Հավատ, կրթություն, աշխատասիրություն
Նասեր Կազեմին սրանք է համարում հաջողության բանալին
Երեկ Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ ռեկտոր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը պատվավոր դոկտորի կոչում եւ համալսարանի բարձրագույն պարգեւը՝ «Խաչատուր Աբովյան» ոսկե մեդալը շնորհեց ԱՄՆ «Կազմակերպությունների ազգային էթնիկական կոալիցիայի» (ԿԱԷԿ— NECO) նախագահ Նասեր Կազեմիին։ Ռեկտորը խոսեց ամերիկյան երազ արտահայտության մասին, նշելով. «Այս հասկացությունը մեկնաբանում ենք տարբեր ձեւերով, բայց այսօր այստեղ է այն անձնավորությունը, ում համար այդ հասկացությունը խորհրդանշական բնույթ չի կրում։ Ձեր կյանքն ու գործունեությունը վկայությունն է այն ամենի, թե ինչպես կարելի է կյանքում՝ շնորհիվ տաղանդի եւ մեծագույն աշխատասիրության, հասնել բացառիկ հաջողությունների»։ Ռ. Միրզախանյանը հակիրճ խոսեց նաեւ Կազեմիի գործարար աշխարհում ունեցած հաջողությունների մասին, նշելով, որ նրա շնորհիվ 200 000 մարդ ստացել է աշխատանք եւ գտել իր տեղը կյանքում։ Ընդգծեց նաեւ նրա մեծ ավանդը հասարակական, բարեգործական աշխատանքներում։ Որպես օրինակ բերելով Կազեմիի հաջողությունները՝ ռեկտորն ասաց. «Յուրաքանչյուր երիտասարդ պետք է հավատա իր ուժերին, շնորհիվ իր կրթության եւ աշխատասիրության նա կարող է հասնել իրական հաջողությունների»։ Կազեմին ներկաների հետ կիսվեց Հայաստանից ստացած իր հոյակապ եւ աննկարագրելի տպավորություններով։ «Դուք իսկապես շատ տաղանդավոր, մեծ շնորհքի տեր ժողովուրդ եք։ Ինձ համար այսօր հաճելի եւ օգտակար է հանդիպել ձեզ հետ»,–ասաց Նասեր Կազեմին։ Կարեւորելով կրթության դերը՝ նա ընդգծեց. «Կրթությունը կարող է մրցունակություն բերել աշխատաշուկայում, իսկ մրցունակ լինելու համար անհրաժեշտ է ունենալ լավ կրթություն։ Այն կարեւոր է ցանկացած ոլորտում, եւ Հայաստանն այն երկրներից է, որ վերջին տարիներին կարողացել է լայնամասշտաբ գործունեություն իրականացրել՝ իր տեղը բարձրացնելով ոչ միայն տարածաշրջանում, այլեւ ամբողջ աշխարհում։ Այժմ դուք հիմքեր եք դնում ապագա Հայաստանի համար։ Ձեր աշխատանքը մեծ նպատ կբերի ձեր, ձեր երեխաների եւ հետագա սերունդների համար»,–ընդգծեց Նասեր Կազեմին։ «Ամենակարեւորը աշխատանքի ցանկությունն է եւ ճիշտ քայլեր անելը։ Ձեր երազանքն իրականցնելուց առաջ նայեք եւ հասկացեք, թե ինչի կարիք ունի ձեր հայրենիքը»,—ներկաներին խորհուրդ տվեց Կազեմին։ Արձագանքելով լրագրող Գուրգեն Խաժակյանի խնդրանքին՝ պատմել մայիսի 29—ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ կայացած իր հանդիպման առավել ուշագրավ մանրամասների մասին, Նասեր Կազեմին ասաց հետեւյալը. «Ձեր երկրի առաջնորդը ամենահիանալի նախագահներից է՝ այսպիսի կարճ ժամանակահատվածում նա կարողացել է լսելի դարձնել Հայաստանի ձայնը աշխարհում, նաեւ՝ շատ բան է արել ներգաղթի համար, մեծ է նաեւ նրա ավանդը կրթության բնագավառում, ըստ էության, նա հոգ է տանում բոլորի համար»։
31-05-2012
|

փակել >>
|