Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.11.2018
ՄՇԱԿՈՒՅԹ


Ներկայացվեց գեղանկարչուհի Արեւ Պետրոսյանի պատկերագիրքը

Երեկ Երեւանի կամերային թատրոնում տեղի ունեցավ Արեւ (Արեւիկ) Պետրոսյանի 136 էջանոց գունավոր, շքեղ պատկերագրքի շնորհանդեսը։
Բացելով արարողությունը՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար Արա Երնջակյանը ներկաներին ասաց, որ 30 տարի առաջ այս թատրոնի ձեւավորումը կատարել է Արեւի հայրը՝ ճանաչված քանդակագործ Բենիկ Պետրոսյանը՝ մի շարք քանդակներ տեղադրելով նաեւ շինության ներսում։ «Ես համոզված եմ, որ այսօր ինչ–որ ձեւով, ինչ–որ տեղից Բենիկը եկել, մեզ հետ է եւ ուրախանում է իր դստեր հաջողություններով, այս շնորհանդեսով»,–ասաց նա, շնորհավորելով ե՛ւ նկարչուհուն, ե՛ւ նրա մորը՝ արվեստագետ, պետական–հասարակական գործիչ Ալիս Ադամյանին։
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի խոսքերով՝ Արեւիկն այսօր իր ստեղծագործություններով արեւ ու լույս է բերում մարդկանց ու աշխարհին. «Նա խտացնում է մեր հոգու լույսը, խավարի մեջ անգամ լույս որոնում, մեզ հիացմունք պատճառում իր զարմանալի գույներով, նյութերով, որոնումներով, ստեղծագործական ճանապարհով»։
Իր ելույթում Ա. Պետրոսյանը շնորհակալության ջերմ խոսքեր հղեց պատկերագրքի հեղինակներին, հովանավորներին, ստեղծված կինոնկարի հեղինակներին։ Հանդիսավոր արարողությունից հետո ցուցադրվեց նկարչուհուն նվիրված ֆիլմը, եւ տեղի ունեցավ պատկերագրքի շնորհանդեսը։
Ներկաները դիտեցին նաեւ «Մայր Հայաստան», «Մանկական երազներ», «Շուշի», «Սիրո ծառ», «Քամի», «Երկիր եւ երկինք», «Տրամադրություն, «Իրիկնամուտ» մեծածավալ աշխատանքները։
Շնորհանդեսին ներկա էր մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։
Ա. Պետրոսյանը ավարտել է Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, Երեւանի գեղարվեստի ակադեմիան, նաեւ սովորել համակարգչային գրաֆիկա, մենեջմենտ եւ կառավարում, գեղարվեստական լուսանկարչություն։
1992 թվականից սկսած բացել է 7 անհատական ցուցահանդես։ Մեկ տարի առաջժ ՀՆՄ–ում բացված նրա «Իմ ոսկե քաղաք» ցուցահանդեսը նվիրված էր Երեւանի 2790—ամյակին։ Մասնակցել է նաեւ խմբային ցուցահանդեսների Չինաստանում, Տաջիկստանում եւ այլ երկրներում։
Ձեւավորել է հեռուստատեսային հաղորդումներ, տաղավարներ, ռադիոկայան, եղել մի քանի ֆիլմերի նկարիչը։

Ա. ԱՎԱԳՅԱՆ

19-09-2009





16-11-2018
Ովքեր են վաղվա առաջնորդները
ՀՀ նախագահի աշխատանքային այցը Իտալիա

Հանրապետության նախագահ Արմեն ...


16-11-2018
Անտեսված երեխա չպետք է լինի
«Մուրացան» հիվանդանոցում բուժում ստացող փոքրիկները ներկայացրեցին իրենց ձեռքի ...


16-11-2018
Հաջորդ ընտրությունները մեկ էլ 2023 թվականին կլինեն
«Իմ քայլի» ներկայացուցիչը համաձայն չէ ՀՀԿ-ի ներկայացուցչի կանխատեսմանը



16-11-2018
Եթե արդյունավետություն, ապա ստուգումներ
Ու դրանք կշարունակվեն՝ անկախ սեփականության ձեւից

Որտե՞ղ է ...


16-11-2018
Ովքեր են վաղվա առաջնորդները
ՀՀ նախագահի աշխատանքային այցը Իտալիա

Հանրապետության նախագահ Արմեն ...


16-11-2018
Հրատապ նախագծեր
Խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը

Երեկ ՀՀ ...


16-11-2018
Այց «Մեգերյան կարպետ»
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել է «Մեգերյան կարպետ» ընկերություն, ...



16-11-2018
Լեհ-հայկական հարաբերությունները գալիս են դարերի խորքից
Այդ մասին են վկայում Վարշավայի արխիվում ...

16-11-2018
Աջը կդառնա ձախ ու կշահագործվի
Հասկանալի պատճառներով՝ աջ ղեկով մեքենաների թեման ...

16-11-2018
Սարսանգի ջրամբարը ռազմավարական նշանակություն ունի
Օտարերկրյա ներդրումներով կմեծանա Արցախի ...

16-11-2018
Սպառնո՞ւմ է Բաքվին իսլամ—արմատականությունը
Թուրքալեզու երկրների համագործակցության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +13... +15

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO