Հայերեն / English / Русский

Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

08.09.2010
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ


Նոր բժշկական կենտրոն

Այն հագեցած է ժամանակակից բժշկության վերջին ձեռքբերումներով

Ժամանակակից բժշկության վերջին ձեռքբերումները եւ հնարավորություններն են ներդրվել մայրաքաղաքի «Ռաֆայել» բժշկական կենտրոնում, որի բացումը տեղի ունեցավ երեկ։
Կենտրոնը կոչված է իրականացնելու հիվանդանոցային՝ ընդհանուր վիրաբուժական, գինեկոլոգիական, ուռոլոգիական, ակնաբուժական, վնասվածքաբանական, օրթոպեդիական, վերակենդանացման բուժօգնություն եւ բուժսպասարկում։ Այն հագեցած է նորագույն սարքավորումներով։ Կենտրոնի կառուցման եւ բուժսարքավորումներով համալրելու համար ներդրվել է 2,7 մլն դոլար։
Կենտրոնի բացմանը ներկա էր վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Վարչապետը կարեւորեց Հայաստանում ժամանակակից բժշկական կենտրոնների հիմնումը, որոնք կարող են որակյալ ծառայություններ առաջարկել մեր քաղաքացիներին. «Փաստորեն՝ մեզ համար այսօր կրկնակի տոն է. հայոց բանակի կազմավորման տարեդարձի օրն է տեղի ունենում բժշկական կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը»։ Այնուհետեւ Տիգրան Սարգսյանը շրջեց բժշկական կենտրոնում, ծանոթացավ շենքային պայմաններին ու տեխնիկական հնարավորություններին։
Կենտրոնի գիտական ղեկավար Արմեն Մելիքյանի խոսքով՝ պետք է ձգտել, որ առողջապահական բոլոր կենտրոնները լինեն որակյալ ու ժողովրդի համար մատչելի. «Կենտրոնի ստեղծմամբ մենք սահմանել ենք մի չափանիշ, եւ ցանկանում ենք, որ այսուհետեւ Հայաստանում կառուցվող բժշկական կենտրոնները միշտ գերազանցեն այն»։
Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը համոզմունք հայտնեց, որ կենտրոնն իր դերը կունենա ոլորտի զարգացման գործում։ Կենտրոնին առողջապահության նախարարության կողմից հատկացվելու է պետպատվերի համակարգ, որը հնարավորություն կտա նաեւ անապահով խավին՝ օգտվելու այս բարձակարգ կառույցի ծառայություններից։ Հ. Քուշկյանը հավաստիացրեց, որ բժշկական կենտրոնում գնային քաղաքականությունը լինելու է մատչելի։
Արման ԳԱՍՊԱՐՅԱՆ

29-01-2010





07-09-2010
Հայերը հավատարիմ են իրենց արմատներին
Դեպարդիեին շնորհվել է «Կարոտ–2010» մրցանակ եւ
Հայաստանի ...


07-09-2010
«Թումանյանական հեքիաթի օրը» Դսեղում
Համագործակցում են տիկնիկային թատրոնները

Մեծ Լոռեցու ...


07-09-2010
Ընթերցելով դասականներին
«Սասունցի Դավիթ», «Խաչագողի հիշատակարանը»... Ո՞րն է հաջորդը



07-09-2010
«Հակոբ Մեղապարտ» հուշամեդալ՝ Ալեքսանդր Բոժկոյին
Ինչպես նկատեց ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը՝ Հայաստանում Ուկրաինայի արդեն ...


 
07-09-2010
Հայտարարությունները հստակեցնելու ժամանակը
Անհասցե դատապարտումները չեն կարող նպաստել խաղաղ բանակցություններին

«Այն ...


 
07-09-2010
Չավուշօղլուն միայն թուրքական շահերն է արտահայտում
ԵԽ ԽՎ թուրք նախագահը Հայաստանի մասին
խոսել ...


 
07-09-2010
Մանկական «Եվրատեսիլ–2010»—ում Հայաստանը կներկայացնի Վլադիմիր Արզումանյանը
Բելառուսի մայրքաղաք Մինսկում նոյեմբերին կայանալիք մանկական «Եվրատեսիլ–2010» երգի միջազգային ...



07-09-2010
Տարածաշրջան են ժամանել Մինսկի խմբի համանախագահները
Սեպտեմբերի վերջից մինչեւ հոկտեմբերի կեսն ընկած ...

07-09-2010
Հայաստանը եղել է ձիաբուծության հնագույն կենտրոններից մեկը
Հայտնաբերվել է ձիու ...

07-09-2010
Դպրոցի ճամփան անվտանգ դարձավ
Շահագործման հանձնվեց Բաբաջանյան ...

07-09-2010
Ամոյանը նվաճեց բրոնզե մեդալ
Երեկ Մոսկվայում մեկնարկել է ըմբշամարտի աշխարհի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +35... +36

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by Flash.am CG