տերը հաջողությամբ պսակե զանոնք»

Կյանքը. ժամանակագրություն

Ամենայն հայոց 130—րդ կաթողիկոս Վազգեն Առաջինը (Լեւոն—Կարապետ Պալճյան) ծնվել է 1908 թվականի սեպտեմբերի 20—ին (նոր տոմարով՝ հոկտեմբերի 3—ին), Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում։
Նախնական կրթությունը ստացել է Օդեսայի (ուր Պալճյանների ընտանիքը ապաստանել էր Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին) հայկական նախակրթարանում։ Ռումինիայում վերահաստատվելուց հետո ուսումը շարունակել է Բուխարեստի Միսաքյան—Քեսիմյան ազգային վարժարանում։
1926—ին ավարտել է տեղի առեւտրական բարձրագույն վարժարանը (գերմաներեն լեզվով)։
1936—ին ավարտել է Բուխարեստի պետական համալսարանի գրականության եւ փիլիսոփայության ֆակուլտետը, 1937—ին՝ գործնական մանկավարժության բաժինը՝ պաշտպանելով «Կարգապահության հարցը մանկավարժության մեջ» ավարտաճառը, ստացել ուսուցիչ—մանկավարժի վկայական։ Մինչ հոգեւորական ձեռնադրվելը նվիրվել է մանկավարժական գործունեության, դասավանդել է Բուխարեստի հայկական ուսումնական հաստատություններում։
1930—ական թվականներից ծավալել է ազգային—հասարակական եռանդուն գործունեություն, թղթակցել Փարիզում լույս տեսնող «Մարտկոց» թերթին, որի խմբագիրը «Նեմեսիս» գործողության ղեկավար Շահան Նաթալին էր։ 1937—38 թվականներին հրատարակել է «Հերկ» ամսագիրը (լույս է տեսել 12 համար)։
1929—43 թթ. դասավանդել է Բուխարեստի հայկական դպրոցներում, 42—44 թվականներին եղել է Ռումինիայում գտնվող հայ ռազմագերիների օգնության կոմիտեի անդամ։
1943 թ. սեպտեմբերին Աթենքում ձեռնադրվել է կուսակրոն քահանա, ստացել Վազգեն ձեռնադրության անունը, վերադարձին ընտրվել Ռումինահայ թեմի առաջնորդական տեղապահ։ 1943—44—ին աստվածաբանություն է ուսումնասիրել Բուխարեստի պետական համալսարանում։
1947—ին ընտրվել է ռումինահայ թեմի առաջնորդ։
1948—ի մայիսին Էջմիածնի Մայր տաճարում Ամենայն հայոց կաթողիկոս Գեւորգ Զ Չորեքչյանը նրան շնորհել է ծայրագույն վարդապետի աստիճան։ 1951—ին օծվել է եպիսկոպոս։ 54—ին ստանձնել է նաեւ Բուլղարահայ թեմի առաջնորդի պարտականությունները։
1955 թվականի սեպտեմբերի 30—ին ընտրվել է Ամենայն հայոց կաթողիկոս։ Օծվել է հոկտեմբերի 2—ին։
Իր երկարամյա գահակալության ընթացքում (1955—1994) ծավալել է հոգեւոր, մշակութային, ազգային, եկեղեցաշինական եռանդուն գործունեություն, եղել սիրված եւ սրբացված հոգեւոր հովիվ։ Կատարել է շուրջ 30 հովվապետական այցելություն։ Մեծ է նրա ավանդը Հայաստան—սփյուռք հարաբերությունների ամրապնդման, Հայ եկեղեցու միասնության հաստատման, միջեկեղեցական հարաբերությունների ընդլայնման, խաղաղության պահպանման գործում։
Հրապարակել ու հրատարակել է մի շարք բարձրաժեք աշխատություններ («Մուսա լերան հայերը Ֆրանց Վերֆելին վեպին մեջ», Բուխարեստ, 1940։ «Խրիմյան Հայրիկը որպես դաստիարակ», Բուխարեստ, 1943։ «Խոսք հայրենիքի մասին», Բուխարեստ, 1945։ «Հայրենի արեւին տակ», Բուխարեստ, 1945։ «Հոգեբանության դասեր», Էջմիածին, 1961։ «Մեր պատարագը», Էջմիածին, 1990։ «Կենսագրություն, կոնդակներ, քարոզներ, ճառեր, ելույթներ», գիրք 1—4, Էջմիածին, 1958—83։ «Գալիքի տեսիլքով», գիրք 1, 2, Էջմիածին, 1988, 1993)։
Պայքար է մղել հանուն համաշխարհային խաղաղության եւ համամարդկային արդարության։ Խաղաղարար գործունեության համար պարգեւատրվել է Խաղաղության համաշխարհային խորհրդի Ժոլիո Կյուրիի անվան (1962), Խաղաղության պաշտպանության խորհրդային կոմիտեի (1968) ոսկե մեդալներով, «Հանրապետության աստղ» (Ռումինիա, 1952), «Պատվո նշան» (ԽՍՀՄ» 1968), «ժողովուրդների բարեկամության» (ԽՍՀՄ, 1978) շքանշաններով։
Վազգեն կաթողիկոսին բախտ է շնորհվել օրհնել Հայաստանի նորոգ անկախությունը։ Իր գահակալության ընթացքում կատարել է վեց մյուռոնօրհնեք։ Վերջին՝ վեցերերոդ մյուռոնօրհնեքը (1991, սեպտեմբերի 29), կոչել է Անկախության մյուռոն, որով եւ օծել Մայր տաճարի ավագ խորանի «Տիրամայրը Մանկան հետ» կտավը՝ այն անվանելով Անկախության Տիրամայր։
1991 թվականին ընտրվել է ՀՀ ԳԱ պատվավոր անդամ։
Վազգեն Առաջինն առաջին հայ մարդն է, ով արժանացել է Հայաստանի ազգային հերոսի կոչման եւ պարգեւատրվել Հայրենիքի շքանշանով (1994, հուլիս)։
Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա Պալճյանը վախճանվել է 1994 թվականի թվականի օգոստոսի 18—ին, Էջմիածնում։ Հուղարկավորված է Մայր տաճարի բակում։

Խոսքը

Ժամանակ պիտի գա, երբ մարդիկ պիտի ափսոսան, որ չապրեցան մեր դարը ու երանի պիտի տան մեզի, որ զայն ապրեցանք։
Ժողովուրդ մը, քաղաքական դաստիարակության, այսինքն հավաքական գիտակցության եւ հավաքական կամեցողության պետք ունի մանավանդ իր ծանր օրերուն։.
Մարդիկ եւ ժողովուրդները կարժեն այնքան այս կյանքին մեջ, ինչքան անոնք գիտեն հասկանալ Քրիստոսի Ավետարանը։ Մեր ազգը ի սկզբանե իր հոգին բացավ Քրիստոսի Ավետարանի առջեւ եւ դարձավ մեծագույն դավանողներից մեկը անոր, մեծագույն ջահակիրներից մեկը եւ իր ամբողջ մարմնով իսկ պաշտպանեց Քրիստոնեության սահմանները Արեւելքի մեջ։.
Տարիները բազում հիշատակներ կտանեն իրենց հետ, հանձնելու համար զանոնք գիրկը գորշ մոռացության։ Բայց կան հիշատակներ, որոնք անցնող տարիները ավելի կլուսավորեն, առավել կարժեւորեն ու կյանքի կկոչեն։ ժամանակը ինքն է իրավ դատավորը մարդոց կյանքին, անոնց գործերուն։ Աստվածային նախախնամությունը, պատմության դատաստանով, արդարություն կգործե։.
Ով որ գիտե իր կյանքն ու իր գործը ընծայաբերել իր մայր ժողովուրդին, իր մայր հայրենիքին, ով որ կտեսնե հստակ, կյանքը ալեկոծող հոսանքներուն մեջեն, ազգի ու մայր հայրենիքի հավիտենական շահերու ուղին, ան կմնա ճշմարտապես մեծ եւ հիշատակության արժանի պատմության գրքին մեջ։.
Ժողովուրդի մը կենսունակությունը կկայանա ոչ թե պատմության դրած խնդիրները արհամարհելու ու լուծում գտնելու ծուլության մեջ (որպեսզի պայքար չըլլա), այլ ընդհակառակը, ժողովուրդ մը այնքան կենսունակ է, ինչքան ավելի համարձակորեն կդիմավորե կյանքի նոր ձեւերը, պատմության նոր պայմանները ու հանգույցները, ու գիտե անոնց պատասխանել, գիտե զանոնք լուծել իր ձեւով։.
Մենք կհավատանք, թե Քրիստոսի Ավետարանը երբեք պիտի չհիննա, երբեք պիտի չմոռացվի։ Մարդը պիտի անոր դիմե մանավանդ վաղը, գտնելու եւ բյուրեղացնելու իր բարոյական հանճարը, որով եւ պիտի կարողանալ փրկվիլ, ոչ թե նվաճելով, այլ նվաճելով նյութին ու տիեզերքին ուժերը։ Առանց ավետարանական անսահման եւ անպայմանավոր սիրո եւ գութի պատվիրաններուն, առանց խաղաղության եւ բոլոր ազգերու եղբայրական միասնության բարոյական հրամայականներուն, մարդկային ընկերությունը օր մը ինքզինքը կրնա կործանել, իր իսկ ստեղծած մեքենաներով։.
Երբ անհատ մը իր հոգեկան ու մտավոր զարգացմամբ ու իր ազատ կամքով կհասնի իր հավաքականության, այսինքն իր ազգին ու իր հայրենիքին շահերուն գիտակցությանը, այդ անհատը կդառնա քաղաքական մարդ, նույնիսկ եթե քաղաքական կուսակցության մը անդամը չէ։.
Կխորհինք, թե երբ գիշերը իջնե, եւ մենք բոլորս քունի մեջ ըլլանք, այս խաչքարը եւ ձեր ձեռագիրները (խոսքը ասված է Սուր Ղազարի Մխիթարյան միաբանությանը Գեղարդից տարած խաչքարը ընծայելու ժամանակ— Հ. Ս.) խոսքի պիտի նստին իրարու հետ, խորհրդավոր անձայն լեզվով մը, որ մեր հավիտենական ժողովրդի ձայնն է։ Երանի թե մենք բոլորս՝ այսօրվաններս, կարողանանք լսել այդ ձայնը եւ հետեւիլ անոր պատգամներուն, ի փառս Աստուծո եւ ի փառս հայոց աննման ազգին։.
Ամեն բանի մասին կարելի է տարակարծիք ըլլալ եւ վիճիլ. խաղաղությունը սակայն վեր պետք է ըլլա ամեն վեճեն ու գործելու գերագույն կանոն՝ ամեն տեսակ հարցերը լուծելու։.
Քրիստոնեությունը մեր սրտին կխոսի հայկական ձեւերու մեջ, ապրելու, մտածելու, զգալու աղոթելու մեզ հարազատ ոճով։ Եվ ավելին, մենք համոզված ենք, թե քրիստոնեական աշխարհի օվկիանոսի մեջ մեր Եկեղեցին վավերական արժեք է եւ օտարներու համար հետաքրքրություն կներկայացնե իր այդ ոգով ու նկարագրով։ Մոտավորապես նույնն է կացությունը նաեւ արվեստի մեջ։ Բանաստեղծության, նկարչության, ճարտարապետության եւ երաժշտության մեջ եւս, եթե մեր ստեղծագործողները ելլեն հայ հոգիի եւ զգայության կերպերեն, մենք կորսված ենք իբրեւ ազգ, եւ իրենք, հեղինակները՝ իբրեւ վավերական ստեղծագործողներ։
Հակոբ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

27-08-2008





28-05-2020
Պատմության անիվի հետպտույտը
Եթե ստեղծվեր Միացյալ անկախ Հայաստանը…

1918-20 թթ. ընթացքում ...


28-05-2020
Արտոնյալ վարկեր՝ 25 տոկոս դրամաշնորհով
Հաստատվեց համավարակի տնտեսական հետեւանքների չեզոքացման հերթական միջոցառումը

Գործադիրը ...


28-05-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 442 նոր դեպք, առողջացել է ևս 32 պացիենտ
Հայաստանում մայիսի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


28-05-2020
Մեր ազատությունը Քրիստոսով է
Պատմության ողջ ընթացքում մարդիկ ձգտել են ազատության։ Շատերն են ...


28-05-2020
Հայոց պատմության սպիտակ էջերից
Ռուսների մասնակցությունը 1918 թվականի մայիսյան հերոսամարտերին

Հայ ժողովրդի ...


28-05-2020
Դղյակների գույքահարկն ավելանալու է
Հավանություն տրվեց հարկային օրենսգրքի փոփոխություններին

Կառավարությունը երեկվա նիստում ...


28-05-2020
Լռությունը նույնպես հաղորդակցության ձեւ է
Միայն լռելով կարելի է վերագտնել խոսքի արժեքը

Լռությունը ...



28-05-2020
Տիկնիկային թատրոն-85
Ճանապարհ դեպի մանկություն


28-05-2020
Արցախյան ազատամարտի հերոսներից մեկը
Արցախյան գոյամարտը շատ հերոսներ ծնեց։ Նրանց մի մասն ...

28-05-2020
Հրշեջ նոր մեքենա Կովսականի ՀՓՋ-ին
Մոտ օրերս Քաշաթաղի շրջանի հարավային ...

28-05-2020
Հրանտ Մելքումյանը ճանաչվեց երկրորդը
Հայ շախմատիստները շարունակում են հաջողություններ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +15... +17
ցերեկը +29... +31

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO