Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

02.07.2020
ԵՐԵՎԱՆ


Բացվում են Երեւանի «խցանված երակները»

Շահագործման հանձնվեց Հերացու, Կորյունի, Նալբանդյան, Չարենցի փողոցների հատման տրանսպորտային հանգույցը

Մայրաքաղաքում երեկ, կարելի է ասել, ավարտվեց ճանապարհաշինական «մեծ բեկումը». շահագործման հանձնվեց Հերացու, Կորյունի, Նալբանդյան, Չարենցի փողոցների հատման տրանսպորտային հանգույցը։ Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Շահագործման հանձնվող այս կառույցի շինարարական աշխատանքները մեկնարկել են 2007 թվականին, եւ այսօր, երկու տարուց էլ քիչ ժամանակահատվածում, մայրաքաղաքն ստանում է երկար սպասված եւ քաղաքի կյանքում խիստ կարեւոր մի ընդգրկուն կառույց, որը կոչված է ամբողջովին փոխելու մայրաքաղաքի կենտրոնի դեմքը եւ էականորեն բարելավելու տրանսպորտային հաղորդակցությունների վիճակը»,–ասաց Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը՝ նշելով, որ պետական բյուջեից այս շինարարությունն իրականացնելու համար հատկացվել է 8 մլրդ դրամ։
Նոր մայրուղու շահագործման հանձնվող վերջին հատվածն ունի 2,6 կմ երկարություն, այն հնարավորություն է տալիս «Այրարատ» կինոթատրոնի շրջակայքի Տիգրան Մեծի եւ Արշակունյաց պողոտաների տրանսպորտային հոսքերն արագընթաց ճանապարհով ուղղորդել Խանջյան փողոցին զուգահեռ, Գետառի հունի վրայով դեպի Մյասնիկյան պողոտայի սկզբնամասի նորակառույց թունելը։ Այստեղից տրանսպորտային միջոցները հնարավորություն ունեն միանալ Սարալանջի ճանապարհին եւ առանց խոչընդոտի կամ լուսացուցային կարգավորման, անընդհատ հոսքով արագորեն հասնել Կոմիտասի պողոտա եւ Դավթաշենի կամուրջ։ «Այս ուղղությունը կոչված է բեռնաթափելու Մաշտոցի, Բաղրամյան, Տիգրան Մեծի պողոտաների, Խանջյան, Ա. Մանուկյան, Իսահակյան, Աբովյան, Նալբանդյան, Կորյունի, Չարենցի փողոցների ծանրաբեռնվածությունը, եւ առնվազն եռակի կրճատում է ճանապարհի վրա ծախսվող ժամանակը»,–ասաց քաղաքապետը։
Կարեւորագույն հանգույցի շինարարությանը զուգահեռ տեղափոխվել է Գետառի հունը, որն այժմ հոսում է ավելի քան մեկ կմ երկարությամբ փակ ջրանցքով, ամբողջովին փոխվել են ստորգետնյա հնացած մալուխային ցանցերը եւ քայքայված հիմնական խողովակաշարերը։ Նշենք, որ կառուցվել են նաեւ 5 նոր ու ժամանակակից բազմամակարդակ տրանսպորտային ուղետարներ, 3 ստորգետնա եւ նույնքան էլ վերգետնյա կամրջային անցումներ, նորերով են փոխարինվել Գետառի բոլոր երեք հին կամուրջները։
Քաղաքապետի խոսքերով, Երեւանի հարավ–արեւելյան եւ հյուսիս–արեւելյան հատվածները միացնող արագընթաց մայրուղու շինարարության մտահղացումը գալիս է դեռեւս 1970—80—ական թվականներից, բայց այն իրականություն դարձավ միայն անկախությունից հետո։ Մայրաքաղաքում իրագործվող բոլոր կարեւորագույն ծրագրերը գտնվում են հանրապետության նախագահ Ս. Սարգսյանի հատուկ ուշադրության կենտրոնում։ «Այն, ինչ աներեւակայելի էր ընդամենը հինգ տարի առաջ, այսօր արդեն ծրագրված եւ իրագործվող իրականություն է Երեւանում։ Պետության կողմից հատկացվող միջոցներն անցյալին գերազանցում են տասնյակ անգամներով»,–ընդգծեց Ե. Զախարյանը։
«Վստահեցնում եմ, որ թեեւ բոլոր աշխատանքներն իրականացվել են աննախադեպ սեղմ ժամկետներում եւ լարված ռեժիմով, բայց շինարարությունը կատարվել է այսօրվա պահանջներին համապատասխան բարձր մակարդակով եւ որակով, հաշվարկված՝ ծառայելու մեր ժողովրդին երկար տարիներ, բազմաթիվ սերունդների»,–եզրափակեց քաղաքապետը։
Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը՝ տերունական աղոթքով սկսեց բացման արարողությունը՝ «բարի երթ մաղթելով ամենքին»։
Մայրաքաղաքում շրջայցի սկզբում դրա մասնակիցները նախ եղան Խանջյան—Թումանյան փողոցները կապող ստորգետնյա տրանսպորտային անցումի մոտ, ապա դրանով առաջ շարժվեցին դեպի Ա. Մանուկյան—Գետառ եւ Չարենցի—Հերացու հատվածներ։
Նախագծի ճարտարապետ, ճարտարապետական խմբի ղեկավար Աշոտ Ալեքսանյանի խոսքերով, ինքը ոգեւորված է հսկայական կառույցով, որի նմանը վերջին 15—20 տարվա ընթացքում չէր կառուցվել։ «Երեւանում ճանապարհաշինարարությունը մեծ թափ է առել, քաղաքի խցանված երակները բացված են»,–ազդարարեց մասնագետը։ Ըստ նրա, Երեւանն ստացել է հարավ—հյուսիս անընդմեջ շարժման հնարավորություն, ինչը շատ կարեւոր է ինչպես Հայաստանի, այնպես էլ մայրաքաղաքի զարգացման առումով։ «Այսօրվանից Երեւանը շնչելու է, մինչ այժմ բոլորս նեղություն ենք կրել փողոցների խցանումների պատճառով, կարծում եմ՝ դրանք այլեւս չեն լինի»,–հույս հայտնեց նա։
Օֆելյա ԿԱՄԱՎՈՍՅԱՆ

04-12-2008





02-07-2020
Առարկայական բանակցությունները հնարավոր են միայն խաղաղ պայմաններում
Հայկական օրակարգն ընդունելի է միջազգային գործընկերների համար

Նախօրեին ...


02-07-2020
Հայկական եւ ռուսական կողմերը միջուկային էներգետիկայի ոլորտում բնականոն աշխատում են
Սկսվում է մեծածավալ պլանային նախազգուշական վերանորոգումը

Հայկական ատոմակայանի ...


02-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 593 նոր դեպք․ ապաքինվել է 473, մահացել 6 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 2-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


02-07-2020
Աստծուն հաճելի է քո մեջ տեսնել…
Աստված կամենում է, որ դու ունենաս ամուր հավատք։ Դու ...


02-07-2020
Եթե չպահպանենք կանոնները
Ապա համավարակը հաղթահարելը կդառնա գրեթե անհնար

«Հայաստանի Հանրապետություն» ...


02-07-2020
Ղեւոնդ Ալիշան 200
Աննման առաքինությունը

«Ծագե՜, Հայ հանճար, փայլե՛ բյուր բոցեր,
Իմանան ազգեր,
Թե ...


02-07-2020
Հայաստանում ծխելու դեմ պայքարն առանձնակի կարեւորություն ունի
Պետությունը ծխախոտ արտադրողներին կստիպի իրազեկել դրանց վնասակարության մասին ...



02-07-2020
2019 թ. արձանագրված 7.6 տոկոս տնտեսական աճը լավ պաշար է 2020-ի համար
Գործադիրն իր գործողություններով ...

02-07-2020
Էռնեստ Հեմինգուեյն ու հայերը
«Այստեղ վիճել են Հեմինգուեյն ու ...

02-07-2020
Անգելա Մերկելը կղեկավարի ԵՄ-ն
Եվրոպական երկրների կառավարությունների ...

02-07-2020
Մխիթարյանը մնում է «Ռոմայում». ի՞նչ կփոխվի մրցաշրջանի ավարտին
Իտալական «Ռոման» պաշտոնապես հայտարարել է Հենրիխ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +31... +33

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO