Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.11.2018
ՄԱՐԶԵՐ


Բազմամյա ճանապարհ

Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտը 40 տարեկան է

Երեկ Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում նշվեց Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի հիմնադրման 40—ամյակը։ Հանդիսությանը մասնակցում էին ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը, բուհերի ռեկտորներ եւ տարբեր տարիների շրջանավարտներ։ Տոնական հանդիսությանը ինստիտուտի անցյալը, ներկան եւ ապագան ներկայացրեց ռեկտոր, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գուրգեն Խաչատրյանը։
1969 թ. Երեւանի հեռակա մանկավարժական ինստիտուտը այն ժամանակ Կիրովական տեղափոխելը եւ պետական մանկավարժական ինստիտուտ վերանվանելը նշանավորվեց ոչ միայն նրանով, որ հիմնավորապես լուծվեց տարածաշրջանի մանկավարժական կադրերի պատրաստման հարցը, այլեւ նրանով, որ Կիրովականն իսկապես վերածվեց քաղաքի՝ շնորհիվ մտավորականության մեծ բանակի, որը ձեւավորվեց կարճ ժամանակահատվածում, որն առայսօր նոր լիցք, թարմություն ու բովանդակություն է հաղորդում քաղաքի, մարզի կյանքին։ Բուհը երեկվա, այսօրվա եւ վաղվա մտավորականության գլխավոր դարբնոցն է Լոռու մարզում։
Ղեկավարները փոխվել են, բայց ղեկավարման ընդհանուր ռազմավարությունը մնացել է նույնը՝ անել հնարավորինը, որ բուհը կարողանա դիմակայել տվյալ ժամանակաշրջանում հատկապես մեր տարածաշրջանի առաջադրած մարտահրավերներին։ Բուհում գործում է եռաստիճան կրթական համակարգ, որտեղ ուսանում են 5042 բակալավր, 156 մագիստրանտ եւ մեկ տասնյակ ասպիրանտ։ Գիտակրթական գործընթացն իրականացնում են 5 ֆակուլտետներ ներկայացնող 22 ամբիոններ՝ 400 դասախոսներով։
Գ. Խաչատրյանը գնահատանքի խոսքերով հիշեց գիտակրթական դժվարին ճանապարհին իրենց ավյունը ներդրած եւ վաստակած հանգստի անցած դասախոսներին։ Նրանց մի մասը (Վերա Ամիրխանյան, Ռաիսա Պողոսյան, Հայկազ Աղաջանյան) օրերս արժանացել են «Ինստիտուտի վաստակավոր դասախոս կոչմանը։ Տեղի է ունենում մի բնականոն վերարտադրություն, որը բուհի կայացածության լավագույն ապացույցն է։ Պրոֆեսորադասախոսական համակազմի շուրջ 45%—ը բուհի շրջանավարտներն են, այդ թվում՝ գիտության թեկնածուներ ու դոցենտներ, որոնց թիվը հասնում է 5 տասնյակի։  Գիտակրթական օջախի հարստությունը նրա գիտական արտադրանքն է։ Անցած չորս տասնամյակների ընթացքում բուհի աշխատակիցների հեղինակությամբ լույս են տեսել 130 մենագրություններ, 110—ից ավելի ուսումնամեթոդական ձեռնարկներ եւ 3.600—ից ավելի գիտական հոդվածներ։ Գիտության թեկնածուի աստիճանի են արժանացել 82, դոցենտի կոչման՝ 79 աշխատակիցներ, դոկտորի գիտական աստիճանի են արժանացել 13, պրոֆեսորի կոչման՝ 10 աշխատակիցներ։ 40 տարիների ընթացքում ինստիտուտի բովում թրծվել է 22.000—ից ավելի շրջանավարտ։ Վանաձորի հանրակրթական դպրոցների ուսուցիչների 72%—ը այս բուհի շրջանավարտներն են, Լոռու մարզի տարածքում նրանք կազմում են 56%։ Հանրապետությունում եւ արտերկրում՝ տարբեր բնագավառներում գործում են բազմաթիվ «մանկավարժականցիներ»։
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, շնորհավորելով ներկաներին հոբելյանի առթիվ, նշեց. «2010 թվականը լինելու է բարձրագույն կրթության համակարգի արմատական բարեփոխումների տարի. վերաարժեւորելու ենք բարձրագույն ուսումնական հաստատություններում մեր ունեցած ձեռքբերումները, փորձելու ենք ազնիվ խոսել խնդիրների մասին, եւ համակարգի զարգացումը չդիտարկել միայն Բոլոնիայի հռչակագրի տրամաբանության շրջանակներում։ Ցանկանում եմ, որպեսզի մեր բուհական համակարգը, այդ թվում եւ Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտը, շարունակի կյանք թողնել ոչ միայն լավ մասնագետներ, այլեւ լավ քաղաքացիներ, որոնք կունենան ընդհանուր արժեհամակարգ, որոնք տոգորված կլինեն պետականության գիտակցումով։ Ուզում եմ որ Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտը դառնա Լոռու մարզում եւ Հյուսիսային Հայաստանում կրթության բնագավառում պետական քաղաքականությունն իրականացնող առաջատարներից մեկը։ Մաղթում եմ եռանդ, հավատ առ այն, որ գիտելիքը արժեք է, որ կրթությունը վերադառնալու է որպես բարեկեցության նախապայման»։
Ա. Աշոտյանը ընթերցեց ՀՀ վարչապետի հրամանը՝ Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի 40—ամյակի կապակցությամբ եւ կրթության եւ գիտության բնագավառներում ներդրած ավանդի համար մի շարք մարդկանց ՀՀ Վարչապետի հուշամեդալով եւ շնորհակալագրով խրախուսելու մասին։ Մի շարք աշխատակիցներ էլ արժանացան ՀՀ կրթության եւ գիտության նախարարության Ոսկե մեդալի, պատվոգրի եւ շնորհակալագրի։
Ելույթ ունեցան ԳԿ նախարար Արմեն Աշոտյանը, Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը, Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը։
ՀՀ վարչապետի «Ոսկե հուշամեդալով» պարգեւատրվել են ռեկտոր Գուրգեն Խաչատրյանը, ուսումնագիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Սուսաննա Թումանյանը, ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ռաֆայել Եդոյանը, ռեկտորի խորհրդական Շվայցիկ Սահակյանը։ Հուշամեդալը, ինչպես նաեւ ՀՀ վարչապետի շնորհակալագրերը հանձնեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը։ Բուհի մի խումբ աշխատակիցներ պարգեւատրվեցին ԿԳ նախարարության «Ոսկե հուշամեդալով», «պատվոգրով», «շնորհակալագրով», ինստիտուտի ոսկե մեդալով, «Վաստակավոր աշխատող» կոչումով, Հովհաննես Թումանյանի ոսկե դիմապատկերով ընտրանիով, Լոռու մարզպետի «Շնորհակալագրերով»։ Պետական եւ ճարտարագիտական համալսարանների «Ոսկե հուշամեդալ» հանձնվեցին ՎՊՄԻ–ի ռեկտոր Գ. Խաչատրյանին։
Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ
Լուսանկարը՝ Էմիլ ՅԱՎՐՅԱՆԻ

21-01-2010





16-11-2018
Ովքեր են վաղվա առաջնորդները
ՀՀ նախագահի աշխատանքային այցը Իտալիա

Հանրապետության նախագահ Արմեն ...


16-11-2018
Անտեսված երեխա չպետք է լինի
«Մուրացան» հիվանդանոցում բուժում ստացող փոքրիկները ներկայացրեցին իրենց ձեռքի ...


16-11-2018
Հաջորդ ընտրությունները մեկ էլ 2023 թվականին կլինեն
«Իմ քայլի» ներկայացուցիչը համաձայն չէ ՀՀԿ-ի ներկայացուցչի կանխատեսմանը



16-11-2018
Եթե արդյունավետություն, ապա ստուգումներ
Ու դրանք կշարունակվեն՝ անկախ սեփականության ձեւից

Որտե՞ղ է ...


16-11-2018
Ովքեր են վաղվա առաջնորդները
ՀՀ նախագահի աշխատանքային այցը Իտալիա

Հանրապետության նախագահ Արմեն ...


16-11-2018
Հրատապ նախագծեր
Խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը

Երեկ ՀՀ ...


16-11-2018
Այց «Մեգերյան կարպետ»
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել է «Մեգերյան կարպետ» ընկերություն, ...



16-11-2018
Լեհ-հայկական հարաբերությունները գալիս են դարերի խորքից
Այդ մասին են վկայում Վարշավայի արխիվում ...

16-11-2018
Աջը կդառնա ձախ ու կշահագործվի
Հասկանալի պատճառներով՝ աջ ղեկով մեքենաների թեման ...

16-11-2018
Սարսանգի ջրամբարը ռազմավարական նշանակություն ունի
Օտարերկրյա ներդրումներով կմեծանա Արցախի ...

16-11-2018
Սպառնո՞ւմ է Բաքվին իսլամ—արմատականությունը
Թուրքալեզու երկրների համագործակցության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +13... +15

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO