Հայերեն / English / Русский

Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

25.05.2013
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Բարեփոխումների մարդակենտրոն ծրագիր է մշակվել

Հայաստանը մի շարք ոլորտներում առաջ է Եվրոպայից

Հայաստան—Եվրամիություն հարաբերությունների առանցքային ոլորտներից մեկն արդարադատությունն է։
«Արմենպրեսի» հաղորդմամբ, հունիսի 28—ին Արդարադատության, ազատության եւ անվտանգության հարցերով Հայաստան—ԵՄ ենթահանձնաժողովի 3—րդ նիստի ժամանակ այս մասին հիշեցրեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը։ Հայաստան—ԵՄ համագործակցությունը նա պատկերավոր ձեւով համեմատեց թռիչքի պատրաստվող ինքնաթիռի հետ։ «Ինքնաթիռը տասն անգամ ավելի շատ էներգիա է ծախսում արագություն հավաքելու, էլ ավելի մեծ էներգիա՝ բարձրություն վերցնելու համար։ Գետնից պոկվելով՝ ինքնաթիռը կամ պետք է թռչի, կամ վթարվի. այլ տարբերակ չկա»,— ասաց Թովմասյանը։
Նախարարը նկատեց, որ մեր երկրում երկար տարիներ հավաքների ազատության խնդիր է եղել։ Այժմ գործում է «Հավաքների ազատության մասին» օրենքը, որը համապատասխանում է եվրոպական չափանիշներին։ Հանրային կարծիքն էական նշանակություն է ստացել։ Դրա լավագույն օրինակներից նախարարն առանձնացնում է Թռչկանի ջրվեժի եւ Մաշտոցի պուրակի հայտնի դեպքերը։ «Ունեցանք խորհրդարանական ընտրություններ, որոնք թերություններով եւ առավելություններով հանդերձ, ամենաանխոցելին էին։ 2012—2016 թթ. բարեփոխումների մարդակենտրոն ծրագիր է մշակվել, որը համընդգրկուն բնույթ ունի»,— նշեց Թովմասյանը։ Նրա ներկայացմամբ, մեկ առանձին համակարգում փոփոխությունները կամ աննկատ են մնում, կամ այլ համակարգերում նման փոփոխությունների բացակայության հետեւանքով ազդեցություն չեն ունենում։
Առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ նախատեսված են բարեփոխումներ՝ իրավաբանական կրթության համակարգում։ Իրավաբանական անձի գրանցման արագությամբ Հայաստանն աշխարհում 4—րդ կամ 5—րդն է։ Թովմասյանը վստահեցրեց, որ շատ ոլորտներում Հայաստանն անգամ առաջ է իր եվրոպացի գործընկերներից, սակայն «կոռուպցիոն ռիսկերից մաքրելու անհրաժեշտություն կա»։ Նախարարը նկատեց, որ նշված փոփոխություններն առաջին հերթին մեզ են անհրաժեշտ։
ԵՄ ներկայացուցիչ Ջոն Քյերը նկատեց, որ ԵՄ տեսակետից ճանաչելի է երկկողմանի իրավական շարժունակությունը։ Նա ցանկություն հայտնեց միգրացիայի ոլորտում համագործակցությունը խորացնելու։ Քյերի համոզմամբ՝ երկկողմանի համագործակցությունը մի շարք ոլորտներում կօգնի բարեփոխումների հասնել։

29-06-2012





25-05-2013
Ավիափոխադրումների շուկան ընդլայնվում է
Իսրայելական ավիաընկերությունը կանոնավոր չվերթեր կիրականացնի

Ավիատոմսերի գնագոյացման մեխանիզմները ...


 
25-05-2013
Շտապ լուծումներ են անհրաժեշտ
Խմբակցությունների ներկայացուցիչներն ամփոփեցին քառօրյան

ԱԺ այս քառօրյան բավականին ...


25-05-2013
Ավանդական, բայց բազմազան ծրագրերով
Մեկնարկում է հոբելյանական 10—րդ «Ոսկե ծիրան» երեւանյան միջազգային ...


25-05-2013
Սիրո ճանապարհը՝ մարդկանց նվիրումից ու հիացումից
Ռոբերտ Ամիրխանյանի «Կանտատ սիրո» ստեղծագործությունը ներկայացվեց հայ հանդիսատեսի ...


25-05-2013
«Վերջին դասի» խորհուրդը
Կարեւորը Հայաստանի Հանրապետության արժանավոր քաղաքացի դառնալն է

Յուրաքանչյուրը ...


25-05-2013
Քննարկվել է երեխաների բժշկական սպասարկման հարցը
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի մոտ Երեւանի մանկական հիվանդանոցների ...


25-05-2013
ՀՀ նախագահին հավատարմագրերն է հանձնել ՀՀ—ում ԱՄԷ—ի դեսպանը
Նախագահ Սերժ Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի ...



 
25-05-2013
Հաղթում է մշակույթը
Նավթի ու գազի փոխարեն՝ արժանավոր ...

25-05-2013
«Հետքերով որբերի հայոց»
Երեւանում այսօր բացվում է Հայոց ...

25-05-2013
Կարկուտի վնասը 20–25 մլրդ դրամ է
Խորհրդարանում քննարկվեցին ...

25-05-2013
Ընտրություն՝ նոր ուղեծիր դուրս գալուց առաջ…
Երեկ Արցախի հանրակրթական դպրոցներում եւս հնչեց ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +14... +16
ցերեկը +29... +31

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO