Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.11.2018
ՄՇԱԿՈՒՅԹ


Արվեստը ճամփորդում է Հայաստանով

Գյումրիի 6—րդ միջազգային բիենալեի մասնակից արվեստագետները քաղաքում աշխատում էին դեռ օգոստոսի սկզբից, իսկ բիենալեն սկսեց գործել սեպտեմբերի 7—ից։ Վերջին արվեստագետների բիենալեի գլխավոր համադրող Ազատ Սարգսյանը ճանապարհել է բոլորովին վերջերս։ Բայց թե հյուրերը մեկնել են, իսկ բիենալեն շարունակվում է՝ Գյումրիից առաջին անգամ տարածվելով դեպի հանրապետության մյուս քաղաքները։ Մշակույթի նախարարության հետ հայտարարված մրցույթի արդյունքում ընտրված մի շարք աշխատանքներ հոկտեմբերի 7—ից առանձին ցուցադրվում են Գյումրիի «Ստիլ» ցուցասրահում։ Նոյեմբերի 7—ին այս ցուցադրությունը կտեղափոխվի Վանաձորի պատկերասրահ։
Բիենալեի մրցանակակիր աշխատանքների ցուցահանդեսը (արվեստագետներ՝ Էլվիրա Ռայթ, Աշոտ Ավագյան, Յան Կրաուչեր, Վահագն Ղուկասյան, Պիտեր Յոհանսոն, Սամվել Ղարիբյան, այլք) ներառում է նաեւ այն նվիրատվություն—աշխատանքները, որոնք արվեստագետները բիենալեից հետո նվիրել են Հայաստանին։ Նվիրատվությունների շնորհիվ 10—ամյա բիենալեն արվեստի գործերի խոշոր հավաքածու ունի արդեն, ինչը ցուցադրության վայր չունենալով՝ արխիվացված է։ Երկրաշարժից հետո Գյումրին չունի նաեւ պատկերասրահ։ Երեկ այս մտահոգությունն էին հայտնում Ազատ Սարգսյանը, Գյումրիի գեղարվեստի ակադեմիայի տնօրեն Համբարձում Ղուկասյանը. «Գյումրին չունի պատկերասրահ, այս խնդիրը մեր առաջ դրված է։ Մենք ունեինք Ազգային պատկերասրահի մասնաճյուղ, որը երկրաշարժից հետո տեղափոխվեց Ձիթողցոնց թանգարան, իսկ հետո ողջ ֆոնդը բերվեց Երեւան։ Այս առումով կարող ենք շնորհավորել Վանաձորին եւ նրա նկարիչներին, որ պահպանում ու փայփայում են իրենց պատկերասրահը։ Բիենալեն ունի հավաքածու, դրանք նվիրատվություններ են, որոնք չեն ցուցադրվում։ Այդ աշխատանքները, գոնե այս տարվա նվիրատվությունները չեն մնա փակված Գյումրիում, կսկսեն ապրել ու շնչել Վանաձորում, Սպիտակում»։
Վանաձորի կերպարվեստի թանգարանը սկսել է գործել իբրեւ Ազգային պատկերասրահի մասնաճյուղ՝ 1974 թվականից, բայց 5 տարի անց առանձնացել է։ Գարնանային եւ աշնանային պարբերական ցուցահանդեսների շարքում առանձնանալու է նոյեմբերի 7—ի ցուցահանդեսը, որովհետեւ ներկայացվող ժամանակակից արվեստի աշխատանքները շատերի համար հայտնություն են։ Վանաձորի պատկերասրահի տնօրեն Փափագ Ալոյանը կարեւորում է ցուցահանդեսը մեկ այլ տեսանկյունից. «Հանրապետության թե թանգարանները, թե պատկերասրահները եւ թե արվեստագետները պետք է շփման մեջ լինեն»։
Երեւանի մշակութային ապակենտրոնացման գործընթացը շարունակվում է, իսկ բիենալեն այս տարի աննախադեպ տարածականություն գրավեց։
Հատկանշական է, որ արվեստագետները բիենալեն հիմնել էին աղետի գոտու հոգեւոր վերածնունդը խթանելու նպատակով, եւ այս տարի, դեկտեմբերի 7—ին, ցուցահանդեսը կտեղափոխվի Սպիտակի թանգարան եւ այնտեղ կմնա մշտական ցուցադրության։ Այս նվերը Սպիտակ քաղաքին հնարավոր է դարձել բիենալեի եւ նախարարության համագործակցության շնորհիվ, ինչի համար երեկ ուրախություն հայտնեցին թե՛ Ազատ Սարգսյանը, թե՛ նախարարի խորհրդական Սոնա Հարությունյանը։
Ի պատասխան Գյումրիի պատկերասրահին վերաբերող մտահոգություններին՝ երեկ Սոնա Հարությունյանը տեղեկացրեց, որ մշակույթի նախարարության եւ Իտալիայի տրամադրած դրամաշնորհի միջոցներով Գյումրիում արդեն շինարարական ընթացքի է պատրաստվում Գյումրիի պատմամշակութային արգելոցի շենքերից մեկը (Աճեմյան 2 հասցեում), եւ հաջորդ տարվա կեսից այն կծառայի իբրեւ Ազգային պատկերասրահի Գյումրիի մասնաճյուղ։ Շենքը վերակառուցվելու է եվրոպական չափանիշներով եւ ունենալու է մեծ այգի, որը նույնպես հրաշալի ցուցադրավայր է։ Հավանական է, որ պատկերասրահի մեկ հարկը կհատկացվի ժամանակակից արվեստի ցուցադրությանը, իսկ Գյումրին, ինչպես արդեն նշեցինք, բիենալեի շնորհիվ այդ աշխատանքների հարուստ հավաքածու ունի։ Այս տարի հայտնի արվեստագետ Լուչեզար Բոյաջիեւը նվիրել է իր՝ «Ձեռքներդ հեռու իմ պարազգեստից» գործը (2008 թ.) Գյումրիին։ Ազատ Սարգսյանը նշում է, որ շատ հաճախ հյուրերը Գյումրիի բիենալե են այցելում նման հայտնի գործեր դիտելու համար։ Պատկերասրահի կառուցումից հետո Գյումրին հավակնում է դառնալ Հայաստանի ժամանակակից արվեստի կենտրոն։

Կարին ԳՐԻԳՈՐՅԱՆ

05-11-2008





16-11-2018
Ովքեր են վաղվա առաջնորդները
ՀՀ նախագահի աշխատանքային այցը Իտալիա

Հանրապետության նախագահ Արմեն ...


16-11-2018
Անտեսված երեխա չպետք է լինի
«Մուրացան» հիվանդանոցում բուժում ստացող փոքրիկները ներկայացրեցին իրենց ձեռքի ...


16-11-2018
Հաջորդ ընտրությունները մեկ էլ 2023 թվականին կլինեն
«Իմ քայլի» ներկայացուցիչը համաձայն չէ ՀՀԿ-ի ներկայացուցչի կանխատեսմանը



16-11-2018
Եթե արդյունավետություն, ապա ստուգումներ
Ու դրանք կշարունակվեն՝ անկախ սեփականության ձեւից

Որտե՞ղ է ...


16-11-2018
Ովքեր են վաղվա առաջնորդները
ՀՀ նախագահի աշխատանքային այցը Իտալիա

Հանրապետության նախագահ Արմեն ...


16-11-2018
Հրատապ նախագծեր
Խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը

Երեկ ՀՀ ...


16-11-2018
Այց «Մեգերյան կարպետ»
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել է «Մեգերյան կարպետ» ընկերություն, ...



16-11-2018
Լեհ-հայկական հարաբերությունները գալիս են դարերի խորքից
Այդ մասին են վկայում Վարշավայի արխիվում ...

16-11-2018
Աջը կդառնա ձախ ու կշահագործվի
Հասկանալի պատճառներով՝ աջ ղեկով մեքենաների թեման ...

16-11-2018
Սարսանգի ջրամբարը ռազմավարական նշանակություն ունի
Օտարերկրյա ներդրումներով կմեծանա Արցախի ...

16-11-2018
Սպառնո՞ւմ է Բաքվին իսլամ—արմատականությունը
Թուրքալեզու երկրների համագործակցության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +13... +15

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO