Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.04.2019
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Աշխարհում ամենաերկար ճոպանուղին կլինի Հայաստանում

Ազգային մրցունակության հիմնադրամի խորհրդի նիստում

Նախորդ տարվա վերջին ամիսների ընթացքում նկատվել են տնտեսական աճի վերականգնման միտումներ։ 18,4 տոկոս տնտեսական անկումից հետո 2009թ. ավարտվել է 14,4 տոկոս տնտեսական անկումով, եւ ՀՆԱ—ն կազմել է 3 տրլն 165 մլրդ դրամ։ Արդյունաբերությունն ընդհանուր առմամբ ունեցել է 7,8 տոկոս անկում։ Սակայն հետաքրքրական է, որ լեռնահումքային արդյունաբերությունը տարին ավարտել է 7,6 տոկոս աճով։ 14,4 տոկոս անկման մեջ ավելին քան 11,2 տոկոսը պայմանավորված էր շինարարության ոլորտում աշխատանքների կանգով։ Քանի որ շինարարության տեսակարար կշիռը ՀՆԱ—ում կազմել է շուրջ 30 տոկոս, ապա հասկանալի է, որ շինարարությունում 25 տոկոսանոց անկումը բացասական ազդեցություն է թողել մակրոտնտեսական բոլոր ցուցանիշների վրա։ Այս մասին փետրվարի 13—ին ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 14—րդ նիստում ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Ի դեպ, աճ է արձանագրվել մետաղագործության ոլորտում, օրինակ, ալյումինի արտադրությունում 2009 թ. փակվել է 20 տոկոս աճով։
Նիստում գործադիր իշխանության ղեկավարը կարեւորեց այն հանգամանքը, որ նախորդ տարում ունենալով 14.4 տոկոս անկում, ունեցել ենք մանրածախ առեւտրաշրջանառության 1 տոկոսանոց աճ եւ 1,3 տոկոսանոց աճ՝ ծառայությունների բնագավառում։ Մի քանի գործոն են ազդել մանրածախ առեւտրաշրջանառության աճի վրա։ Առաջինն այն է, որ կրճատվել է ստվերի ծավալը։ Դրա կրճատումն էլ Տիգրան Սարգսյանը պայմանավորեց ՀԴՄ—ների կիրառման հանգամանքով։ Երկրորդն այն է, որ տարվա ընթացքում էապես ավելացել են պետության կողմից իրականացվող ծախսերը, մասնավորապես՝ 16 տոկոսով ավելացվել են կենսաթոշակները, 12 տոկոսով՝ սոցիալական նպաստները, շեշտակիորեն ավելացվել են 3 եւ ավելի երեխա ունեցող ընտանիքների համար միանվագ վճարները՝ 300 հազ. դրամից դառնալով 430 հազ. դրամ։
Տ. Սարգսյանը նաեւ այս տարվա որոշ ցուցանիշների անդրադարձավ. համեմատելով հունվարի ցուցանիշը 2009 թ. համապատասխան ժամանակահատվածի հետ, վարչապետը տեղեկացրեց, որ հավաքվել է շուրջ 5 մլրդ դրամ ավելի հարկ, եւ դրանով հունվար ամսվա ծրագիրը գերակատարվել է 2 մլրդ դրամի չափով։ «2010թ. համար կանխատեսում ենք 1.2 տոկոս տնտեսական աճ»,—ընդգծեց Տ. Սարգսյանը։
Նիստում քննարկման առարկա դարձան ազգային մրցունակության հիմնադրամի կատարած հետազոտությունները՝ Հայաստանում ուռուցքաբանության ոլորտի զարգացման մասին, ինչպես նաեւ կառավարության կողմից ցիկլոտրոնի ձեռքբերման որոշումը։ Չշրջանցվեց նաեւ «Տաթեւ» համալիրի վերականգնման թեման։ Ընդհանուր առմամբ, երեք ծրագրեր են քննարկվել. 1. զբոսաշրջության ոլորտում «Տաթեւի» վերակառուցումը։ Ըստ այդ ծրագրի, վերակառուցումից հետո Տաթեւի վանական համալիրը կդառնա ՀՀ այցեքարտերից մեկը։ 2. Առողջապահության ոլորտում միջուկային բժշկության ծրագիրը։ Սրանով տվյալ բնագավառում ՀՀ—ն կդառնա գերազանցության կենտրոն։ 3. Կրթության ոլորտում՝ կրթության եւ գիտության մրցունակության ծրագիրը։ Շատ կարեւոր է նաեւ կապ հաստատել զբոսաշրջության եւ առողջապահության ոլորտների միջեւ։
Տաթեւի վանական համալիրի մասով. աշխարհում ամենաերկար ճոպանուղին կլինի հենց Տաթեւինը՝ 5 կմ 700 մ։ Դրա շինարարությունը կավարտվի այս տարվա սեպտեմբերին։ Իսկ Տաթեւի վանքը կվերանորոգվի 2 տարում։ Հայաստանում զբոսաշրջային եւ գիտակրթական արժեքի ստեղծման գործընթացում էական տեղ ու դեր ունենալու համար, այս ծրագրի նպատակն է՝ նպաստել «Տաթեւ» զբոսաշրջային կենտրոնում զբոսաշրջային այցելությունների քանակի դինամիկ աճին, համայնքների բնակչության եւ բյուջեների ավելացմանը, համայնքներում նոր, որակյալ աշխատատեղերի (այդ թվում՝ ոչ գյուղատնտեսական) ստեղծմանը, Սյունիքի մարզում համաչափ տարածքային զարգացմանը։ «Տաթեւ» զբոսաշրջային կենտրոնի զարգացման ծրագրի գերակա խնդիրներն են՝ վերականգնել Տաթեւ վանական համալիրը, Մեծ Անապատը եւ Տաթեւի վանական համալիրի տարածքում կառուցել նոր դպրատուն։ Նաեւ՝ «Տաթեւ» զբոսաշրջային կենտրոնում ձեւավորել եւ զարգացնել զբոսաշրջության զարգացմանը նպաստող ենթակառուցվածքներ՝ ազգային նկարագրին, առանձնահատկություններին ու ավանդույթներին, պատմամշակութային ժառանգությանը հարիր, միջազգային չափանիշներին համապատասխան, լիարժեք ավարտված, խնամված եւ գրավիչ ճարտարապետական միջավայրին համապատասխան։ Ծրագրի գերակա խնդիրն է նաեւ «Տաթեւ» զբոսաշրջային կենտրոնում գիտակրթական համալիր հիմնելը։ Կլինի նաեւ հյուրանոցային համալիր՝ 3 աստղանի՝ 50 սենյակից բաղկացած։ Ընդհանրապես, ըստ ծրագրի, Տաթեւի վանական համալիրը կդառնա ՀՀ այցեքարտերից մեկը։ Իր բնակլիմայական պայմաններով, պատմամշակութային հարուստ ժառանգությամբ, առանձնահատկություններով ու ավանդույթներով «Տաթեւ» զբոսաշրջային կենտրոնը հեռանկարային է Հայաստանում զբոսաշրջության զարգացման համար։
Երկրորդ ծրագիրը միջուկային բժշկության կենտրոնի հիմնումն է։ Սրանով տվյալ բնագավառում ՀՀ—ն կդառնա գերազանցության կենտրոն։ Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի տարածքում կհիմնադրվի միջուկային բժշկության կենտրոն։ Ա. Ալիխանյանի անվան ֆիզիկայի ինստիտուտը եւ ՌԴ Դուբնայի միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտը համատեղ մշակել են «Ռադիոնուկլիդների արտադրության արագացուցչային տեխնոլոգիաներ ՀՀ—ի եւ տարածաշրջանի երկրների համար» նախագիծը, որի շրջանակներում նախատեսվում է ֆիզիկայի ինստիտուտի բազայի վրա ստեղծել ցիկլոտրոնային միջուկային կենտրոն՝ ռադիոակտիվ իզոտոպների (ռադիոնուկլիդների) արտադրության եւ հարակից գիտությունների որոշակի հարցերի ուսումնասիրման համար։ Արագացուցիչների կիրառմամբ նոր տեխնոլոգիաների ներդրումը բժշկության մեջ եւ հարակից բնագավառներում հնարավորություն կտա մեր երկրին տիրապետել բժշկական ախտորոշման արդիական մեթոդներին եւ Հայաստանը դարձնել միջուկային բժշկության կենտրոն։ Ավելին՝ այդ կենտրոնը կլինի տարածաշրջանում միակը ռադիոնուկլիդների արտադրության, արտահանման եւ դրանց հիման վրա բժշկական ախտորոշման եւ բուժման բնագավառում։ Որպեսզի ավելի պարզ ասենք, խոսքը միջուկային բժշկության եւ քաղցկեղի ախտորոշման ու բուժման կենտրոնի մասին է։ Այս կենտրոնում կլինեն սարքավորումներ, որոնք կախտորոշեն ու կբուժեն քաղցկեղը։ Ավելին՝ վաղ ախտորոշել կարող են ամենափոքր չափի ուռուցքներն անգամ։ Ախտորոշման ու բուժման առանաձնահատկությունն էլ այն կլինի, որ բուժումը հարակից ազդեցություններ չի թողնելու։ Որպեսզի պարզ դառնա այս կենտրոնի նշանակությունը, ասենք, որ Հայաստանում քաղցկեղով հիվանդների թիվը աճի միտում ունի։ Եթե 2006 թ. դիսպանսերային հաշվառման էին կանգնած 27 հազար հիվանդներ, նախորդ տարի այդ ցուցանիշը արդեն 30 հազար էր։
Ինչեւէ, բանկերից արդեն այս նախագծի ֆինանսավորման առաջարկներ ստացվել են։ Մշակվել է կառավարության որոշման նախագիծ։ Այս պահի դրությամբ նորությունն այն է, որ ներդրումային փաթեթների հիմքն է դրված։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

16-02-2010





24-04-2019
Երկաթե «մետաքսի ճանապարհ»
Տնտեսակա՞ն, թե՞ աշխարհաքաղաքական ուղի

Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման հարցը ...


24-04-2019
Քարանձավի բնակիչները
Խնձորեսկում պատրաստվում են զբոսաշրջային սեզոնին

«Քարանձավային մարդ» արտահայտությունը, ...


24-04-2019
Դեղ գնել դեղատոմսո՞վ, թե՞ առանց դրա
Որն է սպառողի համար շահավետն ու նախընտրելին

Շուրջ ...


 
24-04-2019
Սարգսյանի երկրորդ մեդալը
Ջրացատկորդ Լեւ Սարգսյանը եւս մեկ մեդալ է նվաճել Կիեւում ...


 
24-04-2019
Մխիթարյանը հնարավոր է՝ հեռանա
Բրիտանական մամուլի հաղորդմամբ, Լոնդոնի «Արսենալն» այս ամառ կփորձի բաժանվել ...


24-04-2019
Ցեղասպանության անժամկետ խարանը
Թուրքիան վաղ թե ուշ ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը




24-04-2019
Վախճանվել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի գլխավոր խմբագիր Տիգրան Ֆարմանյանը
Երկարատեւ ծանր հիվանդությունից հետո ...

24-04-2019
Միջազգային ճնշումը մեծացնելու պատեհ պահն է
Թուրքիայի մերժողական վերաբերմունքի մեջ ...

 
24-04-2019
Միայն պարտություններ
Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը միայն ...

24-04-2019
Կրքեր սեւ-սպիտակ խաղատախտակին
Ապրիլյան այս օրերը հագեցած են մեր շախմատիստների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO