Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

19.06.2018
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Որո՞նք են հակաճգնաժամային ուղղությունները

Սոցիալական ծախսերը չեն կրճատվի

«Համաշխարհային ճգնաժամի ազդեցությունը Հայաստանի վրա. կարճաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարներ» միջազգային համաժողովը երեկ շարունակեց իր աշխատանքները։ Համաժողովի շրջանակներում լրագրողներին հանդիպեցին միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները։
ՄԱԿ—ի զարգացման ծրագրի տնտեսագետ Բեն Սլեյը նկատեց, որ ՀՀ կառավարությունը բավականին «անդուր վիճակում» է, որովհետեւ միաժամանակ պետք է բազմաթիվ միջոցառումներ ձեռնարկի սահմանափակ ռեսուրսներով՝ թե՛ ֆինանսական եւ թե՛ մարդկային։ Հարց է, թե որքանով կարող են կառավարության այդ ջանքերը սատարել միջազգային կազմակերպությունները։ «Հայաստանի կառավարությունը դժվարագույն խնդիր է լուծում դրամավարկային քաղաքականությունում։ Մեծ ջանքեր է ձեռնարկում նաեւ կենտրոնական բանկը»,–ասաց Բ. Սլեյը։ Նա միաժամանակ հավելեց, թե ՀՀ կառավարության առջեւ դեռ խնդիրներ կան ծառացած՝ ինչպե՞ս պաշտպանել խոցելի խավին, ինչպե՞ս տարատեսականացնել տնտեսությունը, պահպանել սննդի անվտանգությունը, նաեւ ինչպե՞ս անել, որ արտաքին պարտքի բեռը սերունդների ուսերին չմնա։
Ասիական զարգացման բանկի ռազմավարական հետազոտությունների բաժնի ղեկավար Ջեսուս Ֆելիպի կարծիքով, ՀՀ կառավարության համար հակաճգնաժամային երկարաժամկետ ու հեռանկարային քայլերից մեկը եւ ամենակարեւորը պետք է լինի տնտեսության հատվածում արդյունաբերությանը զարկ տալը։
Արժույթի միջազգային հիմնադրամի ռազմավարության եւ քաղաքականության բաժնի պետ Լորենցո Ջիորջիանին վստահ է, որ ՀՀ կառավարությունը այլ ելք չուներ եւ ստիպված էր մեծածավալ վարկեր ներգրավել՝ հեշտացնելու համար բյուջեի խոշոր դեֆիցիտի ծածկումը, ինչն անհրաժեշտ էր, որպեսզի պետության հանդեպ պահպանվեր վստահությունը։
Այնուամենայնիվ, որո՞նք են հակաճգնաժամային այն առաջին մի քանի առաջնահերթ ուղղությունները, որոնք անհապաղ պետք է իրականացնել։ Եթե հակիրճ ամփոփենք, ապա պատկերը հետեւյալն է։ Ինչպես հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, քննարկումներում իբրեւ ամենակարեւոր գործոններից մեկը նշվել է հետճգնաժամային շրջանում ավելի որակյալ, տարատեսականացված տնտեսական աճ ապահովելը։ Երկրորդը՝ առանձնացվել է սոցիալական քաղաքականությունը. «Հրդեհը հանգցնելու պահին պետք է վստահ լինենք, որ մեր երկրի սոցիալական կառուցվածքը խեղված չէ, եւ վերջին 10—15 տարիներին ձեռքբերված հաջողությունները՝ կապված աղքատության ծավալների կրճատման, զբաղվածության ավելացման հետ, էապես խաթարված չեն։ Դա շատ կարեւոր է լինելու հետճգնաժամային ժամանակահատվածում»,–ընդգծեց էկոնոմիկայի նախարարը։ Երրորդը՝ մի առաջարկ է հնչել քննարկումներում, որը շատ հոգեհարազատ է եղել Ներսես Երիցյանին եւ ինքն անձամբ հետեւողական է լինելու, որ «կառավարությունում այդ դեբատը տեղի ունենա»։ Խոսքը վերաբերում է հետեւյալին. որպեսզի մարդկանց նպաստ կամ գործազրկության դիմաց տրվող վճարի փոխարեն խթանվեն հանրային աշխատանքները։ Նախարարի խոսքերով՝ կարճաժամկետ առումով պետք է կարողանանք ուշադրություն դարձնել խնդիրների արագ լուծմանը, իսկ երկարաժամկետ հատվածում պետք է կարողանանք պահպանել ճիշտ հավասարակշռությունը արտաքին պարտքի բեռի եւ այն բարեփոխումների միջեւ, որոնք նպաստելու են այդ պարտքի վճարմանը։ Հիմնական մոտեցումը հետեւյալն է. ճգնաժամը չպետք է պատճառ դառնա, որպեսզի երկարաձգվեն կամ չիրագործվեն երկարաժամկետ ծրագրերը։ Միջազգային ֆինանսական կազմակերպություններից ներգրավված միջոցները բավարա՞ր են ճգնաժամային այս վիճակում։ Հարցին Ներսես Երիցյանը պատասխանեց՝ այո, բավարար են, բայց թե ինչպես կվերաբաշխվեն, «պայմանավորված է սցենարներով եւ դրսեւորումներով»։ Մի բան ակնհայտ է. սոցիալական ծախսերը պահպանվում են։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

09-07-2009





19-06-2018
Անվերապահ աջակցությունը կշարունակվի
ՀՀ վարչապետի աշխատանքային այցը Արցախի Հանրապետություն

Վարչապետ Նիկոլ ...


19-06-2018
Օրինականությունը պետք է պահպանվի
«Անձեռնմխելի» անձինք չպետք է լինեն

ԱԺ ավանդական ճեպազրույցների ...


19-06-2018
ԱԱԾ—ն ռեպրեսիվ մարմին չէ
Այն բացահայտում է հանցագործությունները օպերատիվ տվյալների հիման վրա



19-06-2018
Արարք, որն արդարացում չունի
Կորցրած գումարը կվերականգնես, կորցրած պատիվը հետ չես բերի



19-06-2018
Լեզուն է ազգի ինքնության հիմնասյուներից մեկը
Հայոց լեզվի ընթացքն ու մարտահրավերները վերջին հարյուրամյակում

Լեզուն ...


19-06-2018
Վարչապետն ընդունել է ԵԱՀԿ անդամ պետությունների ներկայացուցիչներին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ անդամ պետությունների ներկայացուցիչներին՝ ...


19-06-2018
Դիտարկումներ եւ առաջարկություններ
Քննարկվել են գյուղոլորտին առնչվող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ...



19-06-2018
Կոռուպցիայի բացահայտումը կբարձրացնի մեր վարկանիշը
Արցախի կարգավիճակը եւ նրա ժողովրդի ...

19-06-2018
«Լույս հայի աչքերին»
Ակնաբուժական ծառայությունները հասանելի ...

19-06-2018
Վերացվում են հետեւանքները
Բնական աղետ Ստեփանակերտում


19-06-2018
«Արցախ էյր ֆեստ—2018» փառատոնը
Փափուկ եւ խաղաղ վայրէջք՝ Ստեփանակերտի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO