Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.11.2018
ՄԱՅՐ ԱԹՈՌ


«Ս. Սահակ—Ս. Մեսրոպ» շքանշաններ՝ Արշակ Մադոյանին եւ Վահագն Ստամբոլցյանին

Հուլիսի 3—ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ տեղի ունեցավ հայագետ Արշակ Մադոյանի եւ երգեհոնահար Վահագն Ստամբոլցյանի մեծարման հանդիսությունը։ Հայրենիքին, հայ մշակույթին եւ Հայ առաքելական եկեղեցուն բերած ծառայությունների համար Հայրապետական կոնդակով նրանք արժանացան Հայոց եկեղեցու «Ս. Սահակ—Ս. Մեսրոպ» պատվո բարձր շքանշանին։
Ինչպես հայտնեցին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից, հանդիսության ընթացքում նշանավոր երգեհոնահար Վահագն Ստամբոլցյանի կյանքին եւ գործունեությանն անդրադարձավ կոմպոզիտոր, կոմիտասագետ Արթուր Շահնազարյանը։ Նա իր խոսքում նշեց, որ խորհրդային տարիներին Վահագն Ստամբոլցյանի խիզախության շնորհիվ եկեղեցուց դուրս բազմաթիվ երաժշտասերներ հաղորդ դարձան հայ հոգեւոր երաժշտությանը եւ Հայոց եկեղեցու անմահ գանձերին։ Բանախոսը կարեւորեց նաեւ մեծարյալի մանկավարժական բեղուն գործունեությունը Կոմիտասի անվան կոնսերվատորիայում։
Հայագետ Արշակ Մադոյանի անցած ուղին ներկայացրեց Գեւորգյան հոգեւոր ճեմարանի դասախոս Պետրոս Հովհաննիսյանը։ Նա ընդգծեց մեծարյալի նվիրումը հայ մշակույթին եւ հայ մատենագրությանը՝ կարեւորելով նրա հայագիտական աշխատությունները եւ գիտամանկավարժական գործունեությունը։
Այնուհետեւ «Էջ Միածինն ի Հօրէ» հոգեզմայլ շարականի երգեցողության ներքո Վեհարանի հանդիսությունների սրահ բերվեցին Հայրապետական սրբատառ կոնդակները, որոնք ընթերցեցին Մայր Աթոռի դիվանապետ տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը եւ Մայր Աթոռի լուսարարապետ տ. Արարատ եպիսկոպոս Գալթագճյանը։
«Ուրախություն է հայրապետիս համար բարձր գնահատանքի արժանացնել Ձեզ՝ հայագիտությանն ու հայ գրականությանը արգասավոր ծառայություն մատուցած նվիրյալ հայորդուդ։ Բեղուն է գիտական եւ մանկավարժական երկարամյա Ձեր գործունեությունը եւ երախտարժան՝ Ձեր վաստակը, որ արդյունք է անխոնջ գիտնականիդ տարիների անդուլ ու ջանադիր աշխատանքի։ Այսօր մայր հայրենիքում ու նրա սահմաններից դուրս լայնորեն ծանոթ են հայ հին եւ արդի գրականությանը եւ մեր ժողովրդի պատմությանը նվիրված Ձեր գրքերն ու հոդվածները, որոնցում արտացոլված է նաեւ Ձեր սերը մեր ժողովրդի ու հայրենիքի, մեր երանաշնորհ հայրերի ավանդների հանդեպ։ Դուք առանձնակի կարեւորություն եք ընծայել եկեղեցական մեր հարուստ ժառանգության ուսումնասիրմանը՝ հրատարակելով արժեքավոր աշխատություններ Հայ եկեղեցու եւ անվանի հայ եկեղեցականների վերաբերյալ եւ աշխարհաբարի վերածելով բազմաթիվ գործեր մեր հոգեւոր գրականության գանձարանից»,–ասվում է Արշակ Մադոյանին ուղղված հայրապետական կոնդակում։
«Ձեր կյանքը ամբողջական նվիրում ու ծառայություն է երաժշտական արվեստին։ Տասնամյակներ շարունակ Դուք մեր ժողովրդին եք մատուցում Ձեր բարձր ու գեղեցիկ արվեստը՝ սիրով ու հիացմունքով համակելով ունկնդիրներին երգեհոնային երաժշտության հանդեպ։ Ուրախ ենք հաստատելու, որ Ձեր կատարումներում հատուկ տեղ են գրավել հայ հոգեւոր երաժշտության գանձերը։ Այսօր էլ, տասնյակ տարիներ անց, հայորդյաց հիշողության մեջ թարմ են տաղանդաշատ երգչուհի Լուսինե Զաքարյանի հետ Ձեր համատեղ ելույթների անկրկնելի տպավորությունները»,–նշվում է Վահանգն Ստամբոլցյանին ուղղված Սրբատառ կոնդակում։
Շնորհակալություն հայտնելով վեհափառ հայրապետին գնահատանքի եւ ուշադրության համար՝ հանդիսության մեծարյալները շեշտեցին, որ պիտի շարունակեն իրենց անսակարկ ծառայությունը հայ ժողովրդին, հայ մշակույթին եւ Հայ առաքելական եկեղեցուն։
Վերջում ներկաներին իր օրհնության խոսքն ուղղեց Ամենայն հայոց կաթողիկոսը։ Անդրադառնալով մեծարյալներին կյանքին՝ Նորին սրբությունը նշեց, որ այն եղել է համակ սեր եւ նվիրում իրենց գործին եւ հայ մշակույթին։ Հայոց հայրապետը ստեղծագործական անհուն եռանդ մաղթեց նրանց, որպեսզի իրենց հավատավոր եւ հայրենասեր շնչի ներքո դեռ երկար տարիներ հասակ առնեն եւ դաստիարակվեն բազում հայորդիներ։
Հանդիսությանը գեղարվեստական հայտագրով հանդես եկան «Նոր անուններ» խմբի պատանի երաժիշտները։
Միջոցառմանը ներկա էին Մայր Աթոռի միաբաններ, գիտության եւ մշակույթի գործիչներ։

07-07-2009





15-11-2018
Լավագույն ընտրությունների ակնկալիքով
Կառավարության ղեկավարի վստահեցմամբ՝ կլինի աննախադեպ ընտրական գործընթաց

Երեկ ...


15-11-2018
Առաջնայինը հասարակության վստահությունն է
Միջազգային հանրությունն աջակցում է ՀՀ ժողովրդավարական ընտրական գործընթացներին



15-11-2018
Համայնքների խոշորացումն անհրաժեշտություն է
Առկախված գործընթացը կվերսկսվի 2019 թվականին

Հայաստանում համայնքների խոշորացման ...


15-11-2018
Նոր շուկաներ դուրս գալու եւս մեկ հիանալի հնարավորություն
Հայկական 10 ընկերություն մասնակցում է «ProWine China 2018» ...


15-11-2018
Քանդակների վարպետը
Արշամ Շահինյանը երկխոսում էր հայ մշակույթի երախտավորների հետ



15-11-2018
Հանրային շահը՝ գերակա
Շարունակվել է պետբյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումը

Երեկ ...


15-11-2018
Ի նպաստ ազգային միասնության զորացման
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն ...



15-11-2018
Վարչական ռեսուրսի կիրառումը կբացառվի
Իսկ Նիկոլ Փաշինյանը կլինի «Իմ քայլի» ...

15-11-2018
Ծանրորդները անցնող տարում նվաճել են 73 մեդալ
Գլխավոր մարզիչն ամփոփեց 2018 թվականը եւ ...

15-11-2018
Աննա Հակոբյանը հանդիպել է Միխայիլ Շվիդկոյի հետ
ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանն իր ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +13... +15

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO