Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.11.2018
ԼՂՀ


Շուշիի եւ մյուս հաղթանակների դասերը

20 տարի առաջ այս օրերին հասունանում էր  բերդաքաղաքն ազատագրելու պլանը

Մայիսի 9—ին լրանում է Շուշիի ազատագրման 20—ամյակը։ Այն տոնում են ոչ միայն Արցախում եւ Հայաստանում։
Իսկ մինչ այդ...
...1992—ի փետրվարի 23—ից սկսած Շուշիի բարձունքից ավելի հաճախակի էր հրթիռակոծվում մայրաքաղաք Ստեփանակերտը։ Եվ խաղաղ բնակչության շրջանում ամեն օր ստվարանում էր զոհերի թիվը, որոնց գերակշռող մասը, բնականաբար, կանայք էին, ծերերն ու երեխաները։ Ազերիները Ղազանչեցոց եկեղեցին վերածել էին զինամթերքի, «Գրադ» կայանքի ու հրանոթների, հրթիռների ու արկերի պահեստ—զինանոցի։ Թշնամուն հաջողվել էր Աղդամում տեղակայված խորհրդային բանակի օկրուգային զինապահեստից առանց դիմադրության զավթել 728 վագոն հրետանային եւ 245 վագոն հրթիռային արկեր, ավելի քան 130 վագոն հրաձգային զենք ու զինամթերք եւ առավել ակտիվացնել Արցախի մայրաքաղաքի հրետակոծությունը։ Հայկական ինքնապաշտպանական ջոկատներին, որոնք Շուշիի ռազմագործողությանը մասնակցելու իրավունք էին նվաճել, այլ բան չէր մնում, քան համարժեք քայլեր ձեռնարկել ու ոչնչացնել ազերի մեծաթիվ զինյալների ռազմական որջը։
Հարձակումից առաջ՝ մայիսի 7—ին, երեկոյան տեղի ունեցավ Արցախի Գերագույն խորհրդի նախագահության արտահերթ նիստը, որտեղ քննության առնվեց հանրապետությունում ստեղծված ծանր կացությունը։ Գերագույն խորհրդի նախագահության առաջարկությամբ կեսգիշերին կայացավ ԼՂՀ պաշտպանության խորհրդի արտահերթ նիստը։ Միաձայն ընդունված որոշմամբ պաշտպանական ուժերին իրավունք վերապահվեց ոչնչացնել Ստեփանակերտի հարակից ազերիների բոլոր զրահակետերը։ Շուշիի ազատագրման, մարտական գործողությունների մշակման եւ իրականացման դժվարին պարտականությունը վերապահված էր Արկադի Տեր—Թադեւոսյանին։ Նա էլ մայիսի 4—ին ստորագրեց բերդաքաղաքի ռազմագործողության մարտական հրամանը։ Եղանակի պատճառով հարձակումը մի քանի օր ձգձգվեց։ Իսկ մայիսի 7—ը վճռորոշ հանդիսացավ հայ ազատամարտիկների համար։ Այդ օրը մեր պաշտպանական ուժերը չորս ուղղություններով ձեռնամուխ եղան Շուշիի ռազմագործողությանը, որը գլխավորում էր Արկադի Տեր—Թադեւոսյանը՝ Կոմոնդոսը։
Մայիսի 8—ի ուշ երեկոյան քաղաքի տարբեր թաղամասերում ընդհատումներով դեռ կրակահերթեր էին լսվում։ Իսկ մայիսի 9—ի առավոտյան քաղաքը գրեթե լիովին ազատագրված էր թշնամուց։ Շուշիի ազատագրման պատմական ու քաղաքական այդ հիշարժան իրադարձության նշանակության մասին 20—ամյա տարիների հեռվից ահա թե ինչպես են արտահայտվում ռազմագործողության մասնակից, ղեկավար—զորահրամանատարն ու զինվորները։
Արկադի Տեր—Թադեւոսյան, Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանակիր. «Միայն Շուշիի ազատագրումը չէր, որ մեզ մղում էր սխրանքի, այլ նաեւ արյան ու գենի հիշողությունը... Այն, ինչ տեղի ունեցավ Շուշիում, նախադեպը չունեցող հաղթանակ է։ Սակայն միամիտ կլինի կարծել, թե միայն խիզախությամբ ու անձնազոհությամբ հնարավոր կլինի հաղթել պատերազմում։ Ռազմարվեստն իր գրված ու չգրված օրենքներն ունի, ու առաջին հերթին պահանջվում է գիտելիք, իմացություն եւ կարողություն... Շուշիի ճակատամարտի բոլոր փաստարկները իրավական հենք ունեին, ուսանելի էին նաեւ պատմության դասերը։ Հայերը միշտ էլ կռվել են՝ մեկը երեքի, չորսի դեմ... Ես առաջին անգամ շփվեցի տղամարդկանց, հիմնականում զինվորական կրթություն չունեցող տղամարդկանց հետ, ովքեր հայրենիքն ամեն ինչից վեր էին դասում, Արցախի պաշտպանությունը համարում իրենց առաջնահերթ, նվիրական պարտականությունը։ Տեսնել էր պետք, թե նրանք՝ կամավորականները, ինչպիսի հանդգնությամբ ու խիզախությամբ էին միմյանցից առաջ ընկնելով նետվում վտանգին, երբեմն՝ մահվանն ընդառաջ, գնալով անձնազոհության։ Երբ ինձ հարցնում են, թե ինչը նպաստեց մեր հաղթանակին, ես միշտ կրկնում եմ. նախ եւ առաջ՝ հայ զինվորի մարտական ոգին, կորովը։ Իհարկե, մենք էլ անդառնալի կորուստներ ունեցանք։ Առանց ափսոսանքի, ներքին հուզումի դժվարանում եմ Եռաբլուր բարձրանալ։ Սակայն եթե մարտական փառքի պանթեոնը չլիներ, մեր սերունդները Ծիծեռնակաբերդի համալիրի դիմաց ստիպված էին լինելու նոր ցեղասպանության զոհերի հուշակոթող կառուցել...»։
Ռուսլան Իսրաելյան, Շուշիի ռազմագործողության մասնակից, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր. «Մարտի 25—ին ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի հրամանատար Արկադի Տեր—Թադեւոսյանից հրահանգ ստացանք սկսելու Շուշիի հետախուզությունը։ Մեզ հաջողվեց հետախուզելով հակառակորդի դասավորվածությունը, նրանց շարժուդարձը՝ մոտենալ կրակակետին եւ ընդհուպ անցնել թիկունքը։ Մեր բերած տեղեկությունների հիման վրա էլ պլանավորվեց Շուշիի ռազմագործողությունը։ Իմ հրամանատարության տակ գործում էին հատուկ հետախուզական ջոկատը, Քռասնի գյուղի, Դաշուշենի, Վիլեն Միքայելյանի գլխավորած «Մոստ» ջոկատները, ինչպես եւ Հրանտ Մինասյանի ղեկավարած դասակը։ Ասել է թե՝ Շուշիի արեւելյան ուղղության աջ թեւի հրամանատարն էի։ Իմ ձախ թեւում գրոհում էր Աշոտ Ղուլյանի (Բեկոր), իսկ աջում՝ Գագիկ Սարգսյանի ղեկավարած չորրորդ վաշտը։ Այն ժամանակ, երբ մենք գնում էինք Շուշին ազատագրելու, երբեք չէինք մտածում ոչ պարտվելու եւ ոչ էլ՝ զոհվելու մասին։ Մեր առջեւ դրված էր մի խնդիր՝ ազատագրել մեր հայոց հնամյա բերդաքաղաքը, մեր հայոց ոգու ոստանը... Այժմ, երբ 20 տարվա հեռվից հայացք եմ ձգում անցած դեպքերին, մի պահ խորհում եմ՝ կարող էինք նաեւ ձախողվել, որովհետեւ հակառակորդը թե թվով եւ թե զինտեխնիկայով գերակշռում էր մեր ուժերին ու բացի դրանից, գտնվում էր հիանալի դիրքերում։ Շուշին մեր հետագա բոլոր հաղթանակների սկզբնակետն էր ու մեզ ոգի եւ ուժ ներարկեց՝ գալիք հաղթարշավների նկատմամբ։ Ցավոք, Շուշիի ռազմագործողության ժամանակ մարտական ընկերոջս՝ Գագիկ Օսիպովին կորցրի։ Ու այսօր ես պարտավորված եմ զգում հայրենիքիս զինվորը լինելու նաեւ նրա փոխարեն»...
Սամվել Կարապետյան, ԼՂՀ պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ—մայոր, Արցախի հերոս. «Մայիսի 7—ին ստացանք Շուշին գրոհելու մասին հրամանը։ Ռազմագործողությանը մասնակցել ցանկացողները շատ էին, բայց ընտրեցինք ամենամարտունակ տղաներին։ Լավ գիտեինք, թե ինչպիսի փորձություններ են սպասվում։ Ճակատագրական մարտ էր։ Գնում էինք դաժան հրճվանքով։ Հանուն Շուշիի մեռնելը պատիվ էր բոլորիս համար։ Մեզ առաջ մղողը ոգին էր։ Ընդամենը մի տանկ ունեինք, այն էլ քաղաքի մատույցներում խփվեց։ Իհարկե, բավականին արդյունավետ աշխատելուց հետո։ Անձնակազմի երկու տղաները՝ Շահենն ու Աշոտը զոհվեցին, իսկ Գագիկը երջանիկ պատահականությամբ կենդանի մնաց։ Մեր վաշտի 6 մարտիկներ նահատակվեցին։ Մայիսի 9—ի առավոտյան մտանք Շուշի։ Դա պատմական սխրանք էր։ Շուշիի ազատագրումը մեր պաշտպանական ուժերի առաջին խոշոր հաղթանակն էր։ Հպարտ եմ, որ պատմական այդ ժամանակահատվածում բախտ վիճակվեց ազգիս զինվորը լինելու»...
Հրաչիկ Նասիբյան, Բերդաձորի վաշտի հրամանատար, «Մարտական խաչ» 2—րդ աստիճանի շքանշանակիր. «Շատերի պես ես էլ քաղաքացիական մասնագիտություն էի ընտրել եւ խորհրդային բանակի շարքերից զորացրվելուց հետո խաղաղ աշխատանքով էի զբաղված։ Սակայն երբ սկսվեց արցախյան շարժումը՝ պարտադրված էի զենք առնել ձեռքս եւ ընկերներիս հետ կանգնել հայրենիքիս պաշպանության դիրքերում։ Չնայած մասնակցել եմ բազմաթիվ մարտերի, տարբեր բնակավայրերի ազատագրական մարտերին, ինձ համար մեծագույն հպարտությունը մնում է Շուշիի ազատագրումը, որը սեփական ուժերի նկատմամբ ինքնավստահություն ձեռք բերելու հնարավորություն ընձեռեց։ Հայոց բերդաքաղաքը մեզ գոտեպնդեց ու հավատ ներշնչեց՝ վերստին հաստատելով այն ճշմարտությունը, որ եթե միասնական ենք, կարող ենք անել անկարելին։ Իմ չորս զավակներն այսօր ծառայում են ԼՂՀ պաշտպանության բանակում։ Ծնողներիս ցանկությունն է, որ բոլոր հայորդիները ծառայեն խաղաղ պայմաններում եւ իրենց ուժն ու եռանդը ներդնեն հայրենիքի շենացման գործին՝ երբեք չմոռանալով Շուշիի եւ մյուս հաղթանակների դասերը»...
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Լուսանկարը՝ Ռուսլան ՍԱՐԳՍՅԱՆԻ

05-05-2012





16-11-2018
Ովքեր են վաղվա առաջնորդները
ՀՀ նախագահի աշխատանքային այցը Իտալիա

Հանրապետության նախագահ Արմեն ...


16-11-2018
Անտեսված երեխա չպետք է լինի
«Մուրացան» հիվանդանոցում բուժում ստացող փոքրիկները ներկայացրեցին իրենց ձեռքի ...


16-11-2018
Հաջորդ ընտրությունները մեկ էլ 2023 թվականին կլինեն
«Իմ քայլի» ներկայացուցիչը համաձայն չէ ՀՀԿ-ի ներկայացուցչի կանխատեսմանը



16-11-2018
Եթե արդյունավետություն, ապա ստուգումներ
Ու դրանք կշարունակվեն՝ անկախ սեփականության ձեւից

Որտե՞ղ է ...


16-11-2018
Ովքեր են վաղվա առաջնորդները
ՀՀ նախագահի աշխատանքային այցը Իտալիա

Հանրապետության նախագահ Արմեն ...


16-11-2018
Հրատապ նախագծեր
Խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը

Երեկ ՀՀ ...


16-11-2018
Այց «Մեգերյան կարպետ»
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել է «Մեգերյան կարպետ» ընկերություն, ...



16-11-2018
Լեհ-հայկական հարաբերությունները գալիս են դարերի խորքից
Այդ մասին են վկայում Վարշավայի արխիվում ...

16-11-2018
Աջը կդառնա ձախ ու կշահագործվի
Հասկանալի պատճառներով՝ աջ ղեկով մեքենաների թեման ...

16-11-2018
Սարսանգի ջրամբարը ռազմավարական նշանակություն ունի
Օտարերկրյա ներդրումներով կմեծանա Արցախի ...

16-11-2018
Սպառնո՞ւմ է Բաքվին իսլամ—արմատականությունը
Թուրքալեզու երկրների համագործակցության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +13... +15

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO