Հայերեն / English / Русский

Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

26.03.2017
ՄՇԱԿՈՒՅԹ


Հայերը երբեք սրով չեն մտել Երուսաղեմ

Կայացավ «Արարատից Սիոն» ֆիլմի պրեմիերան

Երբ փակվում են Երուսաղեմի Սուրբ Հարություն տաճարի դռներն ու խորհրդավոր լռությունը պատում է Քրիստոսի գերեզմանին, տաճարի ներսում մնացած Աստծո հատուկ սպասավորները, այդ թվում՝ հայերը, իրենց գործին են անցնում։ Նախատեսված հատուկ ծիսակարգը կատարվում է նաեւ դասական հայերենով։ Ինչո՞ւ հենց հայերեն, ի՞նչ «արտոնություն» ունի այս ազգն Աստծո ճամփաներում... Հարցերի պատասխանը կտա Էդգար Բաղդասարյանի «Արարատից Սիոն» վավերագրական ֆիլմը, որի պրեմիերան կայացավ երեկ։
Սուրբ երկրի հոգեւոր ժառանգությանը դարեր շարունակ փորձել են տեր դառնալ աշխարհիկ ուժերը. հայերը, սակայն, երբեք սրով չեն մտել Երուսաղեմ։
«Արարատից Սիոն» վավերագրական ֆիլմը եկել է փաստելու, որ Երուսաղեմում եւ առհասարակ սուրբ երկրում հայերն ի սկզբանե են եղել. նրանք մասնակիցն ու տերն են դարձել քրիստոնեության ակունքներում ծավալված շատ ու շատ իրադարձությունների։
Ֆիլմում ներկայացված են աշխարհի հոգեւոր կենտրոնում այսօր պահպանված ժառանգության մեջ հայերի մասնակցության վերաբերյալ բացառիկ իրադարձություններ ու փաստեր։ Եվ իզուր չէ, որ հայերն այսօր քրիստոնեական գլխավոր սրբավայրերի հիմնական իրավատերերից են։
Երբեմն փոքր ժողովուրդներն իրականացնում են զարմանալիորեն մեծ, իրենց սահմաններից դուրս համամարդկային առաքելություններ. հայերի առաքելությունն այս դեպքում հենց այդպիսին է եղել։
«Արարատից Սիոն»—ը երախտիքի տուրք է այն միլիոնավոր հայ ուխտավորներին՝ «մահտեսիներին», որոնց մեծագույն հոգեւոր սխրանքի եւ զոհաբերության շնորհիվ հայերը շարունակում են մեծ իրավունքներ ունենալ քրիստոնեական սրբավայրերի հանդեպ։
Ֆիլմի հեղինակները նշեցին, որ «Արարատից Սիոն»—ը դեռ երկար ճանապարհ ունի անցնելու. համաշխարհային կինոասպարեզը սպասում է այս գործին։
Ֆիլմը ներկայացնում է հայերի համամարդկային ներդրումը աշխարհի կենտրոնում եւ մի պատմություն, որը գրված է ոչ թե մեր, այլ աշխարհի կողմից։ Ֆիլմի միջոցով փորձ է արվել կառուցել հայ ժողովրդի պատկերը, միջազգային դիմանկարը այլ ժողովուրդների կողմից մեզ հասած պատմագրական տվյալների միջոցով։ Այս մասին նախքան ֆիլմի ցուցադրումը տեղի ունեցած շնորհանդեսի ժամանակ ասաց սցենարի հեղինակ եւ պրոդյուսեր տ. Մեսրոպ քահանա Արամյանը։
«Ֆիլմը պատրաստված է, նախ եւ առաջ, աշխարհին մեզ ներկայացնելու համար, քանի որ աշխարհին ներկայանալու խնդիրներ ունենք։ Քիչ են այն դիմանկարային կինոնկարները, որոնք ներկայացնում են մեզ աշխարհին։ Այս ֆիլմը մեր ժողովրդի կինոանձնագիրն է միջազգային ասպարեզում։ Մեկ այլ կարեւոր նպատակ էլ ունի. պատկանելիության եւ արժանապատվության մի հզոր կոչ է մեր ժողովրդին՝ դուրս գալ փոքրության բարդույթից եւ սեփական պատմության տերը դառնալ»,–ասաց նա։
Ըստ Մեսրոպ քահանա Արամյանի՝ հայ ժողովուրդն աշխարհի հոգեւոր կենտրոնում ունի իր դերակատարությունը, եւ դա պատահականություն չէ։ Դարեր շարունակ աներեւակայելի ճիգերի գնով հայը պահել է իր ներկայությունը Սուրբ քաղաքում՝ Երուսաղեմում։
Կինոնկարում գործածված պատմական տվյալների զգալի մասը պահպանված չէ հայ պատմագրության մեջ։ Ֆիլմում օգտվել են հունական, ասորական, արաբական, եբրայական աղբյուրներից։ Քահանան նշեց, որ Պաղեստինում, Եգիպտոսում չկա որեւէ տեղ, որտեղ հայերի մասին արձանագրություն, հիշատակություն լինի, որն իրենց կողմից նկարահանված չլինի։ «Տասը սերիայի նյութ ունենք, բայց փորձել ենք այդ ամենը ներկայացնել 70—րոպեանոց այս ֆիլմում ու դա ստացվել է»,–ասաց ֆիլմի ռեժիսոր Էդգար Բաղդասարյանը։ Երեք տարվա աշխատանքների արդյունքում է ծնվել ֆիլմը։
Ա. Ս.

06-05-2010





25-03-2017
Միասնական ՏՀՏ համակարգ
ԵԱՏՄ անդամ պետությունները քննարկում են թվայնացման տարբերակը

Տեղեկատվայնացման ...


25-03-2017
Առջեւում վճռորոշ շաբաթն է
Քաղաքական ուժերը կրկնապատկում են նախընտրական քարոզչության ջանքերը

Գիտելիքահենք արդյունաբերություն



25-03-2017
Վարչապե՛տ, ժողովուրդը սիրում է քեզ...
«Որ վարչապետ էի դառնում՝ գիտեի, որ միեւնույն է, չարածներս ...


25-03-2017
Մեկնարկում է «Մաքուր Հայաստան» ծրագիրը
Հայաստանն աշխարհի հետ այսօր կնշի «Մոլորակի ժամը»

Երեկ ...


25-03-2017
Վարչապետն ընդունել է ԵՆԲ—ի փոխնախագահին
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ ...


 
25-03-2017
Հիվանդացությունը կրճատվել է
Նպաստել է տուբերկուլոզի կառավարման 2016—2020թթ. ազգային ծրագիրը

Տուբերկուլոզի ...


 
25-03-2017
«Առողջ աչքերը» կուրության «աչքը կհանի»
Կատարակտի անվճար վիրահատություն՝ տնտեսած գումարների հաշվին

«Աչքներդ լույս»,–ասում ...



 
25-03-2017
Առաջին եռյակը՝ ՀՀԿ, «Ծառուկյան», «Ելք» դաշինքներ
«Gallup International Association»—ը ներկայացրեց ...

25-03-2017
«Բազմաչափ Ռուդոլֆ Խաչատրյանը»
«Գաֆեսճյան» արվեստի կենտրոնի «Արծիվ» սրահում ...

25-03-2017
ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Իրանի ԱԳ նախարարի տեղակալին
Երեկ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ...

 
25-03-2017
Կիրականանա՞ Էրդողանի երազանքը
Թուրքիայում ընթացիկ տարվա ապրիլի 16—ին տեղի կունենա ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +14... +16

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO