Նոր տարին՝ նոր սկիզբ
Ինչպես դիմավորես, այնպես էլ կանցնի
Երեկ «Ամանորը հոգեւոր եւ կենցաղային հիմքով» թեմայի շրջանակներում լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ հյուրերը խոսեցին տոնի հոգեւոր, կենցաղային եւ ավանդական հիմքերի մասին։ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը նշեց. «Ամանորը ինքնին հեթանոսական տոն է։ Կաղանդ, Նավասարդ, սրանք հեթանոսական շրջանի կրոնական զգացմունքների արտահայտություններն են եղել։ Նավասարդը թարգմանաբար նշանակում է Նոր տարի եւ խորհրդանշում է խաղաղություն եւ պտղաբերություն։ Իսկ Կաղանդը լատիներեն է, այդ տոնը նվիրված է եղել հռոմեական Յանուս աստծուն։ Ամանորը հեթանոսական շրջանի կրոնական միջոցառումներից է եղել, որը ներմուծվել է քրիստոնեության շրջան։ Հայկական եկեղեցին Սուրբ Ծննդյան լույսի ներքո կփորձի վերանայել անցած ճանապարհը, արժեւորել ներկան, Քրիստոսի ծննդյան աստղի ուղեկցությամբ շարժվել առաջ»։ Իսկ այն հարցի կապակցությամբ, թե Ամանորի սեղանին ուտեստը խորհրդանշական պիտի լինի, «Աշխարհը ձեր խոհանոցում» գրքի հեղինակ Սոնիա Թաշչյանը ասաց. «Իմ կարծիքով, սեղանի գլխավոր կերակուրներից պետք է լինեն տարեհացը, պասուց տոլման, խորվուն՝ «ոչխարի միսը»։ Ազգագրագետ Գոհար Ստեփանյանը նկատեց, որ կարելի է Ամանորի օրերին նաեւ շռայլություն թույլ տալ եւ ավելացրեց. «Շատերի մոտ Նոր տարվա սկիզբը մոգական նշանակություն ունի։ Մարդիկ մտածում են՝ ինչպես դիմավորեն տարին, այդպես էլ այն կանցնի։ Իսկ առատության ձգտումը եղել է դեռ մեր հին ավանդական Ամանորի մեջ»։ Վերջում անդրադառնալով տոնածառին եւ Ձմեռ պապին՝ ազգագրագետն ասաց, որ նման երեւույթները մեզ մոտ ձեւավորվել են միայն 20—րդ դարի սկզբին։ «Ինչպես տոնել Ամանորը, ինչ դնել սեղանին» այս եւ նպանատիպ հարցերին երեկ պատասխանեց նաեւ ազգագրագետ Հրանուշ Խառատյանը։ Նա նաեւ ասաց, որ կրոնական տոնացույցները մի քանի անգամ փոփոխվել են, հետեւաբար փոխվել է նաեւ Նոր տարվա սկիզբը։ Արեւելահայերը հունվարի 1—ը որպես նոր տարվա սկիզբ սկսել են նշել միայն 20—րդ դարից, ավելի կոնկրետ՝ հոկտեմբերյան հեղափոխությունից հետո։ Հ. Խառատյանն ասաց, որ Նոր տարին խորհրդանշում է սկիզբ. «Սկզբունքորեն, երբ նոյեմբերին էր նշվում Նոր տարին, այդ ժամանակ շատ էին հարսանիքները։ Հարսանիքն էլ նոր կյանքի սկիզբ է»։ Ըստ Հ. Խառատյանի, Նոր տարվա ծիսաշարը կարելի է բաժանել մի քանի կետի՝բարեբեր գործողություններ, որոնք արվում են բարիք ապահովելու համար, գործողություններ, որոնք ուղղված են չարը հաղթահարելուն, սահմանային Նոր տարի՝ հինը նորից զատող, կյանքը նորոգող երեւույթը եւ այլն։ Անդրադառնալով ամանորյա սեղանին՝ ազգագրագետն ասաց. «Մեզ՝ հայերիս մոտ կերակուրը շատ է։ Այն գերակշռում է բուն խորհրդից։ Իսկ ինչ վերաբերում է ավանդական սեղանին, ապա հնուց ընդունված է եղել սեղանին դնել հացահատիկեղեն, լոբի, սիսեռ, ցորեն, գարի, այն պատճառով, որ կյանքի շարունակականության հիմնական սիմվոլներն էին ու կյանքի շրջապտույտի հետ կապ ունեին»։
Աննա ԵՂԻԱԶԱՐՅԱՆ Սյուզաննա ՂՈՒԿԱՍՅԱՆ ՀՊՄՀ ուսանողուհիներ 27-12-2011
|

փակել >>
|