|
«Bloomberg»—ը ԱՄՆ—ին առաջարկում է օրինակ վերցնել Հայաստանից Ամերիկյան «Bloomberg» մեդիահսկան իր վերջին վերլուծության մեջ ԱՄՆ—ին վառելիքային փոփոխություն կատարելու կոչ է անում եւ որպես օրինակ առաջարկում է դիտարկել Հայաստանը։ «Հայաստանը այնքան էլ հայտնի չէ որպես համաշխարհային առաջատար, սակայն առնվազն մեկ ռեկորդային ձեռքբերում ունի. այդ երկրում մեքենաների եւ բեռնատարների 75 տոկոսը բնական գազով է։ ԱՄՆ—ում, ընդհակառակը, այդ ցուցանիշը 0,1 տոկոսից էլ պակաս է, չնայած այն բանին, որ բնական գազի գները վերջին մի քանի տարիներին կտրուկ ընկել են։
Հաշվի առնելով, թե ինչ խնդիրներ են ասոցացվում ԱՄՆ—ի հետ՝ կախվածությունը նավթից, բնական գազի ավելի մեծ կիրառությունը տրանսպորտում կարող էր հսկայական օգուտներ բերել։ Դրանցից ամենակարեւորներից մեկը մակրոտնտեսական օգուտը կլիներ։ Բնական գազով փոխադրամիջոցների անցնելը կնվազեցներ խոցելիությունը նավթի գների ցնցումների առաջ»,–գրում է «Bloomberg»—ը։ 29-06-2012
|