Ապագան գիտելիքինն է
Երեկ տեղի ունեցավ «Փոխակերպվող հասարակության զարգացման տեսական եւ գործնական հիմնախնդիրներ» (փիլիսոփայական եւ հոգեբանական տեսանկյուններ) թեմայով երկօրյա միջազգային գիտաժողովի հանդիսավոր բացումը։
Հանդիսավոր նիստը բացեց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Փիլիսոփայության միջազգային ակադեմիայի նախագահ, Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ—ին առընթեր մետափիլիսոփայության, փոխակերպական տրամաբանության եւ փաստարկման տեսության միջազգային գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Գեւորգ Բրուտյանը. «Մենք ապրում ենք մի այնպիսի ժամանակաշրջանում, երբ հնի եւ նորի պայքարում ստեղծվում է փոխակերպման միտված հասարակություն։ Այդ գործընթացում տեղի է ունենում անցյալից մեզ հասած լավի, օգտակարի եւ նորի ծիլերի դեռեւս չկանգնեցված օրգանական զուգակցում։ Դա նշանակում է նաեւ, որ հինը ոչ թե դեն է նետվում բոլոր դեպքերում ու պայմաններում, այլ կերպարանափոխվում է նորի ազդեցության տակ եւ նպաստում նորի զարգացմանը։ Դա այն է, ինչ մասնագետներն անվանում են փոխակերպվող հասարակություն։ Այդ փոխակերպումն իր մեջ ներառում է զարգացման հիմնական շերտերը եւ փուլերը»։
Լիագումար նիստում զեկույցով հանդես եկավ փիլիսոփայության դոկտոր, ակադեմիկոս, Աթենքի համալսարանի պատվավոր ռեկտոր, Փիլիսոփայության միջազգային ակադեմիայի համանախագահ Եվանգելոս Մոութսոպոուլոսը։
Փիլիսոփայության պրոֆեսոր, Ինսբրուքի համալսարանի փիլիսոփայության բաժանմունքի ղեկավար, Փիլիսոփայության միջազգային ակադեմիայի համանախագահ Հանս Կոխլերը ներկայացրեց «Արդի բազմամշակութային հասարակությունը եւ միջմշակութային հարաբերությունների հերմենեւտիկան» թեմայով զեկույցը, որում ընդգծեց, որ պետությունների կայունության ապագան կախված կլինի նրանից, թե ինչպես են նրանք վերաբերում մշակութային բազմազանությանը։ Զեկուցման մեջ Կոխլերը ներկայացրեց «քաղաքակրթությունների երկխոսության» ժամանակակից դիսկուրսի համատեքստում միջմշակութային հարաբերությունների դինամիկան՝ գլոբալ քաղաքակրթական գիտակցության զարգացմանը զուգընթաց։
Կոսմոպոլիտիզմը մեր ժամանակներում թեմայով զեկույցի հեղինակը Կոպենհագենի Աարուսի համալսարանի պրոֆեսոր, կրթության բաժանմունքի էթիկայի եւ իրավունքի կենտրոնի տնօրեն, Փիլիսոփայական ընկերությունների միջազգային ֆեդերացիայի (FISP) նախագահ, Փիլիսոփայության միջազգային ակադեմիայի ակադեմիկոս Պիտեր Կեմպն էր։ Աշխարհի քաղաքացի կամ «կոսմոպոլիտ» լինելն այսօր ենթադրում է ընդունել, որ ընդհանուր կարեւոր խնդիրներ կան, որոնք ոչ մի ազգ՝ նույնիսկ ամենաուժեղը, չի կարող միայնակ լուծել, ասաց նա։ Զեկուցողն ընդգծեց, որ աշխարհի քաղաքացին չպետք է դեմ հանդես գա ազգային քաղաքացուն, այլ ընդհանուր մտածողությունն ու գործունեությունը պետք է ուղղված լինեն անհատական, տեղային եւ ազգային կյանքի պահպանմանը։
«Փսիխոպաթիա. առնչությունները փոխակերպվող հասարակության հետ» թեմայով զեկույցով հանդես եկավ Գլազգոյի շոտլանդական համալսարանի դատակլինիկական հոգեբանության պրոֆեսոր, Հոգեբանության եւ իրավունքի եվրոպական ընկերակցության նախագահ Դեյվիդ Կուկը։ Նա անդրադարձավ, որ դեռեւս Աստվածաշնչում կարելի է հանդիպել փսիխոպաթիայի նկարագրությունների։ Նա մանրամասն ներկայացրեց այն բոլոր վարքագծային խանգարումները, որոնք հանդիպում են փսիխոպաթիայի ժամանակ։ 17-04-2012
|

փակել >>
|