|
Չինաստանի գերագույն դատարանի պատվիրակության այցը ՀՀ վճռաբեկ դատարան
ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի հրավերով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գերագույն դատարանի նախագահի տեղակալ Ձյան Բիսինի գլխավորած պատվիրակությունը։
Երեկ պատվիրակությունն այցելեց ՀՀ վճռաբեկ դատարան։
Ողջունելով հյուրերին, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը նշեց, որ մեր երկրների միջեւ վերջին տարիներին ե՛ւ քաղաքական, ե՛ւ տնտեսական, ե՛ւ մշակույթի բնագավառներում ստեղծվել է կայուն եւ հուսալի համագործակցություն։
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գերագույն դատարանի նախագահի տեղակալ Ձյան Բիսինը պատասխան խոսքով շնորհակալություն հայտնեց ջերմ հյուրընկալության համար եւ կարեւորեց դատական համակարգերի միջեւ սերտ համագործակցությունը եւ փորձի փոխանակումը։
Այնուհետեւ կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք իրավական խնդիրներ։
Քննարկման վերջում կողմերը պայմանավորվեցին համատեղ մշակել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գերագույն դատարանի եւ ՀՀ վճռաբեկ դատարանի միջեւ համագործակցության հուշագիր, որը կստորագրվի ՀՀ վճռաբեկ դատարանի պատվիրակության՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն փոխադարձ այցելության ժամանակ։ 27-06-2012
|