Հայերեն / English / Русский

Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

25.05.2013
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Մաթեմատիկան անգի՞ր էին արել

Քննության համար տարիների աշխատանք է պետք

Ոգեւորությունը երկար չտեւեց. շտեմարանային երկրորդ քննության՝ մաթեմատիկայի վատ արդյունքները ստվեր գցեցին հայոց լեզվի եւ գրականության բարձր ցուցանիշների վրա։ «Հայոց լեզու եւ հայ գրականություն» առարկաների միասնական քննության միջին միավորը կազմել է 13,9։ Նախնական տվյալների համաձայն, մաթեմատիկայի ընդունելության քննության միջին միավորը 11 է։ Այդ քննության վերջնական արդյունքները կփակցվեն վաղը, բողոքարկումը կիրականացվի հունիսի 18—ին։
«Մաթեմատիկայի շտեմարանային սիստեմը չփրկեց այն դիմորդներին, ովքեր փորձել էին անգիր անել։ Պարզվեց, որ «Մաթեմատիկան» իրոք բարդ առարկա է»,—երեկ օտար լեզուների քննության ժամանակ կես կատակ—կես լուրջ ասաց գնահատման եւ թեստավորման կենտրոնի մշակումների եւ առարկայական բաժնի պետ Գուրգեն Խաչատրյանը՝ շեշտելով, որ իրականում այդ առարկան հաղթահարելը կամ անգիր անելն այդքան էլ հեշտ չէ։ «Մաթեմատիկա քննություն հանձնելու համար տարիների աշխատանք է պետք։ Իսկ եթե դիմորդը վերջում է կողմնորոշվում մասնագիտության հարցում, ապա գոնե պետք է երկու տարի աշխատի։ Այս առարկայի դեպքում մակերեսային ընկալումները չեն անցնում, պետք է խորությամբ ընկալել։ Առհասարակ, թեստային քննությունը բախտախնդրություն չէ։ Այդպիսի պնդումներն անհիմն են»,—ասաց նա՝ ավելացնելով, որ քննական համակարգը դեռ կատարյալ չէ, քանի որ ոչ մի համակարգ այդպիսին չի լինում՝ անգամ թեստայինը, թեպետ դա հիմա գործող լավագույն ձեւերից մեկն է եւ արդարացնում է իրեն։
Այս տարվա հայոց լեզվի եւ գրականության քննության մասով դա միանշանակ է։ Սակայն ռուսերենի առումով նույնը չենք կարող ասել, համենայն դեպս, դիմորդների տեսանկյունից։
Այս տարի ռուսերենն էլ չփայլեց իր արդյունքներով։ Միջին միավորը 10,3 է։ 20 միավոր ստացող դիմորդ չի գրանցվել։ Մեկ հոգի ստացել է 19,75 միավոր, մեկ դիմորդ էլ՝ 19,5։ 17.5—20 միավոր ստացել է մասնակիցներից 32—ը (2.7 տոկոս), 13.5—17.25 միավոր՝ 206—ը (17.4 տոկոս), 7.5—13.25 միավոր՝ 684—ը (57.9 տոկոս), դրական՝ 7.5 միավորի շեմը չի հաղթահարել 22 տոկոսը կամ մասնակիցներից 260—ը։ Դիմում—հայտ ներկայացրած 1285 դիմորդից քննությանը մասնակցել է 1182—ը, բացակայել՝ 103—ը։
Մյուս՝ օտար լեզուների արդյունքների մասին՝ հաջորդիվ։ Մինչ այդ նշենք, որ երեկ դիմորդները քննություն հանձնեցին «Անգլերեն», «Գերմաներեն», «Ֆրանսերեն», «Իսպաներեն», «Իտալերեն» եւ «Պարսկերեն» առարկաներից։ Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ձեւավորված քննակենտրոնում անգլերենից քննությանը պետք է ներկա լիներ 199 դիմորդ։ Սակայն նրանցից 7—ը բացակայում էին։ Անգլերենից քննություն հանձնելու համար դիմում–հայտ էին ներկայացրել 8 հազար 173 դիմորդ։
Դիմումների թվով երկրորդ տեղում գերմաներենն էր՝ 521 հայտ։ Ֆրանսերեն էլ ուներ 447 դիմորդ։ Այս տարի ավելացել էր իսպաներեն հանձնել ցանկացողների թիվը՝ 25։ Իտալերենի համար հայտագրվել էր 4, պարսկերենի համար՝ 5 դիմորդ։
Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ

16-06-2012





24-05-2013
Կառավարության ծրագիրը հավանության արժանացավ
Խորհրդարանական մեծամասնությունը ընդդիմությանը համագործակցության կոչ արեց

Ազգային ժողովում ...


24-05-2013
Տեխնիկական չափորոշիչները՝ կարգավորման առարկա
ԵՏՀ պատվիրակության ղեկավարը բարձր գնահատեց Հայաստանի փորձագիտական հնարավորությունները



 
24-05-2013
Պատասխանատուն բոլո՛ր քաղաքական ուժերն են
Մինչդեռ ոմանք խուսափում են պատասխանատվություն ստանձնել անգամ իրենց ...


 
24-05-2013
105 աշխատատեղ՝ 270 հազ. դրամ միջին աշխատավարձով
Գործադիրը աջակցում է ընկերության ներդրումային ծրագրին

Հայաստանում կստեղծվեն ...


24-05-2013
Հայաստանցի գիտնականի անունով սրահ՝ Իտալիայում
Իտալիայի Ֆլորենցիա քաղաքի «Պալացցո Կոպպինի» համալիրում բացվել է Երեւանի ...


 
24-05-2013
Ի՞նչ արժե «Վերջին զանգը»
ՀՀ ԿԳ նախարարության հորդորները կարծես թե տեղ են ...


24-05-2013
Իրականացված երազանք
Իշխանյանի հուշակոթողը՝ նրա անվան դպրոցում

Թիվ 153 հիմնական ...



24-05-2013
Սահմանվեց գեղարվեստական ճաշակի բարձր նշաձող
«Արտ—ֆեստ» առաջին հանրապետական ...

24-05-2013
Անվտանգ երթեւեկության միամսյակ
Նպատակը դպրոցականներին՝
դժբախտ ...

24-05-2013
Երբ վարակիչ հիվանդություններն ախտորոշել կարող ենք
Բայց նոր ախտածինների բացահայտումը դժվար ...

24-05-2013
Տուժել է 46 համայնք
Կառավարության օժանդակությունն Արմավիրի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +14... +16
ցերեկը +29... +31

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO