Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.11.2018
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ


Ծախսեր եւ եկամուտներ

Բյուջետային քննարկումներ ԱԺ մշտական հանձնաժողովներում

Հոկտեմբերի 29—ին Ազգային ժողովում շարունակվեցին բյուջետային քննարկումները։
ԱԺ առողջապահության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը ներկայացրեց 2009 թ. առողջապահության ոլորտի բյուջետային հատկացումները՝ նշելով, որ բնակչության առողջության պահպանումը պետությունը դիտարկում է ազգային անվտանգության ապահովման կարեւորագույն խնդիրներից։ ՀՀ 2009 թ. պետական բյուջեի նախագծով առողջապահության բնագավառի ծախսերը (առանց ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի եւ առողջապահության գծով հետազոտական ու նախագծային աշխատանքների ծախսերի) կազմում են 64,877.8 մլն դրամ։ Ծախսերի աճը ՀՀ 2008 թ. պետական բյուջեի ցուցանիշի նկատմամբ կազմում է 11,314.9 մլն դրամ կամ 21.1 տոկոս։ «Արտահիվանդանոցային ծառայություններ» ծրագրի համար նախատեսվել է 25770.4 մլն դրամ։ 2008 թ. համեմատ ծախսերն աճել են 6602.4 մլն դրամով։ «Հիվանդանոցային ծառայություններ» ծրագրի համար գալիք տարվա համար նախատեսված 23300.0 մլն դրամը գերազանցում է 2008 թ. ցուցանիշը 4188.8 մլն դրամով։
Հիվանդանոցային բուժօգնություն իրականացնող հաստատություններում մեկ հիվանդի մեկ օրվա բուժման միջինացված արժեքը նախատեսվում է 13200 դրամ՝ 2008 թ. 11500 դրամի դիմաց կամ աճը կազմում է 14.8 տոկոս, որը պայմանավորված է աշխատավարձի 30 տոկոս բարձրացմամբ, դեղորայքի եւ բժշկական պարագաների ու տնտեսական ծախսերի ավելացմամբ։ Բժշկական անձնակազմի աշխատողների հաշվարկային միջին ամսական աշխատավարձը նախատեսվում է հասցնել մինչեւ 66.4 հազ. դրամի 2008 թ. 51.1 հազ. դրամի դիմաց, իսկ միջին բուժանձնակազմի աշխատողների հաշվարկային միջին ամսական աշխատավարձը՝ մինչեւ 52.0 հազ. դրամի՝ 2008 թ. 40.0 հազ. դրամի դիմաց։
Տեղեկացվեց, որ «Բնակչության սոցիալապես անապահով եւ հատուկ խմբերում ընդգրկվածներին բժշկական օգնության ծառայություններ» ծրագրի շրջանակներում նախատեսվում է 32093 հիվանդանոցային դեպքի բուժում 3700.3 մլն դրամով, «Անհետաձգելի բժշկական օգնության ծառայություններ» ծրագրի շրջանակներում՝ 29272 հիվանդանոցային դեպքի բուժում 2700.6 մլն դրամ գումարով, «Մանկաբարձական բժշկական օգնության ծառայություններ» ծրագրով՝ 49050 դեպք 6102.0 մլն դրամ գումարով, «Երեխաներին բժշկական օգնության ծառայություններ» ծրագրով՝ 31819 հիվանդանոցային դեպքի բուժում մոտ 3371.0 մլն դրամ գումարով։
ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանն իրազեկեց, որ 2009 թ. առողջապահության ոլորտում նախատեսվում է իրականացնել թռչնագրիպին հակազդելու, առողջապահական համակարգի արդիականացման առաջին եւ երկրորդ ծրագրերը, Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի երրորդ նպատակային վարկային ծրագիրը։ Համաշխարհային բանկի աջակցությամբ պետական առողջապահության ոլորտում նախատեսվում է իրականացնել թռչնագրիպին հակազդելու ճապոնական դրամաշնորհային ծրագիրը, թռչնագրիպին հակազդելու ծրագրի համաֆինանսավորման ճապոնական դրամաշնորհային ծրագիրը, առողջապահական համակարգի արդիականացման ծրագրում ճապոնական նպատակային դրամաշնորհային ծրագիրը։
ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը ներկայացրեց ոլորտի ծրագրային քաղաքականությանն առնչվող ֆինանսական հատկացումները՝ ընդգծելով, որ ՀՀ կառավարության 2009 թ. բյուջետային քաղաքականությունը կայուն զարգացման նախադրյալներ կստեղծի բնակչության առողջության պահպանման եւ բարելավման համար։ Նախարարը տեղեկացրեց, որ առողջապահության ոլորտի հատկացումները կազմում են 66 մլրդ դրամ, որի 75 տոկոսն ուղղվելու է ամբուլատոր—պոլիկլինիկական եւ հիվանդանոցային օղակներում իրականացվող շուրջ 40 առողջապահական ծրագրերի ֆինանսավորմանը։ Նշվեց, որ «Արտահիվանդանոցային ծառայություններ» ծրագրի ծախսերի աճը պայմանավորված է տեղամասային թերապեւտների (մանկաբույժների), ընտանեկան բժիշկների, դեռահասների կաբինետների բժիշկ—մասնագետների, բուժքույրերի, կրտսեր բուժանձնակազմի եւ վարչատնտեսական անձնակազմի պահպանման ծախսերի 19.5 տոկոսով ավելացմամբ (2008—ի 5071.9 մլն դրամի դիմաց 2009 թ—ին նախատեսվում է 6060.0 մլն դրամ)։ Բժշկական անձնակազմի աշխատողների հաշվարկային միջին ամսական աշխատավարձը նախատեսվում է 92.4 հազ. դրամ՝ 2008 թ. 77.0 հազ. դրամի դիմաց, իսկ միջին բուժանձնակազմի աշխատողների հաշվարկային միջին ամսական աշխատավարձը՝ 59.2 հազ. դրամ՝ 2008 թ—ի 49.3 հազար դրամի դիմաց։ Լեռնային եւ բարձր լեռնային բնակավայրերում տեղամասային սկզբունքով աշխատող բուժանձնակազմին 2009 թ. նախատեսվում է սահմանված աշխատավարձի նկատմամբ 10 տոկոս եւ 20 տոկոս հավելումներ։
Նեղ մասնագիտացված բժշկական օգնություն իրականացնող կաբինետների եւ դիսպանսերների բժիշկների, բուժքույրերի, կրտսեր բուժանձնակազմի եւ վարչատնտեսական անձնակազմի աշխատողների հաշվարկային միջին ամսական աշխատավարձը նախատեսվում է 72.6 հազար դրամ՝ 2008 թ. 66.0 հազ. դրամի դիմաց, իսկ միջին բուժանձնակազմի աշխատողների հաշվարկային միջին ամսական աշխատավարձը՝ 43.6 հազար դրամ՝ 2008 թ. 39.6 հազ. դրամի դիմաց։ Հակատուբերկուլյոզային, հոգեբուժական եւ մաշկավեներաբանական կաբինետներում աշխատող բուժանձնակազմին աշխատանքային վնասակարության համար նախատեսվում է սահմանված աշխատավարձի նկատմամբ 50 տոկոս հավելումներ։ 2009 թ. նախատեսվում են ավելացումներ ամբուլատոր—պոլիկլինիկական օղակում իրականացվող մանկաբարձական բուժօգնության համար։ Ծրագրի շրջանակներում 2009 թ. նախատեսվում է բուժանձնակազմի աշխատավարձի կրկնակի ավելացում՝ բժշկական անձնակազմի աշխատողների հաշվարկային միջին ամսական աշխատավարձը նախատեսվում է 132.0 հազ. դրամ՝ 2008 թվականի 66.0 հազ. դրամի դիմաց, իսկ միջին բուժանձնակազմի աշխատողների հաշվարկային միջին ամսական աշխատավարձը՝ 80.0 հազ. դրամ՝ 2008 թ—ի 39.6 հազ. դրամի դիմաց։
Տեղեկացվեց, որ առողջապահության նախարարությունը կառավարություն է ներկայացնելու շտապ բժշկական օգնության բարելավման ծրագիր։ 3,2 մլրդ դրամ է հատկացվելու մարզային հիվանդանոցները նոր սարքավորումներով համալրելու նպատակով։
Ազգային ժողովի սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի օրակարգում «ՀՀ 2009 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով սոցիալական ապահովության, նպաստների ու թոշակների գծով ֆինանսավորման հարցն էր։
ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը, անդրադառնալով սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսային ծրագրերի գաղափարախոսությանը եւ սկզբունքներին, նշեց, որ բնագավառի ծախսերը (առանց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության եւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պահպանման) կկազմեն 249655.2 մլն դրամ՝ գերազանցելով 2008 թ. պետական բյուջեի ծախսերը 34415.3 մլն դրամով։
Պարոն Սաֆարյանն իրազեկեց, որ «Սպայական անձնակազմի զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակներ» ծրագրով նախատեսվել է 21494.0 մլն դրամ (2008թ.՝ 19339.4 մլն դրամ)։ Ծախսերի աճը պայմանավորված է բազային կենսաթոշակի 800 դրամով բարձրացմամբ, կենսաթոշակառուների միջին տարեկան թվի 168 մարդով ավելացմամբ, ուժային կառույցների կենսաթոշակի բարձրացմամբ՝ 5067 դրամով։ 2009 թ—ին կենսաթոշակի միջին ամսական չափը կկազմի 46985.3 դրամ կամ կաճի շուրջ 11.3 տոկոսով։
Նշվեց, որ «Սոցիալական կենսաթոշակներ» ծրագրի համար նախատեսվել է 6243.7 մլն դրամ։ Աճը 2008 թ. պետական բյուջեի նկատմամբ 1055.5 մլն դրամով պայմանավորված է կենսաթոշակի 1150 դրամով բարձրացմամբ, կենսաթոշակառուների թվաքանակի աճով։ Միջին ամսական կենսաթոշակի չափը 2009 թ. կկազմի 10147.3 դրամ (2008թ.՝ 8760 դրամ), աճը՝ 15.8 տոկոս։ Տարեցների շուրջօրյա խնամքի համար նախատեսվում է 205 մլն դրամի չափով պետական աջակցություն։
Ֆինանսների փոխնախարարի հաղորդմամբ՝ «Ընտանեկան նպաստ եւ միանվագ դրամական օգնություն» ծրագրով 2008 թ. 29389.0 մլն դրամի դիմաց գալիք տարի տրամադրվելու է 32 324.3 մլն դրամ, «Երեխայի ծննդյան միանվագ նպաստ» ծրագրով՝ 4 077.6 մլն դրամ (2008 թ.՝ 1 320.0 մլն դրամ), «Հղիության եւ ծննդաբերության նպաստի վճարում» ծրագրով՝ 2 047.3 մլն դրամ (2008 թ.՝ 1760.2 մլն դրամ), «Գործազրկության նպաստ» ծրագրով՝ 3132.0 մլն դրամ (2008 թ.՝ 2610.0 մլն դրամ)։ Առաջին եւ երկրորդ երեխա ունենալու դեպքում ծնողին կտրվի 50.0 հազ. դրամ (2008թ. 35.0 հազ. դրամ), իսկ երրորդ եւ ավելի երեխայի դեպքում՝ 430.0 հազ. դրամ։ Հաշվի առնելով ժողովրդագրական միտումները՝ 2009 թ. մինչեւ երկու տարեկան խնամող անձանց նախատեսվում է տրամադրել 18.000 դրամ։
Տեղեկացվեց, որ «ՎՏԲ—Հայաստան» ՓԲԸ—ում ավանդատու հանդիսացող քաղաքացիների, որպես նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993 թ. հունիսի 10—ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում» ծրագրով նախատեսվում է 1566.3 մլն դրամի չափով ծախս։ Ծախսերի աճը 2008 թ. պետական բյուջեի համեմատ կազմում է 293.7 մլն դրամ։ Ծրագրի իրականացման ընթացքում հաշվառվել են շուրջ 59392 անձինք։ «Վետերանների պատվովճարներ» ծրագրի իրականացման համար պետական բյուջեով սահմանվել է 924.2 մլն դրամ, «Ժամանակավոր անաշխատունակության դեպքում նպաստի վճարում» ծրագրի համար՝ 2 363.1 մլն դրամ։
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Համբարձումյանը, ներկայացնելով իր ղեկավարած ոլորտի բյուջետային հատկացումները, տեղեկացրեց, որ նախարարությունը 2009 թ. իրականացնելու է 80 ծախսային ծրագիր՝ 79—ը սոցիալական պաշտպանության, 1—ը պաշտպանության բնագավառներում։ Նախարարությանը տրամադրվող բյուջետային հատկացումների 86 տոկոսը հատկացվելու է նպաստներին եւ կենսաթոշակներին։ Նախարարը նշեց, որ կիրառվելու են համապատասխան մեխանիզմներ անապահով նպաստառու ընտանիքների վիճակի բարելավման համար՝ հաշվի առնելով ընտանիքի անապահովվածությունը, երեխաների թիվը եւ բնակավայրը։ Ընտանեկան նպաստի համակարգը արդյունավետ եւ հասցեական դարձնելու համար նախարարությունը մշակում է առաջարկներ, որոնք կներկայացվեն կառավարությանը։
Նախարարի հաղորդմամբ՝ «Ապահովագրական կենսաթոշակներ» ծրագրով հատկացվելու է 148277.5 մլն դրամ։ Աճը 2008 թ. նկատմամբ 19873.8 մլն դրամով պայմանավորված է կենսաթոշակի 1150 դրամով բարձրացմամբ, ապահովագրական ստաժի մեկ տարվա արժեքի 60 դրամով բարձրացմամբ եւ միջին աշխատանքային ստաժ ունեցող կենսաթոշակառուների թոշակների չափերի հաշվարկման բանաձեւով հաշվարկված հավելման միջին չափերի բարձրացմամբ։ Աշխատանքային կենսաթոշակի միջին ամսական չափը 21842.2 դրամից կդառնա 25672.5 դրամ կամ կաճի շուրջ 17.5 տոկոսով։
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը տեղեկացրեց, որ 25 տոկոսով ավելանալու է հրատապ օգնության գումարը։ «Զոհված (մահացած) եւ առաջին, երկրորդ եւ երրորդ կարգի հաշմանդամ զինծառայողների անօթեւան ընտանիքներին բնակարանով ապահովման եւ բնակարանային պայմանների բարելավման համար» ծրագրով նախատեսվում է հատկացնել 3 000.0 մլն դրամ՝ պահպանվելով 2008 թ. պետական բյուջեով նախատեսված չափը, «Բնակարանային ապահովում բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով» ծրագրով՝ 3675.0 մլն դրամ (2008 թ. պետական բյուջեով՝ 1630.0 մլն դրամ), «Աղետի գոտում բնակելի շենքերի նորոգում եւ ամրացում» ծրագրով՝ 770.0 մլն դրամի չափով։
2009 թ. սոցիալական ապահովության ոլորտում Համաշխարհային բանկի աջակցությամբ նախատեսվում է իրականացնել սոցիալական պաշտպանության ոլորտի կառավարման վարկային ծրագիր։
2009—ի բյուջետային քննարկումները Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում կշարունակվեն հոկտեմբերի 30—ին եւ 31—ին։
ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչություն

30-10-2008





15-11-2018
Լավագույն ընտրությունների ակնկալիքով
Կառավարության ղեկավարի վստահեցմամբ՝ կլինի աննախադեպ ընտրական գործընթաց

Երեկ ...


15-11-2018
Առաջնայինը հասարակության վստահությունն է
Միջազգային հանրությունն աջակցում է ՀՀ ժողովրդավարական ընտրական գործընթացներին



15-11-2018
Համայնքների խոշորացումն անհրաժեշտություն է
Առկախված գործընթացը կվերսկսվի 2019 թվականին

Հայաստանում համայնքների խոշորացման ...


15-11-2018
Նոր շուկաներ դուրս գալու եւս մեկ հիանալի հնարավորություն
Հայկական 10 ընկերություն մասնակցում է «ProWine China 2018» ...


15-11-2018
Քանդակների վարպետը
Արշամ Շահինյանը երկխոսում էր հայ մշակույթի երախտավորների հետ



15-11-2018
Հանրային շահը՝ գերակա
Շարունակվել է պետբյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումը

Երեկ ...


15-11-2018
Ի նպաստ ազգային միասնության զորացման
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն ...



15-11-2018
Վարչական ռեսուրսի կիրառումը կբացառվի
Իսկ Նիկոլ Փաշինյանը կլինի «Իմ քայլի» ...

15-11-2018
Ծանրորդները անցնող տարում նվաճել են 73 մեդալ
Գլխավոր մարզիչն ամփոփեց 2018 թվականը եւ ...

15-11-2018
Աննա Հակոբյանը հանդիպել է Միխայիլ Շվիդկոյի հետ
ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանն իր ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +13... +15

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO