Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.11.2018
ՊՆ


«Հայոց պատերազմները եւ ռազմարվեստը»

Նոր մատենաշարը տպագրվում է ՊՆ—ի աջակցությամբ

ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ ՀՀ ԳԱԱ Հայոց—ցեղասպանության թանգարան—ինստիտուտի տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանի ղեկավարած ստեղծագործական խումբն առաջիկա տարիներին կպատրաստի եւ լույս կընծայի 50 հատորից բաղկացած՝ «Հայոց պատերազմները եւ ռազմարվեստը» մատենաշարը։ ՊՆ վարչական համալիրում երեկ կազմակերպվել էր մատենաշարի առաջին եւ երկրորդ՝ «Հայկական լեռնաշխարհի բրոնզեդարյան սպառազինությունն ու ռազմարվեստը», «Վանի Թագավորության պատերազմներն ու ռազմարվեստը» հատորների շնորհանդեսը։ Եկող տարի կհրատարակվեն մատենաշարի երրորդ՝ «Երվանդունիների ու Արտաշեսյանների պատերազմները» եւ չորրորդ՝ «Տիգրան Մեծի պատերազմներն ու ռազմավարությունը» հատորները, վերջինս հնարավոր է, որ ներկայացվի երկու մասով։ Բացի այդ, արդեն գրեթե պատրաստ է հաջորդող 25 հատորների համար անհրաժեշտ նյութը։
«Մատենաշարը կոչված է նորովի, գիտական պատշաճ մակարդակով լուսաբանելու հայոց ռազմարվեստի բազմադարյա պատմության բոլոր շրջափուլերը»,–ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ նկատելով, որ նախագիծն իրականացվում է ՊՆ—ի անմիջական աջակցությամբ։ Ըստ նրա՝ մատենաշարի հրատարակումը հրատապ, անգամ որոշ չափով ուշացած նախաձեռնություն է, եւ կարվի ամենը առաջին երկու հատորները բանակի սպայակազմին, հանրությանը, հայկական զինված ուժերի պատմության հարցերով հետաքրքրվող հայ եւ օտարազգի ուսումնասիրողներին պատշաճ կերպով ներկայացնելու համար։ Սա հայոց ռազմարվեստի համակողմանի, ամբողջական եւ գիտականորեն ուսումնասիրության առաջին փորձն է, եւ, նախարարի համոզմամբ, կարճ ժամանակում հատորյակները կդառնան զինծառայողների սիրված գրքերից։ «Հայոց ռազմարվեստի ավելի քան չորս հազարամյակների պատմության ընթացքում հայ զինական ուժը պատվով կատարել է իր առաքելությունը՝ ապահովել հայրենի երկրի եւ ժողովրդի անվտանգությունը, միաժամանակ, համաշխարհային ռազմարվեստի պատմությունը հարստացնելով բազմաթիվ հերոսական դրվագներով։ Մեր պատմության բոլոր շրջափուլերում հայրենի երկրի անկախության եւ ազատության հուսալի երաշխիքը եղել եւ մնում են հայոց զինական ուժը եւ հայ քաջարի ռազմիկը»,–ասաց նախարարը։ Ս. Օհանյանն ընդգծեց, որ մատենաշարն ամենալավ գիտական պատասխանն է բոլոր նրանց, ովքեր փորձում են նենգափոխել պատմությունը՝ սեփական ժողովրդի կենսագրությունը գրելով մյուս ժողովուրդների հաշվին։
Մատենաշարում կներկայացվեն հայ ռազմարվեստի, սպառազինության, նշանավոր ճակատամարտերի, ինչպես նաեւ՝ հայկական բազմադարյա ամրաշինության պատմությունը։ Նախագծի նպատակն է հայ եւ օտարազգի ընթերցողին հանրամատչելի ներկայացնել մինչ օրս քիչ հայտնի, իսկ որոշ դեպքերում անգամ անհայտ տեղեկություններ, փաստեր, հայ եւ օտար աղբյուրների վկայություններ հայ ռազմարվեստի պատմության մասին։ Նախագիծը կոչված է ամբողջացնելու հայ զինուժի, ռազմական կառույցի ամփոփ պատմությունը՝ հնագույն ժամանակներից մինչեւ մեր օրերը։
Հայկ Դեմոյանը պատմեց, որ այս ուղղությամբ սկսել է աշխատել դեռեւս 2006–ից, հատորների լույս ընծայումը ստեղծագործական թիմի համերաշխ աշխատանքի եւ ՊՆ—ի հետ համագործակցության առաջին արդյունքն է, եկող տարի ընթերցողին կներկայացվի եւս 4 հատոր։ Հ. Դեմոյանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ ամեն հատոր ունենալու է իր գիտական հենքը, բխելու է պատմականության սկզբունքից։ Ռազմական պատմության առավել հարուստ էջերին՝ Կիլիկյան Հայաստանին, Տիգրան Մեծի շրջանին, կանդրադառնան մի քանի հատորով։ Աշխատանքների վերջնական նպատակն է նպաստել հայ ռազմարվեստի պատմության արխիվի եւ թանգարանի ստեղծմանը։  
ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ, գեներալ—մայոր Վարդան Ավետիսյանը նկատեց, որ այս նախագիծը գալիս է լրացնելու մինչ օրս ըստ արժանվույն չուսումնասիրված, բայց հետագա սերունդների դաստիարակության համար անգնահատելի՝ հայ ռազմարվեստի պատմության ուսումնասիրության այդ բացը։ «Բարձրաճաշակ ձեւավորմամբ այս երկու հատորները մեր առջեւ բացում են հայոց պատմության վաղ շրջանի խորհրդավոր շատ դրվագներ»,–կարծում է նա։
Նշենք, որ մատենաշարի հաջորդ՝ վերամշակված եւ հարստացված հրատարակությունները պարբերաբար լրացվելու են նորանոր տեղեկություններով։ Նախատեսվում է նաեւ մատենաշարի ռուսերեն եւ անգլերեն հրատարակումը, թվայնացված տարբերակների թողարկումը եւ տարածումը ինտերնետում։ Յուրաքանչյուր հատորյակը հրատարակվել է 1000 տպաքանակով։
Օֆելյա ԿԱՄԱՎՈՍՅԱՆ
Լուսանկարը՝ հեղինակի

18-11-2009





16-11-2018
Ովքեր են վաղվա առաջնորդները
ՀՀ նախագահի աշխատանքային այցը Իտալիա

Հանրապետության նախագահ Արմեն ...


16-11-2018
Անտեսված երեխա չպետք է լինի
«Մուրացան» հիվանդանոցում բուժում ստացող փոքրիկները ներկայացրեցին իրենց ձեռքի ...


16-11-2018
Հաջորդ ընտրությունները մեկ էլ 2023 թվականին կլինեն
«Իմ քայլի» ներկայացուցիչը համաձայն չէ ՀՀԿ-ի ներկայացուցչի կանխատեսմանը



16-11-2018
Եթե արդյունավետություն, ապա ստուգումներ
Ու դրանք կշարունակվեն՝ անկախ սեփականության ձեւից

Որտե՞ղ է ...


16-11-2018
Ովքեր են վաղվա առաջնորդները
ՀՀ նախագահի աշխատանքային այցը Իտալիա

Հանրապետության նախագահ Արմեն ...


16-11-2018
Հրատապ նախագծեր
Խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը

Երեկ ՀՀ ...


16-11-2018
Այց «Մեգերյան կարպետ»
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել է «Մեգերյան կարպետ» ընկերություն, ...



16-11-2018
Լեհ-հայկական հարաբերությունները գալիս են դարերի խորքից
Այդ մասին են վկայում Վարշավայի արխիվում ...

16-11-2018
Աջը կդառնա ձախ ու կշահագործվի
Հասկանալի պատճառներով՝ աջ ղեկով մեքենաների թեման ...

16-11-2018
Սարսանգի ջրամբարը ռազմավարական նշանակություն ունի
Օտարերկրյա ներդրումներով կմեծանա Արցախի ...

16-11-2018
Սպառնո՞ւմ է Բաքվին իսլամ—արմատականությունը
Թուրքալեզու երկրների համագործակցության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +13... +15

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO