Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

04.07.2020
ԼՂՀ


Ո՞վ է Արցախի դրոշի հեղինակը

Քննարկումներ Ազգային ժողովում

Ազգային ժողովի երեկ կայացած հերթական նիստում, որը վարում էր խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը, պատգամավորներն իրենց համաձայնությունը հայտնեցին օրակարգում տեղ գտած օրինագծերի վերաբերյալ։ Խորհրդարանը, միաժամանակ, ի գիտություն ընդունեց «ԼՂՀ 2008 թ. 9 ամսվա պետական բյուջեի կատարման մասին» ֆինանսների նախարարության, ինչպես նաեւ «ԼՂՀ 2009—2011թթ. պետական միջնաժամկետ ծրագրի մասին» տեղեկատվությունները։
Ազգային ժողովում հատկապես թեժ քննարկումներ ծավալվեցին «Ավիացիայի մասին» ԼՂՀ օրինագծի շուրջ, որի վերաբերյալ պատգամավորներն ամենատարբեր, երբեմն էլ հակասական կարծիքներ արտահայտեցին։
Պատգամավոր Մաքսիմ Միրզոյանը, մասնավորապես, այն կարծիքը հայտնեց, թե օրինագծի ընդունմամբ առավել շահագրգռված պիտի լինի արտաքին քաղաքական գերատեսչությունը, հետեւաբար, օրենսդրական նախաձեռնության հեղինակը հենց արտգործնախարարությունը պիտի հանդիսանա, որը ակտիվ դիվանագիտական գործունեություն կարող է իրականացնել արտերկրում՝ միջազգային կազմակերպությունների կողմից ԼՂՀ—ին կանոնավոր չվերթեր արտոնելու համար։ Խոսք եղավ նաեւ համապատասխան բազա ստեղծելու նպատակով խոշոր ներդրումներ կատարելու եւ օդանավակայանը սեփականաշնորհելու մասին։
Պարզաբանելով շրջանառվող հարցերը, ԼՂՀ տնտեսական զարգացման նախարար Բենիկ Բաբայանը պատգամավորներին տեղեկացրեց, որ հրադադարից հետո Ստեփանակերտի օդանավակայանը շահագործման հանձնելու ուղղությամբ զգալի աշխատանքներ են հատկացվել, սակայն վերջին տարիներին, անհասկանալի պատճառով, դրանք ընդհատվել են։ Նշելով, թե կառավարությունը ԼՂՀ նախագահի կողմից հանձնարարություն է ստացել օդանավակայանի շահագործման գործընթացն արագացնելու եւ այն միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու համար, նախարարն ավելացրեց, որ ավիացիայի մասին օրենսդրական փաստաթղթի ընդունումը եւս կարեւոր նախապայման կարող է հանդիսանալ խոչընդոտների վերացման եւ միջազգային արտոնագիր ստանալու ճանապարհին։ Համամիտ լինելով գործադիր մարմնի ներկայացուցչի այն հիմնավորման հետ, որ երկրում եթե համապատասխան օրենքը չգործի, ապա հայտի տրամադրման վերաբերյալ միջազգային կազմակերպությունների կողմից հազիվ թե փոխըմբռնում լինի, ԱԺ նախագահը գործընկերներին կոչ արեց կողմ քվեարկել նախագծին, ինչը եւ ընդունվեց առաջին ընթերցմամբ։
Պատգամավորների շրջանում հետաքրքրություն առաջ բերեցին նաեւ ԼՂՀ դրոշի, զինանշանի եւ օրհներգի մասին օրինագծերը, որոնք երկրորդ անգամ էին «օրակարգ մտել» (հատկանշական է, որ պետական այդ խորհրդանշանները գործածվում են դեռեւս 1922թ—ից)։ Գրեթե մեկ ամիս ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվող շահագրգիռ քննարկումներից հետո դրանց շուրջ պատգամավորներից որոշ առաջարկություններ էին ստացվել, որոնց համաձայն, զինանշանը մասնակի փոփոխության էր ենթարկվել (գունավոր եւ միագույն տարբերակներ)։ Պետական մյուս խորհրդանիշների վերաբերյալ առարկություններ գրեթե չեղան, եւ նիստում նշվեց, որ համաձայն օրենքի, վեց ամսից հետո Արցախի հանրային հեռուստատեսությունն իր հաղորդումները պետք է սկսի երկրի օրհներգի հնչեցմամբ։
Պատգամավորներ Ա. Սարգսյանը եւ Մ. Միրզոյանը մտահոգություն հայտնեցին այն առնչությամբ, որ առ այսօր ոչ մի գրության մեջ չի արձանագրվել, թե ո՞վ է հանդիսանում ԼՂՀ պետական դրոշի հեղինակը։ Մինչդեռ ուսումնասիրությունները փաստում են, որ մտահղացումները Արցախի Գերագույն խորհրդի առաջին ղեկավար Արթուր Մկրտչյանինն է, եւ հենց նա էլ սեփական ձեռքով կատարել է դրոշի «գունաբաժանումը»։ Հնչեցված տեսակետը պաշտպանեցին շատերը, այդ թվում նաեւ՝ նիստին ներկա գտնվող ԼՂՀ զինանշանի հեղինակը՝ նկարիչ, արվեստի վաստակավոր գործիչ Լավրենտ Ղալայանը։ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն առաջարկեց, ամեն դեպքում «կասկածը փարատելու համար», ԼՂՀ Գերագույն խորհրդի նախկին անդամների մասնակցությամբ աշխատանքային համապատասխան հանձնաժողով ստեղծել ու փաստերի վերաբերյալ եզրակացություն ներկայացնել խորհրդարան։ Պատգամավորները չառարկեցին, եւ ձայների մեծամասնությամբ խորհրդարանը որոշում ընդունեց ԼՂՀ դրոշի, զինանշանի եւ օրհներգի մասին։
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Լուսանկարը՝  Ռուսլան ՍԱՐԳՍՅԱՆԻ

27-11-2008





04-07-2020
Ջրերի որակի մոնիտորինգի նոր դիտացանց է առաջարկվում
Եվ մակերեւութային ջրերում էլ թունաքիմիկատների դիտարկման կարիք կա



04-07-2020
ՀՀ ոչ մի բուժհաստատություն չպետք է անմասն մնա համավարակի դեմ պայքարից
Մասնագետը հորդորում է մահճակալային ֆոնդն ավելացնել

ՀՀ-ում նոր ...


04-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 580 նոր դեպք, առողջացել է 451 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 4-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


04-07-2020
Ծնողների օրհնության ուժը երեխաների կյանքում
Աստվածաշնչում բազմիցս կոչ է արվում աղոթել։ Դա չի նշանակում, ...


04-07-2020
ՀՀ ոչ մի բուժհաստատություն չպետք է անմասն մնա համավարակի դեմ պայքարից
Մասնագետը հորդորում է մահճակալային ֆոնդն ավելացնել

ՀՀ-ում նոր ...


04-07-2020
Պոեզիան՝ որպես աղոթք եւ հոգու ժամանակ
«Քի՜չ մըն ալ դեռ, ա՜հ, շողա՜, շողա՜, բարի՜ ...


04-07-2020
Ամենածիծաղելի ողբերգակը
«Ինձի ձեռ չտաս՝ Աստծուն կըսեմ...» («Հին օրերի երգը»)




04-07-2020
Կենսոլորտը պետք է պաշտպանվի
Մարդն ինչպես է հարաբերվում մայր բնության ...

04-07-2020
Մհեր Մկրտչյան փառահեղ լեգենդը
Նրա արվեստում որտեղ է վերջանում ...

04-07-2020
Էրդողանի հերթական ոտնձգությունը
Նրա ձգտումը՝ վերանայելու տաճարի ...

04-07-2020
Աննախադեպ կոռուպցիոն բացահայտում հայկական ֆուտբոլում
Նախօրեին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +30... +32

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO