Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

02.12.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Սեւրի դաշնագիրը Թուրքիայի համար մղձավանջ էր թե՛ անցյալում, թե՛ այսօր

Փոխվել է մտածողությունն ու մոտեցումն այս փաստաթղթի նկատմամբ

Երեկ լրացավ Սեւրի պայմանագրի ստորագրման 90—րդ տարին։
Չնայած ինը տասնամյակի վաղեմությանը՝ այսօր փոխվում է կարեւոր այս փաստաթղթի նկատմամբ վերաբերմունքը։ Եթե խորհրդային տարիներին Սեւրի պայմանագիրը ներկայացվում եւ ընկալվում էր որպես թղթի կտոր, դրա հանդեպ վերաբերմունքը դրսեւորվում էր քաղաքական կաղապարների շրջանակներում, ապա այսօր իրավիճակն այլ է, որդեգրվում է այլ քաղաքականություն, նոր մոտեցում։ Իսկ Թուրքիայի համար Սեւրի դաշնագիրը մղձավանջային երազ ու վախի պատճառ էր թե՛ երեկ, թե՛ այսօր։
Պայմանագրով նախատեսվում էր, որ Հայաստանին պետք է վերադարձվեր Տրապիզոնի, Էրզրումի, Վանի, Բիթլիսի վիլայեթների մեծ մասը, մեր երկիրը պետք է ունենար 161 հազար քառ. կմ տարածք եւ ելք դեպի ծով։ Թուրքիան մշտապես վախեցել է Սեւրի պայմանագրից, իսկ ԱՄՆ—ն ու մյուս պետություններն անընդհատ սպառնացել են թուրքական կողմին դրա իրականացմամբ։ Պատահական չէ նաեւ այն, որ հայ—թուրքական արձանագրությունները թուրքական խորհրդարանում անցկացնելու համար թուրք պաշտոնյաները համոզում էին, որ դրանցով հայկական կողմը պաշտոնապես հրաժարվում է Սեւրի պայմանագրից։
ՀՀ ԳԱԱ–ի պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի խոսքերով՝ Սեւրի պայմանագիրը շատ կարեւոր փաստաթուղթ է այն առումով, որ դա առնչվում է ոչ միայն հայ ժողովրդին, այլ նաեւ Թուրքիայում ապրող մյուս բոլոր փոքրամասնություններին՝ բոլորի համար ապահովելով անհրաժեշտ կենսապայմաններ։ «Սեւրի դաշնագրով վերջապես արձանագրվում էր այդ պետության փլուզումը եւ նոր աշխարհաքաղաքական իրողությունների ստեղծումը»,–ասաց նա՝ ավելացնելով, որ դա պատերազմում հաղթանակ տարած խոշոր տերությունների պարտադրանքն էր իր պարտությունը ճանաչած Թուրքիային։
Կարեւոր այս փաստաթղթին անհրաժեշտ է մոտենալ պատմականության դիրքերից. արդարությունը հաղթանակում էր, օսմանյան լծի տակ ապրող ժողովուրդները դե յուրե անկախանում եւ ինքնուրույնություն էին ստանում։ Ըստ նրա՝ պայմանագիրը կարեւոր է նաեւ Հայկական հարցի տեսակետից. անցած դարասկզբի մեծագույն ոճիրն առանձնահատուկ էր նաեւ նրանով, որ հայ ժողովուրդը բնաջնջումից զատ հայրենազրկվեց, իսկ պայմանագրով վերադարձվում էր հայկական հայրենիքի մի մասը։ Դրան հաջորդած «վիլսոնյան իրավարար վճիռը» հրապարակման պահից համարվում է ուժի մեջ մտած։ Բացի այդ, Սեւրի դաշնագրի ներքո ստորագրած կողմերից ոչ մեկը ետ չի վերցրել ստորագրությունը եւ այն չեղյալ չի հայտարարել, իսկ վավերացման բացակայությունը չի նշանակում, թե փաստաթուղթը դարձել է առոչինչ։ Պատմաբանը կարծում է, որ հայ ժողովրդի համար օգոստոսի 10—ը տոնական օր է, եւ հարկ է շնորհավորել միմյանց։ Արդեն ավանդույթ է դարձել, որ մի խումբ հայրենասերներ այդ օրը դիմավորում են Արարատի գագաթին՝ այդպիսով փաստելով, որ պատմական արդարությունը վերականգնվելու է։ Ա. Մելքոնյանը հույս հայտնեց, որ կգա բաղձալի այն օրը, երբ քաղաքական զարգացումների արդյունքում Սեւրի պայմանագիրը կրկին կհայտնվի մեծ պետությունների օրակարգում՝ մեզ համար դրական ելքով։
Ինչ վերաբերում է հայ—թուրքական հարաբերությունների կարգավորման այս փուլին եւ արձանագրությունների վավերացմանը, ապա նա կարծում է, որ Թուրքիայի կողմից փաստաթղթերի վավերացումը չպետք է պարտադիր կերպով նշանակի վավերացում նաեւ Հայաստանի կողմից։ «Չպետք է թողնենք, որ վավերացման մասին մեր խորհրդարանի որոշումը ուղղակիորեն ածանցվի Թուրքիայի խորհրդարանի որոշումից»,–եզրափակեց նա։
Օֆելյա ԿԱՄԱՎՈՍՅԱՆ

11-08-2010





02-12-2020
Պետք է գործի դնել հաղթողի «կոդը»
Սա՛ է տնտեսության հզորացման ճանապարհը

Թե ինչ վիճակում ...


02-12-2020
Ադրբեջանը չունի միջազգային իրավական նորմերով հաստատված սահմաններ
Բանակցությունների սեղանի շուրջ սահմանների հարցի քննարկումն անխուսափելի է


02-12-2020
Գերիների ու պատանդների հարցի գոյությունը պետական ողբերգություն է
Ժամանակն այս հարցում ցավալիորեն քիչ է

Գերիների ու ...


02-12-2020
Արցախի տարածքին վերաբերող որեւէ գործընթաց չի կարող իրականանալ
Առանց շահագրգիռ կողմերի փոխադարձ համաձայնության

Արցախում հրադադարի հաստատման ...


02-12-2020
Արցախցիներն աստիճանաբար հաղթահարում են դժվարությունները
Խաղաղապահների աջակցությամբ վերականգնվում են ենթակառուցվածքները

Արցախում աստիճանաբար հաղթահարվում ...


02-12-2020
Թովմասարի ամրոցը
Սա Հայաստան է, եւ վերջ…
Լեոնիդ Ազգալդյան



02-12-2020
Հերոսածին ու չքնաղ Չարդախլուի մարշալ զավակը
Հովհաննես Բաղրամյանը մարտնչել է նաեւ օսմանյան կայսրության դեմ




02-12-2020
Այս բարդ ժամանակներում պետք է մեկտեղենք համազգային ներուժը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարությունում ...

02-12-2020
Ազգային համաձայնության իշխանություն ձեւավորելու հնարավորություն Արցախում
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ ...

02-12-2020
ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը
Տեսակոնֆերանսի ձեւաչափով երեկ կայացել է ՀԱՊԿ անդամ ...

02-12-2020
Ստացել են Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությունը
Դադիվանքում սպասավորող միաբանները ստացել են ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +4... +7

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO