Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.02.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


Գյումրվա, Էրզրումի, Էրգրի եւ աշխարհի կարոտներ

«Նարեկացի» կենտրոնում ներկայացվեց Լեւոն Լաճիկյանի «Խաչվող ճանապարհներ» գրաֆիկան

Երեկ, «Նարեկացի» արվեստի միությունում ներկայացվեց նրա գրական գործը, եւ բացվեց գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը։ Լ. Լաճիկյանի կյանքի եւ գործի մասին խոսք ասաց բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Դանիելյանը՝ նրա գծանկարներն անվանելով «Գյումրվա, Էրզրումի, Էրգրի ու աշխարհի կարոտներ», քանի որ հեղինակը որտեղ եղել է՝ իր ծննդավայր Գյումրիից սկսած՝ մինչեւ Գորիս, Նյու Յորք, Վենետիկ, Փարիզ, Ամստերդամ եւ այլուր, բերել է անսահման սիրով արված գծապատկերներ։
Հեղինակին ողջունեցին նաեւ Հայաստանի նկարիչների միության քարտուղար Խաչատուր Ազիզյանը, բանաստեղծ Արամայիս Սահակյանը, խմբավար Դանիել Երաժիշտը, կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանը եւ ուրիշներ։ Սրահում ներկաների թվում էր ՀՀ ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանը։ «Անչափ տպավորված եմ Լեւոն Լաճիկյանի գծանկարներով... Հեղինակն անթերի գծերի միջոցով թրթռուն ու կենդանի պատկերներ է ստեղծում»,–ասել էր նա մի առիթով։
2006 թ. Լեւոն Լաճիկյանը հրատարակեց «Խաչվող ճանապարհներ» գիրքը, որն արվեստասեր հանրության ուշադրությունը գրավեց ոչ միայն հետաքրքիր ուղեգրություններով, այլեւ սեփական հեղինակային գծանկարներով։ Վերջին տարիներին Լեւոնն արդյունավետ ու հետեւողական աշխատանք տարավ նշյալ գծանկարների շարքն ամբողջացնելու ու համալրելու ուղղությամբ։
Լեւոն Լաճիկյանը ՀՀ նկարիչների եւ լրագրողների միության անդամ է, «Հայաստան–Լիբանան» բարեկամության ընկերության վարչության անդամ։
Լեւոն Լաճիկյանի անհատական առաջին ցուցահանդեսը բացվել է Գորիսում, այս տարվա օգոստոսին, իսկ հաջորդը տեղի կունենա դեկտեմբերին, Գյումրիում։
Վ. ՍԱՆԹՐՅԱՆ

29-09-2010





16-02-2019
Մեր արտաքին քաղաքականությունը պետք է կերտենք Երեւանում
ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը հանդիպել է ...


16-02-2019
Հայ կոմպոզիտորական արվեստի նոր տոն
Փառատոնը նվիրված է Ավետ Տերտերյանի 90—ամյակին

«Արամ Խաչատրյան» ...


16-02-2019
Համակողմանի միջոցառումների ակտիվացման անհրաժեշտություն կա
Ասում է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը

Անցած ...


16-02-2019
Թբիլիսին՝ թումանյանական եւ կոմիտասյան շնչով
Փետրվարի 19-ին կտրվի հոբելյանական տարվա մեկնարկը

Հայ մեծանուն ...


16-02-2019
Անսպառ ժառանգություն
Թումանյանագիտության ոլորտի արված ու չարված աշխատանքները

Հովհաննես Թումանյանի ...


16-02-2019
Հայաստանը դարձնել տեխնոլոգիական երկիր
Նախագահ Սարգսյանն այցելել է Հայդելբերգի համալսարան

Հայաստանի Հանրապետության ...


16-02-2019
Մյունխենում բացվել է անվտանգության համաժողովը
ՀՀ նախագահը երկկողմ հանդիպումներ է ունեցել

Աշխատանքային այցով ...



16-02-2019
«Թումանյանը պետություն էր անպետություն ժողովրդի մեջ»
Ամբողջ տարին հագեցած կլինի ...

16-02-2019
Ինչ է լինելու կրճատված մարդկանց հետ
Պարզաբանում է կառավարության աշխատակազմի ...

16-02-2019
Տարեսկիզբը հուսադրող է
Հայ հրաձիգները բավականին աշխույժ են սկսել ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը 0... -2
ցերեկը +2... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO