Հայերեն / English / Русский

Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

03.09.2010
ՄԱՐԶԵՐ


Դարբնիկ գյուղն այսուհետեւ մանկապարտեզ կունենա

Արարատի մարզի Դարբնիկ գյուղում արդեն գործում է մանկական կրթական կենտրոն, որի բացումը կայացավ երեկ։ Այն հիմնվել է «Մշակութային ադապտացում կրթության միջոցով—2» ծրագրի շրջանակներում, որի առաջին փուլը մեկնարկել է 2008թ. օգոստոսին։ Մանկական կրթական կենտրոնը ծառայություններ կմատուցի գյուղում վերաբնակեցված իրաքահայ եւ ադրբեջանահայ գաղթականներին։ Նախ այն կգործի որպես մանկահասակ երեխաների ցերեկային խնամքի կենտրոն, որը հնարավորություն կընձեռի մանուկներին ստանալ իրենց տարիքին համապատասխան կրթություն ու խնամք։
Կենտրոնն ունի երկու խմբասենյակ, խոհանոց, որոնք ամբողջովին վերանորոգված են եւ ջեռուցված։ Նշենք, որ ծրագիրն իրականացվում է ԱՄՆ կառավարության ֆինանսավորմամբ եւ գյուղապետարանի աջակցությամբ։ Իսկ ծրագիրն իրականացնողը եւ տեխնիկական աջակիցը «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպությունն է։ Վերջինիս հայաստանյան գրասենյակի տնօրեն Իրինա Սաղոյանի խոսքերով կենտրոնի բացմամբ Դարբնիկ գյուղում լուծվում է կարեւորագույն խնդիր, քանի որ գյուղը, որն ունի մոտ 1300 բնակիչ, երբեք չի ունեցել մանկապարտեզ, եւ երեխաները երբեք նախադպրոցական կրթություն չեն ստացել։ «Ծրագրի շնորհիվ նրանք կկարողանան հաճախել նախ ցերեկային կենտրոն, այնուհետեւ կբացվեն նախադպրոցական խմբեր, որոնք 5—6 տարեկան երեխաներին կօգնեն լիովին նախապատրաստվել դպրոցին։ Իրականացվել է նաեւ կենտրոնի դաստիարակների եւ դայակների վերապատրաստում, եւ ապագայում ցերեկային կենտրոնը նախատեսված է վերածել մանկապարտեզի»,–տեղեկացրեց Իրինա Սաղոյանը։
ՄԱԿ—ի մանկական հիմնադրամի մշակած մոդելի հիման վրա կենտրոնում կիրականացվի նաեւ ուսուցանում երիտասարդ մայրերի համար, որոնք կուսումնասիրեն երեխաների ճիշտ խնամքի եւ դաստիարակության հիմունքները։
ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատան աջակցության համակարգող Չարլզ Լոբդելի խոսքերով՝ նորակառույց կենտրոնը գյուղի երեխաներին լիակատար հնարավորություն կտա եւ կրթվելու, եւ զվարճանալու։
Նշենք, որ Դարբնիկ գյուղն ամբողջովին վերաբնակեցված է Ադրբեջանից եւ Իրաքից գաղթած հայերով։
Շուրջ 315 ընտանիք այսօր ապրում է պետության կողմից նրանց հանձնված ժամանակավոր կացարաններում, որոնցում առկա են կենսաապահովման բոլոր պայմանները։ Նրանցից 24 —ը իրաքահայ ընտանիքներ են։ Գյուղապետ Ազատ Խաչատրյանի տեղեկացմամբ, այս տարի հավանաբար 16 ընտանիք եւս Հայաստան կգաղթի։ Գյուղապետի խոսքերով գյուղի 90 տոկոսը հայ փախստականներն են, որոնք հիմնականում զբաղվում են անասնապահությամբ եւ բանջարաբուծությամբ, իսկ երիտասարդների մեծամասնությունը նախընտրում է աշխատանք գտնել մերձակա քաղաքներում կամ հենց մայրաքաղաքում։
Ծրագրի ավարտից հետո կենտրոնը կծառայի որպես մանկապարտեզ համայնքի երեխաների համար։

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ

14-01-2010





02-09-2010
Քարե «Նարեկ» ու կանաչապատ այգի
Բարեկարգ Ավանն օրինակ է մյուսների համար



02-09-2010
Մի օր էլ անկախ Արցախը կհայտնվի աշխարհի քարտեզին
19 տարի առաջ հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը

Սեպտեմբերի ...


 
02-09-2010
Չայլու. Ադրբեջանի «պարծանքն» ու խայտառակությունը
Ադրբեջանցիներն իրենց զոհերին  կանխամտածված թաքցնում են



02-09-2010
Ռուսական հացահատիկի էմբարգոն մասամբ վերացվել է
Ցորենը չի թանկացել. ավելացել է դրա տեղափոխման ...


 
02-09-2010
Ադրբեջանի քայլերը առաջացնում են ԵԱՀԿ ՄԽ–ի հիասթափությունը
Ադրբեջանի ձգտումները՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը դուրս բերել ԵԱՀԿ ...


02-09-2010
Գրող Լեւոն Միրիջանյանի կիսանդրին՝ նրա անունը կրող դպրոցի բակում
Սեպտեմբերի 1–ը կրկնակի ուրախություն բերեց Երեւանի Լեւոն Միրիջանյանի անվան ...


 
02-09-2010
Հայաստանում Նեղոսի տենդ չկա
2010—ի հուլիսից Ռուսաստանում լաբորատոր կերպով հաստատվել է Արեւմտյան Նեղոսի ...



02-09-2010
Այսօրվա դպրոցը պետք է որակ ապահովի
Տիգրան Սարգսյանն այցելել է ...

 
02-09-2010
Գիտելիքներով օժտված մարդիկ անպարտելի են
Սեյրան Օհանյանն այցելեց Երեւանի ...

02-09-2010
Մի օր էլ անկախ Արցախը կհայտնվի աշխարհի քարտեզին
19 տարի առաջ հռչակվեց Լեռնային ...

02-09-2010
Լեւոն Արոնյանը ՖԻԴԵ—ի ռեյտինգում առաջադիմել է
Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +35... +36

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by Flash.am CG