Հայերեն / English / Русский

Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.05.2013
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ


Փորձի ու գիտելիքների համատեղմամբ

Ստոմատոլոգների միջազգային վեհաժողով Երեւանում

Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մայիսի 24–ին մեկնարկեց ստոմատոլոգների միջազգային երկրորդ վեհաժողովը, որի բացմանը ներկա էին ոչ միայն Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի լավագույն մասնագետները, այլեւ մի շարք երկրների պատվիրակություններ։
Ողջունելով վեհաժողովի մասնակիցներին՝ ԵՊԲՀ—ի ռեկտոր, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանն ասաց. «Վեհաժողովի 700 մասնակիցների թվում են ԱՄՆ—ի, Կանադայի, Գերմանիայի Դաշնային Հանրապետության, Շվեյցարիայի, Ֆինլանդիայի, Իրանի, Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի, Վրաստանի պատվիրակությունները՝ իրենց ճանաչված մասնագետներով»։
Այնուհետեւ Դերենիկ Դումանյանը համառոտ ներկայացրեց ԵՊԲՀ—ի ստոմատոլոգիական ֆակուլտետի անցած ճանապարհը։
Կարեւորելով վեհաժողովը՝ ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը նշեց. «Մեր ստոմատոլոգիան միշտ եղել է առաջադեմ եւ աշխարհին ներկայանալի։ ՀՀ առողջապահության նախարարությունը մշտապես հպարտացել է մեր մասնագետներով եւ աջակցել լավագույն նպատակային ծրագրերին»։
Նա միաժամանակ իր մտահոգությունը հայտնեց այն խնդրի շուրջ, որ ոլորտում առաջացել է՝ որոշ մասնագետների ոչ բարեխիղճ աշխատանքի պատճառով։
Վեհաժողովին ուղերձներ էին հղել Եվրոպայում ատամնաբուժական կրթության ասոցիացիայի նախագահ, պրոֆեսոր Սեսիլլիա Քրիսթերսոնը, Մոսկվայի Ա. Ի. Եվդոկիմովի անվան բժշկական—ստոմատոլոգիական համալսարանի ռեկտոր, ՌԴ ԱՆ գլխավոր ստոմատոլոգ, ՌԴ վաստակավոր բժիշկ, պրոֆեսոր Օ. Օ. Յանուշեւիչը եւ ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Ա.Վ. Միտրոնինը, Օմսկի պետական բժշկական ակադեմիայի ռեկտոր, պրոֆեսոր Ա. Ի. Նովիկովը, Թբիլիսիի պետական բժշկական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Զուրաբ Վադաչկորիան։
Ստոմատոլոգիական կրթություն եւ գիտություն ասոցիացիայի Ոսկե մեդալներ շնորհվեցին ՀՀ առողջապահության նախարար, պրոֆեսոր Հարություն Քուշկյանին, ինչպես նաեւ ստոմատոլոգիայի զարգացման գործում մեծ ավանդ ունեցած մի խումբ բժիշկների՝ բ.գ.դ., ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վիլեն Հակոբյանին, ստոմատոլոգիական ֆակուլտետի առաջին դասախոսներից պրոֆեսոր Խաչատուր Բադալյանին, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, բ.գ.դ., պրոֆեսոր Վալերի Տատինցյանին, պրոֆեսորներ Վահագն Կիրակոսյանին, Կարեն Լալայանին, Վիկտոր Մելքումովին, բժշկագիտության բնագավառում հայտնագործության հեղինակ Պավել Մայիլյանին, ստոմատոլոգիական ֆակուլտետի առաջին շրջանավարտներ, ապա՝ դասախոսներ Հասմիկ Խաչատրյանին եւ Էդգար Եղիկյանին, Երեւանի պետական բժշկական ինստիտուտի առաջին նպատակային ասպիրանտ Աննա Մինալյանին։
Երեք օր շարունակ վեհաժողովի մասնակիցները կփոխանակեն իրենց փորձն ու գիտելիքները, կներկայացվեն ստոմատոլոգիայի ժամանակակից ձեռքբերումներին նվիրված զեկույցներ։
Վեհաժողովի շրջանակներում կազմակերպվել է ստոմատոլոգիական նյութերի, գործիքների եւ սարքավորումների ցուցահանդես։

25-05-2012





24-05-2013
Կառավարության ծրագիրը հավանության արժանացավ
Խորհրդարանական մեծամասնությունը ընդդիմությանը համագործակցության կոչ արեց

Ազգային ժողովում ...


24-05-2013
Տեխնիկական չափորոշիչները՝ կարգավորման առարկա
ԵՏՀ պատվիրակության ղեկավարը բարձր գնահատեց Հայաստանի փորձագիտական հնարավորությունները



 
24-05-2013
Պատասխանատուն բոլո՛ր քաղաքական ուժերն են
Մինչդեռ ոմանք խուսափում են պատասխանատվություն ստանձնել անգամ իրենց ...


 
24-05-2013
105 աշխատատեղ՝ 270 հազ. դրամ միջին աշխատավարձով
Գործադիրը աջակցում է ընկերության ներդրումային ծրագրին

Հայաստանում կստեղծվեն ...


24-05-2013
Հայաստանցի գիտնականի անունով սրահ՝ Իտալիայում
Իտալիայի Ֆլորենցիա քաղաքի «Պալացցո Կոպպինի» համալիրում բացվել է Երեւանի ...


 
24-05-2013
Ի՞նչ արժե «Վերջին զանգը»
ՀՀ ԿԳ նախարարության հորդորները կարծես թե տեղ են ...


24-05-2013
Իրականացված երազանք
Իշխանյանի հուշակոթողը՝ նրա անվան դպրոցում

Թիվ 153 հիմնական ...



24-05-2013
Սահմանվեց գեղարվեստական ճաշակի բարձր նշաձող
«Արտ—ֆեստ» առաջին հանրապետական ...

24-05-2013
Անվտանգ երթեւեկության միամսյակ
Նպատակը դպրոցականներին՝
դժբախտ ...

24-05-2013
Երբ վարակիչ հիվանդություններն ախտորոշել կարող ենք
Բայց նոր ախտածինների բացահայտումը դժվար ...

24-05-2013
Տուժել է 46 համայնք
Կառավարության օժանդակությունն Արմավիրի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +14
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO