Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

28.01.2021
ԵՐԵՎԱՆ


Նոր համալրում Երեւանի պատմության թանգարանում

Երեւանաբնակ վաթսունչորս գեղանկարիչներ Երեւանի օրվա կապակցությամբ մեկական կտավ են նվիրել Երեւանի պատմության թանգարանին։ Ի դեմս դրանց թանգարանը կունենա մի հավաքածու, որը հանրությանը կներկայացնի հայ ժամանակակից կերպարվեստը։
Երեկ Երեւանի պատմության թանգարանում բացվեց այդ հավաքածուի ցուցահանդեսը։
Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի տեղեկացմամբ, այսօրինակ մի նախաձեռնություն էլ ավելի վաղ տեղի է ունեցել Լաչինում, որտեղ նվիրաբերված գործերի հիմքի վրա ստեղծվել է պատկերասրահ։
Համեմատելով Երեւանի պատմության թանգարանի ոչ հեռու անցյալը (երբ թանգարանը չուներ իր հիմնական տանիքը եւ տնվորի կարգավիճակով դեգերում էր շենքից շենք) եւ ներկան (այսօր այն տեղավորված է իր հիմնական հարկի տակ, ունի շենքային լավ պայմաններ եւ ցուցադրանքի հրաշալի հնարավորություն)՝ արվեստաբան Շահեն Խաչատրյանը նշեց, որ կարճ ժամանակամիջոցում այսպիսի բարեփոխման փաստը հույս է ներշնչում, որ ապագան առավել խոստումնալից է։ Նկարիչների այսօրինակ նվիրատվությունը թանգարանին, ըստ նրա, նոր երեւույթ չէ։ Այդպես ձեւավորվել է 1970—ին նաեւ Երեւանի ժամանակակից արվեստի թանգարանը։ Ավելին, ազգային պատկերասրահում այսօր շուրջ 400 նվիրաբերված կտավ կա, որոնցով հարստացել է ազգային ժամանակակից արվեստի բաժինը։ Իսկ այսօրվա նախաձեռնությունը արվեստաբանը հիմնավորեց հետեւյալ կերպ. «Մեր ժողովուրդն առանց մշակույթի դժվար է պատկերացնել։ Այն, ինչ մենք աշխարհին պիտի ներկայացնենք որպես մերը, ազգայինը, ինքնատիպը, միայն մեր հոգեւոր կյանքի հայելին կարող է լինել։ Ուստի եւ նման նախաձեռնությունը արժանի է բացառիկ վերաբերմունքի»։
Իսկ Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը կատարվածը համարում է լավագույն օրինակ աշխարհասփյուռ հայության համար։ Ըստ նրա, ամեն հայ մարդ, որտեղ էլ նա բնակվի, պետք է իր լուման ներդնի հայրենի երկրի, հետեւաբար եւ Երեւան մայրաքաղաքի զարգացմանը, որպեսզի «միասնական ջանքերով այն դառնա աշխարհի լավագույն քաղաքներից մեկը»։ Իսկ ներդրումը կարող է լինել ինչպես նյութական, այնպես էլ հոգեւոր։
Նվիրատու նկարիչներին մշակույթի նախարարի եւ Երեւանի քաղաքապետի անունից հանձնվեցին շնորհակալագրեր։

Պետրոս ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ

04-11-2009





27-01-2021
Իրական սեփականատերերի բացահայտումն ու խնդիրները
ՏՄՊՊՀ-ն համալիր ուսումնասիրել է հանքարդյունաբերության ոլորտը

Որ Հայաստանի ...


27-01-2021
Վաշինգտոնն ու Մոսկվան տրամագծորեն հակառակ հայացքներ ունեն
Մի շարք քաղաքական ուղղություններում

Այն, որ ԱՄՆ-ի նորընտիր ...


27-01-2021
Անե՞ծք, թե՞ օգուտ
«Հյուսիսային հոսք-2» նախագիծը մասնատում է Եվրոպան

Գերմանական «Handelsblatt»-ը ...


27-01-2021
Կփլուզվի՞, արդյոք, դեռ վերջնականապես չկայացած «Ջրային գերտերությունը»
Երաշտը եւ վատնումները Թուքիային զրկում են իր երազանքների նախագծերից


27-01-2021
Հայ ռազմագերիների վերադարձի հարցը՝ ԵԽԽՎ օրակարգի լուսանցքում
Ադրբեջանն այս անգամ եւս չի ենթարկվում պատասխանատվության

Ստրասբուրգում ...


27-01-2021
«Ես Հայաստանի հողի ամեն թիզին սիրահարված եմ…»
Իսկ նրա երաժշտությանն ամենքն են սիրահարված

«Հայի համար ...


27-01-2021
Առակաց խորհուրդ. Քրիստոսի առակները
Սողոմոն արքան միայն նմանակն էր մեր Վարդապետ Քրիստոսի. «Հարաւի ...



27-01-2021
Փաշինյանն անթույլատրելի է համարում դատական համակարգի քաղաքականացման փորձերը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անընդունելի է համարում ...

27-01-2021
Արմեն Սարգսյանի առողջական վիճակում առկա է դրական դինամիկա
Նոր տիպի կորոնավիրուսով վարակված ՀՀ նախագահ Արմեն ...

27-01-2021
Բյուջեն սոցիալական ուղղվածություն ունի
Աջակցության ծրագրերը կշարունակեն օրակարգում մնալ ...

27-01-2021
Շրջակա միջավայրի նախարարն անդրադարձել է Ամուլսարի խնդրին
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը Ամուլսարի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO