Հայերեն / English / Русский

Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

25.05.2013
ԶԱՆԱԶԱՆ


Ռոնալդուի տաղանդի զոհը

Իսպանիայի հավաքականը եզրափակիչում է

Պորտուգալիայի եւ Իսպանիայի ազգային հավաքականների հանդիպումը Եվրոպայի ֆուտբոլի առաջնության առաջին կիսաեզրափակիչում լի էր էմոցիոնալ, լարված պայքարով։ Սակայն ֆուտբոլ, որպես այդպիսին, այս հանդիպման ընթացքում չկար։ Բոլորը սպասում էին երկու հարեւան ֆուտբոլային տերություններից եւ անզիջում մրցակիցներից գոլառատ, դիտարժան հանդիպում, ֆուտբոլային վարպետության բացառիկ մի ցուցադրություն, որի առանձին հատվածներ ընդմիշտ կմնային ֆուտբոլասերների հիշողության մեջ։ Արդյունքում մենք ստացանք լարված, սակայն անարդյունավետ պայքար, անհաջողությունների մի շարք, եւ այստեղ արդեն հաղթողն այնքան էլ կարեւոր չէր։ Երկու հավաքականներն էլ այս առաջնությունում իրենց դրսեւորել էին լավագույնս, սակայն Պորտուգալիայի հավաքականի ուժեղագույն կողմը միաժամանակ դարձավ նրա թույլ կետը։ Աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը՝ Կրիշտիանու Ռոնալդուն, ով փաստացի պայքարում էր «Ոսկե գնդակի», սեփական գոլերի քանակն ավելացնելու, այլ ոչ թե հարազատ հավաքականին հաղթանակի տանելու համար, դարձավ հավաքականի թույլ կետը։ Նա անընդհատ ձգտում էր գոլի, դուրս էր մնում հավաքականի ընդհանուր խաղի տրամաբանությունից, եւ իր այդ ձգտումը կիսաեզրափակիչում թույլ չտվեց հավաքականին կենտրոնանալ եւ գրավել Իսպանիայի դարպասը։
Իսկ Իսպանիան, ինչպես միշտ, փայլում էր։ «Կարմիր ֆուրիան», կարծես, հասկացել էր մրցակցի թույլ կողմերը, եւ ամեն անգամ կոտրում էր Ռոնալդուի «կրակոցները» իր հրաշալի պաշտպանության շնորհիվ։ Հանդիպման առաջին խաղակեսին պորտուգալացիները ավելի շատ գրոհում էին. Ռոնալդուն ձգտում էր ինքը գրավել մրցակցի դարպասը՝ հայտնվելով գոլի համար լավագույն դիրքերում։ Սակայն ամեն անգամ նրա հարվածներն անարդյունք էին անցնում։ Իսպանացիներն ավելի շատ էին տիրում գնդակին, եւ, չնայած նրանց կողմից վտանգավոր գրոհներն ավելի քիչ էին, այդուհանդերձ, դիրքային պայքարում նրանք առաջատար էին։
Հիմնական ժամանակում երկու հավաքականների դարպասներն էլ անառիկ մնացին։ Լրացուցիչ ժամանակում Իսպանիայի հավաքականը ավելի ակտիվ էր. կարծես Ռոնալդուն համակերպվել էր այն մտքի հետ, որ չի կարողանա հավերժ մրցակցի դարպասը գրավել։ Աստիճանաբար մոտենում էր ֆուտբոլիստների համար «անեծք» հանդիսացող 11— մետրանոցների ժամանակը, իսկ դարպասի գրավում այդպես էլ չարձանագրվեց։ «Կարմիր ֆուրիան» անընդհատ անհաջող գրոհում էր, Պորտուգալիան՝ պաշտպանվում՝ կարծես հույսը դրած բախտի քմահաճույքին։
Իսկ բախտը ժպտաց Իսպանիայի հավաքականին։ Իրավամբ՝ 11–մետրանոցների ընթացքում կապ չունի, թե որքան ուժեղ է հավաքականը, արժանի է նա արդյոք հաղթելու, թե ոչ։ Դա կարծես քավարան լինի, որի ընթացքում առավել սխալներ թույլ տված հավաքականը պատասխան է տալիս սեփական «մեղքերի» համար։ Պորտուգալիայի հավաքականը բազմիցս սխալվեց ի դեմս Ռոնալդուի, եւ 11— մետրանոցները չներեցին նրան այդ սխալը։
Ինիեստայի, Պիկեի, Ռամոսի եւ Ֆաբրեգասի ճշգրիտ հարվածները փլուզեցին Պորտուգալիայի հավաքականի բոլոր ձգտումները, եւ աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոնները կրկին հայտնվեցին եզրափակիչում՝ ունենալով բոլոր հնարավորությունները կրկին նվաճելու բաղձալի գավաթը։ Թիմային խաղը միշտ էլ գերադասելի է անհատականից, որքան էլ տաղանդավոր լինի ֆուտբոլիստը։ Պորտուգալիայի հավաքականը դարձավ Ռոնալդուի տաղանդի զոհը։
Արման ԳԱՍՊԱՐՅԱՆ

29-06-2012





24-05-2013
Կառավարության ծրագիրը հավանության արժանացավ
Խորհրդարանական մեծամասնությունը ընդդիմությանը համագործակցության կոչ արեց

Ազգային ժողովում ...


24-05-2013
Տեխնիկական չափորոշիչները՝ կարգավորման առարկա
ԵՏՀ պատվիրակության ղեկավարը բարձր գնահատեց Հայաստանի փորձագիտական հնարավորությունները



 
24-05-2013
Պատասխանատուն բոլո՛ր քաղաքական ուժերն են
Մինչդեռ ոմանք խուսափում են պատասխանատվություն ստանձնել անգամ իրենց ...


 
24-05-2013
105 աշխատատեղ՝ 270 հազ. դրամ միջին աշխատավարձով
Գործադիրը աջակցում է ընկերության ներդրումային ծրագրին

Հայաստանում կստեղծվեն ...


24-05-2013
Հայաստանցի գիտնականի անունով սրահ՝ Իտալիայում
Իտալիայի Ֆլորենցիա քաղաքի «Պալացցո Կոպպինի» համալիրում բացվել է Երեւանի ...


 
24-05-2013
Ի՞նչ արժե «Վերջին զանգը»
ՀՀ ԿԳ նախարարության հորդորները կարծես թե տեղ են ...


24-05-2013
Իրականացված երազանք
Իշխանյանի հուշակոթողը՝ նրա անվան դպրոցում

Թիվ 153 հիմնական ...



24-05-2013
Սահմանվեց գեղարվեստական ճաշակի բարձր նշաձող
«Արտ—ֆեստ» առաջին հանրապետական ...

24-05-2013
Անվտանգ երթեւեկության միամսյակ
Նպատակը դպրոցականներին՝
դժբախտ ...

24-05-2013
Երբ վարակիչ հիվանդություններն ախտորոշել կարող ենք
Բայց նոր ախտածինների բացահայտումը դժվար ...

24-05-2013
Տուժել է 46 համայնք
Կառավարության օժանդակությունն Արմավիրի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +14
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO