Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.11.2018
ՄՇԱԿՈՒՅԹ


Ազգային եւ համամարդկային արժեքների փնտրումով

Նշվեց «Վէմ» ռադիոկայանի 10—ամյակը

Արդեն 10 տարի է, հայկական ռադիոեթերում իր ուրույն տեղն է զբաղեցնում «Վէմ» ռադիոկայանը։ Իր գործունեության ընթացքում ռադիոկայանը պատրաստել եւ հեռարձակել է սեփական արտադրության շուրջ 40 անուն հաղորդաշար, 17 հազար հեղինակային հաղորդում հայերեն, ռուսերեն եւ անգլերեն լեզուներով։ «Վէմ»—ի եթերում մեծ տեղ է զբաղեցնում հայ դասական եւ հոգեւոր երաժշտությունը, ձայնադարանն ունի համաշխարհային դասական երաժշտության լավագույն կատարումների ավելի քան 30 հազար երաժշտական միավոր։ Ռադիոկայանին կից գործող «Վէմ» ձայնագրման ստուդիայի թողարկած հայ դասական եւ հոգեւոր երաժշտության ձայնագրությունները՝ հանրաճանաչ երգչախմբերի եւ երաժիշտների կատարմամբ, որակական նոր մակարդակի վրա են բարձրացրել հայ մշակույթի մատուցումը թե Հայաստանում, թե արտերկրում։
Ռադիոկայանի տեսաարտադրական թեւը՝ «Վէմ մեդիա արվեստներ» ստուդիան թողարկել է հարյուրավոր հեռուստատեսային հաղորդումներ, ինչպես նաեւ հանրապետական ու միջազգային մրցանակների արժանացած 12 վավերագրական ֆիլմ։ Դրանց մեջ պետք է առանձնացնել 2010 թվականին թողարկված միջազգային մրցանակների դափնեկիր «Արարատից Սիոն» փաստագրական ֆիլմը, որը դարձավ հայության յուրահատուկ կինոանձնագիրն աշխարհում։ Այն պատմում է Սուրբ երկրում հայերի դարավոր ներկայության մասին։ Նշենք, որ «Արարատից Սիոն»—ին «Լավագույն վավերագրական ֆիլմ» մրցանակ է շնորհվել միջազգային չորս կինոփառատոներում։ Ֆիլմը հաջողությամբ ցուցադրվել է աշխարհի տարբեր երկրների հեռուստաալիքներով, այդ թվում՝ ամերիկյան հանրահայտ PBS հեռուստատեսությամբ։
Երեւանի Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը ապրիլի 15—ին տեղի ունեցավ «Վէմ» ռադիոկայանի 10—ամյակին նվիրված միջոցառում։
Հոբելյանի առթիվ շնորհավորական խոսք էին ՀՀ նախագահն ու Ամենայն հայոց կաթողիկոսը։
«Վէմ» ռադիոկայանի հիմնադիր եւ տնօրեն տեր Մեսրոպ քահանա Արամյանը, ներկայացնելով ռադիոկայանի 10—ամյա գործունեությունը, նշեց, որ այն իր բովանդակությամբ եւ հեռարձակման որակով հայկական եթերում դարձել է չափանիշ, սեփական ինքնության փնտրումների եւ խորքային բացահայտումների աղբյուր, խոսքի մատուցումը դարձնելով արվեստի մակարդակի։
«Վէմ»—ի գործունեությունը հնարավոր չէ տարանջատել «Գանձասար» աստվածաբանական կենտրոնից, որի ավելի քան 80 հրատարակությունների միջոցով լայն ճանաչում ստացան հայ աստվածաբանական մտքի, պատմության, մշակույթի բազմաթիվ գանձեր։
«Ռադիոկայանը ստեղծվել է հայ մարդուն հաղորդակից դարձնելու իր ինքնությանը, հոգեւոր արժեքներին, բարձր մշակույթին, իսկ ռադիոկայանի այս տարիների գործունեությանը գնահատական կարող են տալ ունկնդիրները։ «Վէմ»—ը մի օազիս է ընդհանուր եթերում, գաղափարական մի տարածք, որտեղ մարդիկ կատարում են իրենց համար խորքային բացահայտումներ, որտեղից գալիս է խաղաղություն եւ ներդաշնակություն, որտեղ չկա գովազդային աղմուկ։ Ռադիոկայանի լսարանը կայուն է, քանի որ դրանք հոգեւոր փնտրումներ ունեցող, մշակութասեր, բարձր դասական երաժշտություն սիրող մարդիկ են, որոնք նաեւ կարծիք ձեւավորող հասարակություն են»,— արդեն «ՀՀ»—ի հետ զրույցում նշեց տեր Մեսրոպ քահանա Արամյանը։
«Վէմ» ռադիոկայանի «Համաշխարհային դասական երաժշտություն» հաղորդման հեղինակ, երգահան Դանիել Երաժիշտը մեզ հետ զրույցում նշեց, որ ռադիոկայանի գործունեությունն ունի ինչպես հոգեւոր, այնպես էլ՝ գործնական նշանակություն։ Դանիել Երաժիշտը ռադիոկայանի 10—ամյա գործունեության ամենակարեւոր ձեռքբերումը համարում է ունկնդրին։
Հոբելյանական միջոցառումն ավարտվեց տոնական համերգով, որի ընթացքում իրենց կատարումներով «Վէմ»—ին շնորհավորեցին «Հովեր» կամերային երգչախումբը, Արամ Խաչատրյանի անվան տրիոն, «Տաղարան» անսամբլը, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կամերային կազմը եւ ուրիշներ։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

17-04-2012





16-11-2018
Ովքեր են վաղվա առաջնորդները
ՀՀ նախագահի աշխատանքային այցը Իտալիա

Հանրապետության նախագահ Արմեն ...


16-11-2018
Անտեսված երեխա չպետք է լինի
«Մուրացան» հիվանդանոցում բուժում ստացող փոքրիկները ներկայացրեցին իրենց ձեռքի ...


16-11-2018
Հաջորդ ընտրությունները մեկ էլ 2023 թվականին կլինեն
«Իմ քայլի» ներկայացուցիչը համաձայն չէ ՀՀԿ-ի ներկայացուցչի կանխատեսմանը



16-11-2018
Եթե արդյունավետություն, ապա ստուգումներ
Ու դրանք կշարունակվեն՝ անկախ սեփականության ձեւից

Որտե՞ղ է ...


16-11-2018
Ովքեր են վաղվա առաջնորդները
ՀՀ նախագահի աշխատանքային այցը Իտալիա

Հանրապետության նախագահ Արմեն ...


16-11-2018
Հրատապ նախագծեր
Խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը

Երեկ ՀՀ ...


16-11-2018
Այց «Մեգերյան կարպետ»
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել է «Մեգերյան կարպետ» ընկերություն, ...



16-11-2018
Լեհ-հայկական հարաբերությունները գալիս են դարերի խորքից
Այդ մասին են վկայում Վարշավայի արխիվում ...

16-11-2018
Աջը կդառնա ձախ ու կշահագործվի
Հասկանալի պատճառներով՝ աջ ղեկով մեքենաների թեման ...

16-11-2018
Սարսանգի ջրամբարը ռազմավարական նշանակություն ունի
Օտարերկրյա ներդրումներով կմեծանա Արցախի ...

16-11-2018
Սպառնո՞ւմ է Բաքվին իսլամ—արմատականությունը
Թուրքալեզու երկրների համագործակցության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +13... +15

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO