Հայերեն / English / Русский

Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.05.2013
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Արմատավորելով սահմանադրական մշակույթ

Սերժ Սարգսյանը մասնակցել է ՀՀ ՍԴ 15—ամյակի առիթով կազմակերպված պաշտոնական ընդունելությանը

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ կառավարության ընդունելությունների տանը մասնակցել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի 15—ամյակի առիթով կազմակերպված պաշտոնական ընդունելությանը, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից վերջին երկու ամիսների ընթացքում օրենքի սահմանադրականության հարցով ավելի շատ գործեր են քննվել, քան դատարանի կազմավորման առաջին տասնամյակում։
Այս մասին, ըստ «Արմենպրեսի», երեկ իր խոսքում նշեց ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը։ Նրա տեղեկացմամբ՝ 1996—2010 թթ. ընթացքում ՀՀ Սահմանադրական դատարանը դատաքննության վերջնական արդյունքներով ընդունել է 931 որոշում, մի շարք միջազգային իրավական կազմակերպությունների հետ համատեղ Երեւանում կազմակերպել է 22 միջազգային խորհրդաժողով։
ՍԴ անդամների կողմից հայերենով, ռուսերենով, ֆրանսերենով, անգլերենով հրատարակվել է 53 բնագրություն, շուրջ 350 գիտական հոդված եւ զեկույցներ են ներկայացվել 60—ից ավելի միջազգային խորհրդաժողովներում։
«Անցած տարիների դասերը վկայում են, որ երկրում սահմանադրական ժողովրդավարության հաստատումն ու զարգացումը շարունակական լուրջ ու հետեւողական քայլեր են պարունակում։ Դա վերաբերում է նաեւ սահմանադրական վերահսկողության եւ սահմանադրական արդարադատության համակարգային հետագա կատարելագործմանը, սահմանադրական ախտաբանության այնպիսի համակարգի ներդրմանը, որը կդառնա իրավական պետության կայացման, քաղաքացիական հասարակության ձեւավորման, երկրի կայունության եւ կայացման հուսալի երաշխիք»,–ասաց Գ. Հարությունյանը՝ վստահություն հայտնելով, որ ՀՀ Սահմանադրական դատարանը անցած տարիների դասերն ու ժամանակի մարտահրավերները հաշվի առնելով՝ հետագայում նույնպես կիրականացնի իր բացառիկ կարեւոր առաքելությունը։
Հիշեցնենք, որ 2011 թ. փետրվարի 6—ին լրացել է ՀՀ Սահմանադրական դատարանի կազմավորման 15—ամյակը, ինչի կապակցությամբ էլ դատարանը նախաձեռնել է մի շարք միջոցառումներ։ «Փետրվարի 4—ին կազմակերպվել են Սահմանադրական դատարանի որոշումների ժողովածուի ու դատարանի տեղեկագրի հոբելյանական համարի շնորհանդեսները, բացվել է «Մեր Սահմանադրությունը եւ արվեստ» գեղանկարների ինքնատիպ ցուցահանդեսը»,–նշեց Գ. Հարությունյանը՝ հավելելով, որ հոբելյանական միջոցառումների շրջանակներում այս տարվա հոկտեմբերի 6—8—ը հրավիրվելու է միջազգային խորհրդաժողով, որին կմասնակցեն տասնյակ երկրների իրենց գործընկերները։
«Անցած 15 տարիներին ՀՀ Սահմանադրական դատարանը որդեգրեց իր գործունեության իրավական ու կառուցակարգային առկա երաշխիքները հնարավորինս լիարժեք իրացնելու եւ հանրային կյանքում սահմանադրական մշակույթի որոշակի որակ ապահովելու ռազմավարությունը, որն իր նպաստը բերեց նաեւ երկրում հետագա սահմանադրաիրավական զարգացումների գործին»,–ընդգծեց Սահմանադրական դատարանի նախագահը։
Գագիկ Հարությունյանը նաեւ տեղեկացրեց, որ վերջին 4 տարիների ընթացքում վերացական վերահսկողության կարգով ՀՀ Սահմանադրական դատարանում ստացվել է 208, կոնկրետ վերահսկողության կարգով՝ 1327 դիմում։ Իրենց սահմանադրական իրավունքների պաշտպանության հարցերով խորհրդատվության համար Սահմանադրական դատարան է դիմել 2265 քաղաքացի։ Միաժամանակ, վերջին 4 տարում 88 անհատական դիմումների հիման վրա 37 գործերով օրենքների վիճարկվող դրույթները ճանաչվել են ՀՀ Սահամանդրությանը հակասող եւ անվավեր, որը կազմում է կոնկրետ վերահսկողության կարգով վերջնական դատաքննության առարկա դարձած գործերի ավելի քան 40 տոկոսը։

08-02-2011





23-05-2013
Հայտարարված գազի գինն ամենացածրն է
Քննարկումներն ու բանակցությունները շարունակվում են

Ազգային ժողով—կառավարություն ավանդական ...


23-05-2013
Հնարավորություններից օգտվելու ներուժն առկա է
Էներգետիկ ոլորտի դիվերսիֆիկացումն ու անվտանգությունը՝ քննարկման առարկա

ՀՀ—ում ...


23-05-2013
Նոտարական պալատում ներդրվում է էլեկտրոնային կառավարման համակարգ
Այն կնվազեցնի մարդկային գործոնների ազդեցությունը

ՀՀ նոտարական պալատում ...


23-05-2013
Նոր աշխատաոճ եւ գործելակերպ
Լիազորությունները չարաշահող պաշտոնատար անձինք  անխուսափելիորեն կհայտնվեն ՀՔԾ—ի տեսադաշտում



 
23-05-2013
Հայոց ցեղասպանության բանաձեւը պաշտոնապես ներկայացվել է ներկայացուցիչների պալատ
Կոնգրեսական Դեյվիդ Վալադաոն, կոնգրեսական Ադամ Շիֆը եւ Կոնգրեսում հայկական ...


23-05-2013
Մագնեզիումի արտադրություն՝ հայկական տեխնոլոգիայով
Մերն ավելի էժան կլինի աշխարհում ամենաէժանից

Ընթացիկ տարվա ...


23-05-2013
Հոգատարության կարիք կա
Մասնագետն առաջարկում է խստացնել Սեւանա լճից որսագողություն կատարողների ...



23-05-2013
«Սահմանը պաշտպանում է ողջ ժողովուրդը»
Ցուցադրական զորավարժություն՝ Արտաշատի ...

23-05-2013
Գյուղական զբոսաշրջությունը՝ բացահայտված ներուժ
Ագրոտուրիզմի համար մեր երկրում ստեղծված ...

23-05-2013
Երեւանի բրենդի ստեղծումը մտավ գործնական փուլ
Այն պատրաստ կլինի «Էրեբունի–Երեւան» ...

23-05-2013
Մրցակցելու են պահպանողականները
Իրանի նախագահի թեկնածուները հայտնի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +14
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO