Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.01.2019
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


ՀՌԿԿ—ն հարցումներ է անցկացրել շուրջ 6 հազար տնային տնտեսություններում

«Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնները» (ՀՌԿԿ) ծրագրի հայաստանյան կենտրոնը երեկ ներկայացրեց 2009 թ. աշնանը Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի շուրջ 6 հազար տնային տնտեսություններում իրականացված հետազոտության որոշ արդյունքներ։ Նշենք, որ ՀՌԿԿ—ն «Տվյալների հավաքագրման նախաձեռնություն կամ Կովկասյան բարոմետր» ծրագրի շրջանակներում հետազոտություններ է անցկացնում 2004 թվականից ի վեր։ Նպատակը հարավկովկասյան երկրներում սոցիալական, քաղաքական եւ տնտեսական գործընթացների վերաբերյալ համադրելի եւ արժանահավատ տվյալների հավաքագրումն է։
Այս հետազոտությամբ պատահականորեն ընտրված չափահաս հարցվողները պատասխանել են ավելի քան 120 հարցերի։
ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը կառավարության եւ էկոնոմիկայի նախարարության անունից բարձր գնահատեց ՀՌԿԿ—ի այս ծրագիրը։ «Ժամանակակից աշխարհում օրեցօր բարձրանում է տեղեկատվության արժեքը։ Ունենալ տեղեկատվություն՝ նշանակում է տիրապետել իրավիճակին, կանխատեսելի դարձնել ապագան։ Տեղեկատվության հավաքագրումն ու վերլուծությունը անհրաժեշտ նախապայման են ռազմավարություն, քաղաքականություն, նպատակային գործողություններ իրականացնելու համար»,–ասաց նա՝ ավելացնելով, որ այս առումով նմանօրինակ հասարակական կազմակերպություններն ուղղակի կամ անուղղակի ձեւով զգալի ծառայություններ են մատուցում հասարակությանը, այդ թվում նաեւ պետական կառավարման մարմիններին՝ հավաքագրելով արժեքավոր տվյալներ, որոնք օգնում են գնահատելու իրավիճակը այս կամ այն հանգամանքներում։
Ինչպես «Արմենպրեսի» հետ զրույցի ընթացքում նշեց «ՀՌԿԿ—Հայաստան»—ի տնօրեն Հեղինե Մինասյանը, հարցման արդյունքները կտրամադրվեն որոշ պետական կառույցների։
«Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Գեւորգ Տեր—Գաբրիելյանի խոսքով՝ տարածաշրջանում նման կառույց ունենալու կարիք շատ էր զգացվում եւ այսօր այն լիովին ծառայում է իր նպատակին։ «Ամենակարեւորն այն է, որ երեք երկրներում այս հարցումն անցկացվում է միեւնույն մեթոդաբանությամբ եւ համադրելի տվյալներով»,–նշեց նա՝ հիշեցնելով, որ անգլերենը հարցման համընդհանուր լեզուն է։
Ծրագիրը բացառիկ հնարավորություն է տալիս համեմատելու Հայաստանում, Վրաստանում եւ Ադրբեջանում առկա կացությունը, հետեւելու դրա տարեցտարի զարգացումներին։ Համեմատությունները հնարավոր են նաեւ ըստ մայրաքաղաքների, գյուղական ու քաղաքային վայրերի։

02-12-2010





19-01-2019
Բնական մեղր, սխտոր, ճարպ եւ լավաշ
Ձմեռային ժամանակահատվածում զինծառայողներին կհատկացվի լրացուցիչ սնունդ

Զինված ուժերի ...


19-01-2019
Բաքվի ջարդերը ցեղասպանություն էին
Դրանք պետք է արժանանան միջազգային հանրության հստակ գնահատականին



19-01-2019
Առջեւում բարեփոխումների երկրորդ փուլն է
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը երեկ ԱԺ—ում պատասխանել է լրագրողների ...


19-01-2019
Փոփոխությունների անհրաժեշտությունը կարեւոր է
Միջազգային չափանիշների համաձայն՝ պետական կառավարման համակարգում պետք է լինի ...


19-01-2019
ԱՀՀ-ն ուզում է տեր կանգնել իր իրավունքներին
Մեկնարկել է ԱՀՀ-ի խորհրդարանի երկրորդ գումարման առաջին նստաշրջանը



19-01-2019
«Մենք Աստծո ընտրյալ ժողովուրդ ենք եւ հաղթելուց բացի այլ ճանապարհ չունենք»
Նախագահ Արմեն Սարգսյանն Աբու Դաբիում հանդիպել է հայ ...


19-01-2019
ՀՀ Ազգային ժողովի յոթերորդ գումարման խորհրդի անդրանիկ նիստը
Երեկ տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի յոթերորդ գումարման ...



19-01-2019
Երրորդ անգամ Դավոսում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ...

19-01-2019
Հեռացա, որ մնամ
Ա՜խ, ափսո՛ս, որ հիմա այսպես
Լուռ ու ...

19-01-2019
Տրամադրությունների փոփոխություն արաբական աշխարհում
Երբ 2018թ. սկզբներին ԱՄՆ-ը իրականացրեց իր ...

19-01-2019
Սկսվում է ձյուդոյիստների վարկանիշային մրցաշարը
Հայ ձյուդոյիստները մարզումային հագեցած ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը 0... -2
ցերեկը +2... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO