Հայերենի բնությամբ ոգեշնչված
Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ–ի գիտական գրադարանի «Գրքի թանգարան» սրահում երեկ բացվեց գեղարվեստի ֆակուլտետի գեղանկարի ամբիոնի դասախոս, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ, Հայաստանի նկարիչների միության, ՅՈՒՆԵՍԿՈ—ի պրոֆեսիոնալ նկարիչների միության անդամ, Արցախյան ազատամարտի մասնակից Արթուր Մարտիրոսյանի «Նոր գույներ» անհատական ցուցահանդեսը։ Ներկայացված էին հիմնականում 2010 թվականին ստեղծված շուրջ երկու տասնյակ կտավներ։ «Նկարչի երեւակայությունը մշտապես դեգերում է հոգեւոր ապրումների սահմաններում, ժամանակակից ուղղությունների, ոճերի լաբիրինթոսում ապավինելով իր ներաշխարհում ի սկզբանե բուն դրած զգացումների, հույզերի նախնական անաղարտությանը»,—նշեց արվեստաբան Սարո Սարուխանյանը։ «Արթուր Մարտիրոսյանը գույնի վարպետ է։ Նրա ձեռագիրը յուրատիպ է, խիստ անհատական։ Նրա բնանկարները հայկական են ու անսահման տպավորիչ»,—ասաց արվեստագիտության դոկտոր, Հայաստանի պետական մրցանակի դափնեկիր Հրավարդ Հակոբյանը։ Միջոցառմանը ներկա էին ՀՊՄՀ–ի պրոռեկտորները, դեկաններ, ամբիոնի վարիչներ, դասախոսներ, ուսանողներ, բազմաթիվ հյուրեր, ՀՀ գլխավոր դատախազ, «Նիգ—Ապարան» հայրենակցական հասարակական կազմակերպության պատվավոր նախագահ Աղվան Հովսեփյանը։
Սեփական լրատվություն 20-11-2010
|

փակել >>
|