Հայկական գրատպություն. անցյալը եւ ներկան


Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

19.08.2018
ԳԻՏՈՒԹՅՈՒՆ


Հայկական գրատպություն. անցյալը եւ ներկան

Հայաստանի ազգային գրադարանում ամփոփվեց հայկական գրատպության 500—ամյակին նվիրված «Հայկական գրատպություն. անցյալը եւ ներկան» խորագրով երկօրյա գիտաժողովը։ Ողջունելով ներկաներին՝ գրադարանի փոխտնօրեն, նիստի նախագահ Ռաֆիկ Ղազարյանն ուրախությամբ նշեց, որ առաջին անգամ նման գիտաժողովին զեկույցներով հանդես են գալիս երիտասարդ սերնդի ներկայացուցիչներ։ Նա նաեւ ասաց, որ գիտաժողովը հարգանքի տուրք է հայ գրատպության հիմնադրման եւ զարգացման գործում ավանդ ունեցողների հիշատակին։
«Սուրբ Էջմիածնի պատկերները հայ հնատիպ գրքի փորագրանկարներում» թեմայի մանրամասն զեկուցումով հանդես է եկել Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի փոխտնօրեն Վարդան Դեւրիկյանը։
Թատերագետ Բախտիար Հովակիմյանի զեկույցը վերաբերում էր թատերական կյանքի աշխուժացման գործում հայ տպագրության դերին։
ՀՀ ազգային գրադարանի հայ գրքի եւ սփյուռքահայ մամուլի մատենագիտության ենթաբաժնի վարիչ Օֆելյա Գյուլումյանը ներկայացրել է Կ. Պոլսի հայ տպագրության պատմությունը 20—րդ դարի 20—ական թվականներին։
Գիտաժողովի առաջին նիստն ամփոփվել է թուրքագետ Հասմիկ Ստեփանյանի ելույթով։ Նա խոսել է հայատառ թուրքերեն գրականության մասին։
Գիտաժողովի երկրորդ նիստը սկսվել է «Հայագիտական համազգային կենտրոն» ՀԿ բակալավր Արփինե Սիմոնյանի ելույթով։ Նա ներկայացրել է Թովմա Վանանդեցու հրատարակությունների փորագրանկարներն ու զարդարվեստը։ Այնուհետեւ ելույթ է ունեցել ՀՀ ազգային գրադարանի հնատիպ, հազվագյուտ եւ արխիվային գրականության բաժնի վարիչ Մելանյա Կարապետյանը՝ խոսելով հնդկահայ տպագրության հնատիպ շրջանի մասին։
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի գիտքարտուղար Գայանե Կարապետյանի զեկույցը վերաբերում էր հայ գրատպության սկզբնավորմանը եւ գրքերի պատմության մեջ գրադարանների դերին։
Գիտաժողովի աշխատանքները շարունակվել են հունիսի 1—ին։ Այս անգամ զեկուցողները՝ քարտեզագետ Ռուբեն Գալչյանը, Հայաստանի ամերիկյան համալսարանի ներկայացուցիչ Մերուժան Կարապետյանը, ՀՀ ազգային գրադարանի աշխատակիցներ եւ «Հայագիտական համազգային կենտրոն» ՀԿ մագիստրանտները ներկայացրել են 17—19—րդ դարերի հայկական քարտեզագրությունը, նորագույն դարաշրջանի հայ գիրքը, «Ազատամարտ» օրաթերթը՝ որպես արեւմտահայ կյանքի տարեգիր, համացանցում հայկական տպագրության մասին տեղադրված տվյալները։ Նրանք խոսել են հայ գրքի նկարազարդումների մասին, վերլուծել դրանցից մի քանիսը։ «Հայագիտական համազգային կենտրոն»—ի մագիստրանտ Անի Սամվելյանն, օրինակ, վերլուծել է Ոսկան Երեւանցու հրատարակություններում առկա Տերունական շարքը։
Գիտաժողովն ամփոփելով՝ ՀԱԳ փոխտնօրեն Ռ. Ղազարյանը նշել է, որ ազգային գրադարանն այս քայլով ցանկանում է հասարակության բոլոր շերտերի ուշադրությունը հրավիրել հայկական տպագրության 500—մյակին։

Գոհարինե ՋՈՒԼՀԱԿՅԱՆ

03-06-2011





01-08-2018
Փաշինյանը սեպտեմբերին կմեկնի Նյու Յորք
ԱՄՆ նախագահի հետ հանդիպման շուրջ քննարկումներ են ընթանում



01-08-2018
Ջրոռոգման ոլորտում համալիր լուծումներ են անհրաժեշտ
Որպեսզի ամեն տարի հողագործը չհայտնվի «կոտրած տաշտակի» առջեւ



01-08-2018
Քաղաքականությունից մինչեւ մշակութային համագործակցություն
Ավարտվել է Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի պետական այցը ...


01-08-2018
Նախագահն ընդունել է Հայաստանում ՄԱԿ—ի մանկական հիմնադրամի ներկայացուցչին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ընդունել է Հայաստանում ՄԱԿ—ի ...


01-08-2018
Արդյունավետ համագործակցություն միջխորհրդարանական հարթակներում
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը երեկ հանդիպել է ...



01-08-2018
Պետք է կարողանալ արվեստի գործը ճիշտ ներկայացնել
Կարծում է լիբանանահայ արվեստաբան, ...

01-08-2018
Երկու դար առաջ Շուշին գրատպության կենտրոն էր
Լավագույն ավանդույթները վերականգնելու ...

01-08-2018
24 մեդալ՝ Եվրոպայի առաջնությունում
Պատանի հայ ծանրորդների փայլուն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +21... +23
ցերեկը +37... +39

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO