Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.11.2018
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Հաղթանակի բանաձեւը՝ «Աշխատանք, կամք, ձգտում»

Պարգեւներ հանձնվեցին 2008 թ. լավագույն մարզիկներին

Սպորտի բնագավառում նշանակալի հաջողություն արձանագրած մարզիկներն ու մարզիչները տարեվերջին ավանդաբար խրախուսվում են պետության եւ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի կողմից. այս տարին էլ բացառություն չէ։ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնում երեկ մեծարման երեկո եւ պարգեւատրման արարողություն էր, որին ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, պաշտոնատար այլ անձինք, մարզիկներ, մարզիչներ ու մարզասերներ։ Իսկ բակում չեմպիոններին էին սպասում տարբեր մակնիշների սպիտակ մեքենաներ։ Մեծարման երեկոն սկսվեց Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի քառամյա գործունեության հաշվետվություն—ֆիլմով։ Հնչեց ազգային օլիմպիական հիմնը, եւ բեմահարթակ հրավիրվեցին տարվա լավագույն մարզիկներն ու նրանց մարզիչները։
Դիմելով պարգեւատրվող մարզիկներին ու մարզիչներին՝ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանն արձանագրեց, որ 2008 թվականը, իրոք, սպորտի համար հաջողության եւ հաղթանակի տարի էր։ «Ինձ թվում է 2008 թվականը հայկական սպորտի պատմության մեջ ոսկե տառերով կգրվի, քանի որ մեր բոլոր սպասելիքները, ինչի որ ձգտում էինք, իհարկե, ոչ լիարժեք, բայց բավարար չափով կատարվեցին։ Հուսով եմ, որ սրանից հետո մեր հաղթանակներն ու մեդալներն ավելի ծանրակշիռ կլինեն»,– ասաց նա։ Ըստ Գ. Ծառուկյանի՝ մեր մարզիկներն ու շախմատիստներն աշխարհին ապացուցեցին եւ ցույց տվեցին հայ ժողովրդի ինչպես բազկի, այնպես էլ մտքի ուժը։ Նշանակալի է նաեւ շուրջ երկու տասնյակ տարվա ընդմիջումից հետո բռնցքամարտիկների ունեցած հաջողությունը՝ Եվրոպայի առաջնությունում երկու ոսկե մեդալ։ «Հիմքը դրված է, եթե կա ցանկություն, աշխատանք, կամք, ձգտում, ուրեմն անհնարին ոչինչ չկա»,– համոզմունք հայտնեց նա՝ ավելացնելով, որ Լոնդոնում տեղի ունենալիք օլիմպիական խաղերին ակնկալում են փոխել մեդալների գույնն ու ավելացնել դրանց թիվը։
Սկիզբը՝ էջ 1
2008թ. օգոստոսին Պեկինում տեղի ունեցած ամառային օլիմպիադայի 6 բրոնզե մեդալակիրները՝ ծանրորդներ Տիգրան Վ. Մարտիրոսյանը, Գեւորգ Դավթյանը, Տիգրան Գ. Մարտիրոսյանը, հունա–հռոմեական ոճի ըմբիշներ Ռոման Ամոյանը, Յուրի Պատրիկեեւը, բռնցքամարտիկ Հրաչիկ Ջավախյանը երեկ անձամբ երկրի ղեկավարից ստացան պարգեւները՝ 10 միլիոնական դրամ եւ «Հունդայի» մակնիշի մեքենաներ։ Ամենամեծ պարգեւին արժանացավ Հայաստանի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Աշոտ Մխիթարյանը, ով արտասահմանյան մեքենայից զատ, ստացավ 20 միլիոն դրամ։ Հատկանշական է, որ Հայաստանի ծանրամարտի հավաքականն իր նվաճած մեդալների քանակով աշխարհում գրավել է երրորդ տեղը՝ Չինաստանից եւ Ռուսաստանից հետո։
Բացի գլխավոր մարզիչներից, առանց մեքենաների ու դրամական պարգեւների չմնացին նաեւ մեր երկրին մեդալներ բերած մարզաձեւերի՝ հունա–հռոմեական ոճի ըմբշամարտի, բռնցքամարտի եւ ծանրամարտի ազգային հավաքականների երկրորդ եւ անձնական մարզիչները։ Միայն թե այս անգամ ավտոմեքենաները ռուսական արտադրության էին, դրամական պարգեւները՝ երկու միլիոնից մինչեւ տասը միլիոն դրամի սահմաններում։
Իմաստուն խաղի վարպետները՝ դրեզդենյան 38—րդ շախմատային օլիմպիադայի հայ հինգ հերոսները՝ Լեւոն Արոնյան, Վլադիմիր Հակոբյան, Գաբրիել Սարգսյան,  Տիգրան Պետրոսյան, Արտաշես Մինասյան ու նրանց մարզիչ Արշակ Պետրոսյանը պարգեւատրվեցին «Նիվա» մակնիշի ավտոմեքենաներով։
Առանց գնահատանքի չմնացին նաեւ վերջերս Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունում երկու ոսկե եւ մեկ արծաթե մեդալներով վերադարձած մարզիկները. ոսկե մեդալակիրներ Էդուարդ Համբարձումյանը եւ Հովհաննես Դանիելյանն առաջին նշանակալի հաղթանակի համար, որպես պարգեւ, ստացան «Ժիգուլի 2107» մեքենաներ, արծաթե մեդալակիր Ցոլակ Անանիկյանը՝ մեկ միլիոն դրամ։
Լրագրողների հետ զրույցում Գ. Ծառուկյանը հիշեց, որ 2005 թվականին ժողովրդին սպորտում մեդալներ էր խոստացել, դա արդեն իրականություն է, բայց անելիքներն էլ շատ են։ «Որոշ թերություններ կային հրաձգությունից, ձյուդոյից, կանանց ծանրամարտից, ազատ ոճի ըմբշամարտից, բայց ընդհանուր առմամբ, արդյունքները դրական են»,– ասաց նա՝ վստահեցնելով, որ հայ մարզիկներն այսօր դուրս չեն գնում, ավելին, արտերկրից են մարզիկներ բերվում։
Ծանրամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Աշոտ Մխիթարյանի խոսքերով, հաղթանակի զգացողությունը մրցության ավարտին գնահատելը շատ դժվար է, միայն որոշ ժամանակ անց է դա ավելի հասկացվում։ «Ցանկալի կլիներ, որ հստակ չափորոշիչներով սահմանվեր, թե ինչ մակարդակում տարած հաղթանակի համար մարզիկն ինչ է ստանալու, որ նախապես իմանաս, թե ինչ ես գնում»,–ասաց նա՝ միաժամանակ նկատելով, որ ցանկությունները սահման չունեն։ Ըստ մարզիչի՝ իր սաների ներուժն ավելի մեծ էր, ինքն է՛լ ավելին է ակնկալել։ Ծանրամարտի նոր սերունդը բավականին պատրաստված է, եւ ապագայում ընտրության հնարավորությունն ավելի մեծ կլինի։
Ծանրամարտիկ Տիգրան Գ. Մարտիրոսյանը, ընդհանուր առմամբ, գոհ է պետական ուշադրությունից։ Նա իր հաջողությունների համար պարտական է ինչպես իրեն, այնպես էլ անձնական մարզչին, ծնողներին եւ բոլոր նրանց, ովքեր ինչ—որ կերպ աջակցել են իրեն։ Իսկ ծանրամարտիկ Գեւորգ Դավթյանը զուտ գյումրեցու պատասխան է տալիս. «Հարց չկա, պրոբլեմ չկա»։
Հունա–հռոմեական ոճի ըմբշամարտիկ Ռոման Ամոյանը մարզիկի համար չափազանց պերճախոս էր, նա հատկապես ոգեւորված է Գ. Ծառուկյանի խոստումից՝ եթե աշխարհի մրցումներից վերադառնա ոսկե մեդալով, բնակարան կստանա։ «Որ հաղթում ես, շատ ուրիշ զգացողություն է ու չես կարող խոսքերով բացատրել։ Մեկ այլ զգացողություն է, երբ գալիս ես քո երկիր, ու քո ժողովուրդը քեզ դիմավորում է սրտանց ու ջերմորեն»,– անկեղծացավ նա՝ հավելելով, որ շնորհակալ է ծնողներից ու իր մարզչից։
Նշենք նաեւ, որ 2005 թվականից մինչեւ այսօր երկրի ղեկավարության եւ օլիմպիական կոմիտեի ջանքերով նորոգվել ու վերաբացվել է 60 մարզադպրոց, եւ ներկայումս հանրապետության 165 մարզադպրոցներում մարզվում են ավելի քան 50 հազար մարզիկներ ու մարզուհիներ։ Գրեթե բոլոր մարզերում մանուկներն ու պատանիները մարզվելու հնարավորություն ունեն։
Եվրոպայի բռնցքամարտի ոսկե մեդալակիր Հովհաննես Դանիելյանը բարյացակամությամբ չի շփվում լրագրողների հետը, նա շտապում է բացել իր մեքենայի դուռն ու փորձարկել այն։ «Ախր ո՞նց ասեմ, շատ ուրախ եմ, որ տուն եմ գնալու իմ սեփական մեքենայով»,–ասաց մարզիկը։
Օֆելյա ԿԱՄԱՎՈՍՅԱՆ

***
Երեկ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի (ՀԱՕԿ) գլխավոր ասամբլեայի ընթացքում անցկացված ընտրությունների արդյունքում ՀԱՕԿ—ի նախագահի պաշտոնում վերընտրվեց Գագիկ Ծառուկյանը։
ՀԱՕԿ—ի գործկոմի որոշմամբ «Հրանտ Շահինյան» մեդալով պարգեւատրվեցին ՀՀ վաստակավոր մարզիչներ Կրեմլինա Մկրտչյանը (գեղարվեստական մարմնամարզություն), Կարեն Աղամալյանը (բռնցքամարտ) եւ Մկրտիչ Չիստինյանը (հունահռոմեական ըմբշամարտ)։ «Տրդատ Արշակունի» մեդալներ ստացան Սեւան գյուղական մարզական ընկերության հանրապետական խորհրդի նախագահ Ռոբերտ Տիգրանյանը եւ ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի պրոռեկտոր Միքայել Իսպիրյանը։
Նոյյան տապան

05-12-2008





15-11-2018
Լավագույն ընտրությունների ակնկալիքով
Կառավարության ղեկավարի վստահեցմամբ՝ կլինի աննախադեպ ընտրական գործընթաց

Երեկ ...


15-11-2018
Առաջնայինը հասարակության վստահությունն է
Միջազգային հանրությունն աջակցում է ՀՀ ժողովրդավարական ընտրական գործընթացներին



15-11-2018
Համայնքների խոշորացումն անհրաժեշտություն է
Առկախված գործընթացը կվերսկսվի 2019 թվականին

Հայաստանում համայնքների խոշորացման ...


15-11-2018
Նոր շուկաներ դուրս գալու եւս մեկ հիանալի հնարավորություն
Հայկական 10 ընկերություն մասնակցում է «ProWine China 2018» ...


15-11-2018
Քանդակների վարպետը
Արշամ Շահինյանը երկխոսում էր հայ մշակույթի երախտավորների հետ



15-11-2018
Հանրային շահը՝ գերակա
Շարունակվել է պետբյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումը

Երեկ ...


15-11-2018
Ի նպաստ ազգային միասնության զորացման
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն ...



15-11-2018
Վարչական ռեսուրսի կիրառումը կբացառվի
Իսկ Նիկոլ Փաշինյանը կլինի «Իմ քայլի» ...

15-11-2018
Ծանրորդները անցնող տարում նվաճել են 73 մեդալ
Գլխավոր մարզիչն ամփոփեց 2018 թվականը եւ ...

15-11-2018
Աննա Հակոբյանը հանդիպել է Միխայիլ Շվիդկոյի հետ
ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանն իր ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +13... +15

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO