Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

26.03.2019
ՄԱՐԶԵՐ


Հովհաննես Աբելյանի արձանը տեղափոխվեց

Հովհաննես Աբելյանի արձանը Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի մերձակա պուրակից տեղափոխվեց թատրոնի մուտքի մոտ։
Վանաձորցի քանդակագործ Մարատ Մինասյանի հեղինակած արձանը անցյալ դարի 70—ական թվականներին մեծ շուքով, հանդիսավորությամբ հարկ համարվեց տեղադրել թատրոնից ոչ հեռու, մերձակա հրապարակում։ Շրջակայքը բարեկարգվեց, կանաչապատվեց, մի գեղեցիկ պուրակ ստեղծվեց։ Մյասնիկյան փողոցից Թատերական հրապարակ մուտք գործողներին վեհապանծ դիմավորում էր մեծ դերասանը՝ բոլորին ներշնչելով, որ քաղաքի թոհուբոհից հեռու այդ անկյունում մի ուրիշ աշխարհում՝ թատերական աշխարհում ես արդեն։ Ե՛վ արձանը, ե՛ւ շրջակայքը մինչեւ 90—ականների սկիզբը խնամվում, պահպանվում էին քիչ թե շատ բավարար։ Ժամանակները փոխվեցին, փոխվեց նաեւ վերաբերմունքը ոչ միայն պուրակի ու արձանի նկատմամբ։ Այլեւս ո՞վ ժամանակ ուներ զբաղվելու դրանցով։ Մի օր էլ արձանի հենապատից անհետացավ թատերարվեստի խորհրդանիշ պղնձակոփ դիմակը, արձանի կողքին «աննկատ» ծլարձակեցին մի քանի սրճարան, քյաբաբ—խորովածանոցներ։ Ճիշտ է, այս ամենից ավելի արձանացած Մեծն Աբելյանը զարմացած ու խեղճացած էր, բայց ոնց որ թե փակում էր տեսադաշտը, արդեն խանգարում հիշյալ «օբյեկտների» բուռն գործունեությանը, «խորթ» էր գալիս ուտող—խմողների ուրույն աշխարհին։ Թատրոնի հանրույթն առաջարկությամբ դիմեց քաղաքապետարանին՝ կա՛մ պահել արձանի, շրջակայքի ազնիվ, նախաստեղծ տեսքը, կա՛մ արձանը տեղափոխել։ Վանաձորի ավագանին հարցը քննեց, որոշեց քվեարկել տեղափոխման օգտին։ Տեղափոխեցին։ Բարեհաջող։ Տեղափոխման հոգսն իր վրա առավ «Անվտանգ մանկություն» հասարակական կազմակերպությունը։ Լավ է, որ չի մոռացվել թատերարվեստի խորհրդանիշ դիմակը. մեկ այլ լոռեցի քանդակագործ Արամ Մարգարյանը հենապատի վրա քանդակում է դիմակ։

Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ

22-09-2010





26-03-2019
Կարեւոր է մաքրելը, սակայն ավելի կարեւոր է չաղտոտելը
Տեղի ունեցավ այս տարվա առաջին համապետական շաբաթօրյակը

Նախքան ...


26-03-2019
Մեր մասնակցությունը չպետք է լինի միջնորդավորված
Հայոց ցեղասպանության ճանաչումը վերաբերում է հայ-ամերիկյան հարաբերություններին

Ալաբամայի ...


26-03-2019
Մարդկության դեմ ուղղված հանցագործությունները չպետք է մոռացվեն
Արգենտինայում Հայոց ցեղասպանության թանգարանի կառուցման համար միջոցներ կհավաքագրվեն



26-03-2019
Միացավ Պետոյին ու բոլոր հերոսներին
Մարտի 22-ին Քաշաթաղի շրջանի Տիգրանավանի Պետրոս Ղեւոնդյանի անվ. միջն. ...


26-03-2019
Անցումային շրջանից դեպի թռիչք
Աշխարհի լավագույն փորձագետները կլինեն մեզ մոտ

Կարճ ժամանակ ...


26-03-2019
Երազանքները կատարվում են
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է Հայաստանի ֆուտբոլի ...


26-03-2019
ՀՀ նախագահը հանդիպել է Լիլիթ Մակունցի հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նախաձեռնել է հանդիպումների շարք Ազգային ...



26-03-2019
Սնանկության կառավարիչը կգա Հայաստան
«Հյուսիս-հարավ». իսպանական ...

26-03-2019
Գոլանի բարձունքների հարցը
Լուծումը հնարավոր է միայն «ջուր՝ ...

26-03-2019
Կովսականում հնչեց Կոմիտաս
Սփյուռքի հեղինակավոր կազմակերպություններից մեկի՝ ...

26-03-2019
Պակասեց ճկունությունն ու հաշվենկատությունը
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը իր ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO