Ջրամեկուսացում նորագույն տեխնոլոգիայով
Իր գոյության տասնմեկ տարիների ընթացքում մայրաքաղաքի Դավիթաշենի կամուրջն առաջին անգամ հիմնանորոգվում է։ Քաղաքի ինքնատիպ այս կառույցը, որը միայն հպարտության զգացողություն է հաղորդում վրայով անցնողին կամ կողքից դիտողին, պարզվել է՝ ունի մի թերություն, այն անուշադրության մատնելու դեպքում կարող է դառնալ քայքայման եւ կործանման պատճառ։ Թերությունը ջրահեռացման եւ ջրամեկուսացման համակարգն է։ Կամրջի մակերեսին առաջացող ջրերը նորմալ չեն հեռացվում, իսկ մետաղական կոնստրուկցիան ջրամեկուսացնող շերտը իդեալական չէ։ Երեւանի քաղաքապետարանը որոշել է այս տարվա շինարարական ծրագրում ընդգրկել կամրջի ջրահեռացման համակարգի հիմնանորոգումը։ Ի՞նչ է արվելու։ Ամբողջովին վերակառուցվելու է ջրահեռացման համակարգը։ Համակարգի նորացումից հետո կարգի է բերվելու ջրամեկուսիչ շերտը։ Քանի որ ջրամեկուսիչ շերտի նշանակությունը շատ մեծ է, այն պետք է լինի անթերի։ Հետեւաբար կատարվելու է Ռուսաստանի Դաշնությունում մշակված նորագույն տեխնոլոգիայով ջրամեկուսացում։ Մեր նախագծողները համագործակցել են ՌԴ–ի համապատասխան կառույցների հետ եւ առաջին անգամ է, որ ՌԴ–ում կիրառվող փորձը կգործածվի մեզ մոտ։ Պետք է ամբողջովին հանվի կամրջի մակերեսի ասֆալտբետոնե ծածկը, որից հետո մանրակրկիտ մաքրվի հատուկ սոսնձից եւ գրանիտի մանրահատիկներից կազմված ջրամեկուսիչ հին շերտը։ Մաքրվի այն աստիճան, որ մետաղը փայլի։ Դա ինքնանպատակ չէ. նոր ջրամեկուսիչ շերտի առավել արդյունավետության համար պահանջվում է մինչեւ վերջին փշրանքից ազատել մետաղական մակերեսը։ Նոր ջրամեկուսիչ շերտի համար օգտագործվելու է «Շ«ոՉՅմ«նՎ» նյութը։ Այս շերտի տեղադրումից հետո կամրջի մակերեսը պետք է ասֆալտապատվի երկու շերտով։ Աշխատանքներն սկսվել են հունիսի սկզբին։ Հատկանշական է, որ հիմնանորոգողը «Կամուրջշին» ԲԲԸ–ն է, որն ինքն է կառուցել Դավիթաշենի կամուրջը։ Ընտրությունը պատահական չէ. այսօր հանրապետությունում դժվար է գտնել մեկ ուրիշի, որը «Կամուրջշինի» փորձն ունենա այս ոլորտում։ Հիմնանորոգման նախագիծն էլ մշակվել է նույն ընկերությունում։ Այժմ, կամրջով երթեւեկությունը չդադարեցնելու նպատակով, շինարարական աշխատանքները կատարվում են միայն կեսում։ Ամբողջ երկայնքով կամուրջը կիսվել է երկու մասի՝ մեկով տրանսպորտն է անցնում, մյուս շինարարություն է ընթանում։ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության եւ բարեկարգման վարչությունում տեղեկացանք, որ հիմնանորոգման արժեքը 580 մլն դրամ է։ Իսկ շինաշխատանքներն ավարտվելու են սեպտեմբերին։ Ժամկետից չշեղվելու համար շինարարներն աշխատում են երկու հերթով։
Պետրոս ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ Լուսանկարը՝ հեղինակի
18-06-2011
|

փակել >>
|