Հայերեն / English / Русский

Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

25.05.2013
ՊՆ


Հավաք—պարապմունքներ ՊՆ—ում

ՀՀ ԶՈւ պատրաստության պլանի համաձայն, ս.թ հունիսի 11—ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել են մեկշաբաթյա հավաք—պարապմունքներ ՀՀ գործադիր իշխանության, պետական եւ տարածքային կառավարման մարմինների պաշտոնատար անձանց մասնակցությամբ, հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Հավաք—պարապմունքները սկսվել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի «Պետության նախապատրաստումը պաշտպանությանը» դասախոսությամբ։ Ողջունելով մասնակիցներին՝ ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ նմանաբնույթ հավաքները հնարավորություն են տալիս բազմապատկել ունեցած հաջողությունները եւ նվազեցնել առկա թերացումները։ Իր դասախոսության ընթացքում պաշտպանության նախարարն արծարծել է երկու կարեւորագույն հարց. առաջին՝ պետության պաշտպանության եւ ԶՈւ կազմակերպման հիմքերը, երկրորդ՝ պետության պաշտպանությանը բնակչության նախապատրաստման ուղղությունները։ Դասախոսության ավարտին Սեյրան Օհանյանը պատասխանել է հավաքի մասնակիցների հարցերին։
«ՀԱՊԿ դերը ՀՀ ռազմական անվտանգության ապահովման գործում» թեմայով դասախոսությամբ հանդես է եկել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը։ Դասախոսության ընթացքում արծարծվել են նաեւ սեպտեմբեր ամսին ՀՀ տարածքում անցկացվելիք ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն—2012» համատեղ զորավարժության նախապատրաստման եւ պատշաճ կազմակերպման խնդիրները։
Միջոցառման շրջանակներում դասախոսություններ կունենան ՀՀ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ՀՀ էկոնոմիկայի եւ արտակարգ իրավիճակների նախարարությունների ներկայացուցիչներ։
Հավաքների մասնակիցները կայցելեն նաեւ ՀՀ ԶՈւ զորամասեր, կմասնակցեն կրակային պատրաստության գործնական պարապմունքների։
Պետական բարձրաստիճան պաշտոնյաների համար 2009 թվականից ի վեր կազմակերպվող ամենամյա դասախոսությունները նպատակ ունեն ամրապնդել ռազմական անվտանգության ապահովման համակարգում պետական բոլոր կառույցների սերտ փոխգործակցությունը, ինչպես նաեւ պետական կառավարման համակարգի ներկայացուցիչների մոտ բարձրացնել ռազմական անվտանգության ապահովման հարցում սեփական պարտականությունների ու իրավասությունների վերաբերյալ իրազեկության մակարդակը։

12-06-2012





25-05-2013
Ավիափոխադրումների շուկան ընդլայնվում է
Իսրայելական ավիաընկերությունը կանոնավոր չվերթեր կիրականացնի

Ավիատոմսերի գնագոյացման մեխանիզմները ...


 
25-05-2013
Շտապ լուծումներ են անհրաժեշտ
Խմբակցությունների ներկայացուցիչներն ամփոփեցին քառօրյան

ԱԺ այս քառօրյան բավականին ...


25-05-2013
Ավանդական, բայց բազմազան ծրագրերով
Մեկնարկում է հոբելյանական 10—րդ «Ոսկե ծիրան» երեւանյան միջազգային ...


25-05-2013
Սիրո ճանապարհը՝ մարդկանց նվիրումից ու հիացումից
Ռոբերտ Ամիրխանյանի «Կանտատ սիրո» ստեղծագործությունը ներկայացվեց հայ հանդիսատեսի ...


25-05-2013
«Վերջին դասի» խորհուրդը
Կարեւորը Հայաստանի Հանրապետության արժանավոր քաղաքացի դառնալն է

Յուրաքանչյուրը ...


25-05-2013
Քննարկվել է երեխաների բժշկական սպասարկման հարցը
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի մոտ Երեւանի մանկական հիվանդանոցների ...


25-05-2013
ՀՀ նախագահին հավատարմագրերն է հանձնել ՀՀ—ում ԱՄԷ—ի դեսպանը
Նախագահ Սերժ Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի ...



 
25-05-2013
Հաղթում է մշակույթը
Նավթի ու գազի փոխարեն՝ արժանավոր ...

25-05-2013
«Հետքերով որբերի հայոց»
Երեւանում այսօր բացվում է Հայոց ...

25-05-2013
Կարկուտի վնասը 20–25 մլրդ դրամ է
Խորհրդարանում քննարկվեցին ...

25-05-2013
Ընտրություն՝ նոր ուղեծիր դուրս գալուց առաջ…
Երեկ Արցախի հանրակրթական դպրոցներում եւս հնչեց ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +14... +16
ցերեկը +29... +31

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO