Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

05.06.2020
ԵՐԵՎԱՆ


Երեւանի նոր «արյունատար անոթը»

Շահագործման հանձնվեցին Սարալանջի մայրուղին ու հարակից խոշոր տրանսպորտային հանգույցը

Հայաստանի անկախության տարիների կարեւորագույն ճանապարհաշինական կառույցներից մեկը՝ Սարալանջի մայրուղին, որը կառուցվեց ամերիկահայ բարերար Քըրք Քըրքորյանի «Լինսի» հիմնադրամի միջոցներով, եւ դրան հարակից տրանսպորտային հանգույցը երեկ հանձնվեցին շահագործման։ Մայրուղու բացման արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, երկրի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ում ղեկավարման տարիներին էլ նախաձեռնվել էր մեծածավալ այս ծրագիրը։
Սարալանջի մայրուղին առանց լուսանցույցերի կարգավորվող խաչմերուկների կապում է մայրաքաղաքի Կենտրոն եւ Արաբկիր համայնքները՝ հասնելով մինչեւ Դավիթաշենի կամուրջ։ Իսկ Աբովյան պուրակից դեպի Մյասնիկյան պողոտա ձգվող տրանսպորտային հանգույցը միակողմանի 6 մետր երթեւեկային մասի լայնությամբ ավտոմոբիլային տրանսպորտային ստորգետնյա անցում է, որով տրանսպորտային միջոցներն անարգել կերթեւեկեն Աբովյան փողոցից դեպի Մյասնիկյան պողոտա։
Երկրի ղեկավար Ս. Սարգսյանը կարեւորեց «Լինսի» հիմնադրամի միջոցներով իրականացված բոլոր երեք ծրագրերը։ «Շատ կարեւոր եմ համարում ե՛ւ դպրոցաշինությունը, ե՛ւ ճանապարհաշինությունը, ե՛ւ Երեւանի փողոցների վերակառուցումը, որովհետեւ դրանք իրար հետ համեմատելը ճիշտ չէ։ Դպրոցաշինության շնորհիվ մեր երեխաներն ստացան ժամանակակից դպրոցներ, որոնց նմանը Հայաստանում, հնարավոր է՝ նաեւ տարածաշրջանում, չկա։ Լավն այն է, որ այդ դպրոցներն ամբողջովին հագեցած են ժամանակակից գույքով եւ հնարավորություն են տալիս կազմակերպել 12—ամյա ուսուցումը։
Ճանապարհաշինությունը եւս կարեւոր ու օգտակար ծրագիր է. նոր «արյունատար անոթներ» են բացվում հանրապետությունում, եւ դա չափազանց կարեւոր է։ Երեւանի փողոցների վերակառուցման ծրագիրը միակ լուծումն է, որ մայրաքաղաքի փողոցները բեռնաթափվեն, երեւանցիներն իրենց հարմար զգան։ Սկզբնական փուլում որոշակի դժգոհություններ են առաջանում, բայց ծրագիրն ավարտելուց հետո, վստահ եմ, բոլորը շատ գոհ են լինելու։ Այնպես որ, երեք ծրագրերն էլ շատ կարեւոր են»,–ասաց նախագահը։ Նա նշեց, որ բարձր է գնահատում «Լինսի» հիմնադրամի «Ճանապարհաշինություն» ծրագրի երկրորդ փուլի ընթացքում կատարված աշխատանքները։ «Ես նույնպես շնորհակալ եմ Քըրք Քըրքորյանին, «Լինսի» հիմնադրամին՝ այս աշխատանքները ֆինանսավորելու համար, եւ հույս ունեմ, որ ե՛ւ Քըրքորյանը, ե՛ւ «Լինսին» Հայաստանում շարունակելու են իրականացնել ծրագրեր։ Սա մեր հզորության, հայկական հզորության մի լուրջ մասն է, որն անպայման Հայաստանում պետք է գործի»,–համոզված է Ս. Սարգսյանը։
Հայաստանի երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի խոսքերով, «Լինսի»–ի այս փուլն արդեն հետեւում է, պետք է միայն ափսոսանք հայտնել, որ գործընթացն ավարտին է հասել եւ հույս՝ որ շարունակություն կունենա։ «Գնահատականն առաջին հերթին պետք է հասարակությունը տա, ոչ թե մենք։ Գեղեցիկ կառույց է, եւ չեմ կասկածում, որ Երեւան քաղաքն ավելի հարմարավետ դարձնելու առումով իր գերազանց դերը կկատարի։ Շնորհակալ եմ Քըրք Քըրքորյանին՝ այս հիանալի հնարավորությունն ստեղծելու համար»,–ասաց նա լրագրողների հետ զրույցում։ Իսկ կատարած նվիրատվությունը գնահատելու նպատակով Սարալանջի փողոցը Քըրք Քըրքորյանի անունով կոչելու վերաբերյալ Ռ. Քոչարյանի առաջարկությանը երկրի ներկայիս ղեկավարը լավ է վերաբերվում, եւ, ամենայն հավանականությամբ, հարցը կքննարկվի։
«Շահագործման է հանձնվում մի կառույց, որն անտարբեր չի կարող թողնել մայրաքաղաքի զարգացմամբ շահագրգիռ եւ ոչ մի երեւանցու։ Այստեղ ներդրվել են մեծ միջոցներ, կազմակերպչական մեծ ջանքեր, մեծ երազանքներ։ Սա 2005 թվականին ընդունված Երեւանի գլխավոր հատակագծով մայրաքաղաքում նախատեսվող ամենածավալուն ճանապարհաշինական ծրագիրն է,–ասաց Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը։–Սարալանջի ճանապարհի շահագործմամբ Երեւանի երթեւեկությունը թեթեւացնելու առումով սկզբունքային խնդիր է լուծվում, քանի որ մայրաքաղաքի հյուսիսից հարավ եւ հակառակ ուղղությամբ գնացող տրանսպորտն այլեւս քաղաքի կենտրոն չի մտնի»։
Նրա տեղեկացմամբ, Սարալանջի մայրուղու ընդհանուր երկարությունը տրանսպորտային հանգույցների եւ ուղիների հետ միասին 6 կմ է, մայրուղու նախագծումից մինչեւ շահագործման հանձնումը տեւել է երեք տարի, դրա համար հիմնադրամը տրամադրել է շուրջ 6 միլիարդ դրամ։ Մայրուղու մուտքն ապահովում է 186 մետր երկարություն ունեցող թունելը, որը սկիզբ է առնում Մյասնիկյան պողոտայից։
Իսկ Աբովյան—Մյասնիկյան տրանսպորտային հանգույցի (նախահաշվային արժեքը՝ 1 միլիարդ 350 միլիոն դրամ) աշխատանքները մեկնարկել են այս տարվա մարտի 18—ին, ավարտվել սեպտեմբերի 20—ին։ Տրանսպորտային ստորգետնյա անցումի երկարությունը 220 մետր էր, որից 44 մետրը 3,5 մետր բարձրություն ունեցող թունելն է։ «Տրանսպորտային այս հանգույցն ամբողջովին կվերացնի տրանսպորտի՝ ավանդական դարձած կուտակումները Աբովյան—Մյասնիկյան եւ Հերացու փողոցների հատման մասում»,–համոզված է քաղաքապետը։
Նրա խոսքերով, շահագործման հանձնված ճանապարհաշինական կառույցներում հաշվի են առնվել բոլոր անհրաժեշտությունները։ Երեւանի քաղաքապետի կանխատեսմամբ, 2008 թվականը լինելու է մայրաքաղաքի կառուցման ամենաարդյունավետ տարին անկախության շրջանում։ «Վերջին 5 տարում կատարվածն իր ամբողջական ծավալներով եւ արժեքով էականորեն գերազանցում է անկախության նախորդ բոլոր տարիներինը միասին վերցված»,–եզրափակեց նա։
Ըստ «Լինսի» հիմնադրամի «Ճանապարհաշինություն» ԾԻԳ—ի տնօրեն Էդուարդ Բեզոյանի՝ նորակառույց ճանապարհը կբեռնաթափի քաղաքի կենտրոնական մասը։ Նա տեղեկացրեց, որ ճանապարհի կառուցմանը զուգահեռ՝ միաժամանակ, կառուցվել են Երեւանի կենտրոնը սնուցող ջրատարները, վերատեղադրվել են բոլոր ինժեներական կառույցները։
«Կամուրջշին» ընկերության տնօրեն Վլադ Ասատրյանի խոսքերով, մասնագիտական պրպտումների արդյունքում իրենք կարողացել են հնարավորինս ճիշտ ու նպատակահարմար լուծումներ գտնել մայրուղու բոլոր հանգույցների համար։ Պահպանվել է Մյասնիկյան պողոտայի վրա եղած հին կամուրջը՝ դառնալով գեղեցիկ կառույց հնի ու նորի համադրմամբ։ «Կամուրջները կառուցվել են բարձր ամրությամբ, շինարարական նորմերին ու պահանջներին համապատասխան, ինչի մասին վկայում են փորձարկումների արդյունքները»,–հավաստեց նա։
Օֆելյա ԿԱՄԱՎՈՍՅԱՆ

30-09-2008





05-06-2020
Սեւանա լիճն այս տարի եւս կկանաչի
Միայն համալիր միջոցառումները կփրկեն Սեւանի էկոհամակարգը

Սեւանի էկոհամակարգը ...


05-06-2020
Վարակը չպետք է ազգային սպառնալիք դառնա
Կմտցվեն մուտքի եւ ելքի լրացուցիչ սահմանափակումներ

Պաշտոնական տվյալների ...


05-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 596 նոր դեպք․ ապաքինվել է 45, մահացել 7 քաղաքացի
Հայաստանում հունիսի 5-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


05-06-2020
Սուտ
Միգուցե, յուրաքանչյուրը կմտածի այս մասին եւ իր համար ...


05-06-2020
345 հանրային ծառայողներ նորակառույց բնակարաններ կունենան
Գործադիրը հաստատեց այդ բնակարանների վաճառքի կարգը

Բնակարանային շինարարությունը ...


05-06-2020
Սուսերամարտ՝ բացասական եւ դրական հույզերի միջեւ
Մշակութային թերապիա եւ առողջություն

Կյանքը բոլոր ժամանակներում եղել ...


05-06-2020
Ճամփաբաժան
Կենսոլորտը պետք է պաշտպանվի, եւ նրա պաշտպանվելու հետեւանքները ...



05-06-2020
Խաչիկ Դաշտենցի կենսագրական ոչ հայտնի մանրամասները
Նորերս լույս տեսած «Կորուսյալ երկրի ...

05-06-2020
Երես առած երեխայի լուրջ քմահաճույքը
Թատրոնը նրա համար զուտ թամաշա չդարձավ, ...

05-06-2020
Հետահայաց վերլուծության փորձ
Թե ինչպես Կիեւում մայդանը դարձավ ...

05-06-2020
Սխալ հաշվարկի հետեւանքը
Արագ շախմատի Եվրոպայի անդրանիկ առցանց առաջնության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO